TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Հակոբ Կարապետյան

«Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը կվերսկսվի. Աշոտ Մելիքյան

16:46 30.04.2019

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժած լրագրողների ներկայացրած բողոքը: «Շատ կարևոր լուր. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ, երեք տուժած լրագրողներ՝ […]

̰
Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած տարեցներին

15:24 24.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդից հետո այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու քաղաքացիների: «Ծիծեռնակաբերդից հետո քաղաքապետ Մարությանը այցելեց Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիներին։ Նկարում 108-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն է, որը Ղարսից գաղթել է 3 տարեկանում։  Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր […]

̰
Հենց այդ նեղն ընկած վիճակն է, որ ստիպում է հրատապ գործողությունների դիմել. Հակոբ Կարապետյանը` աղբահանության մասին

19:03 18.04.2019

Այսօր կառավարությունը քննարկել է Երևան համայնքի աղբահանության գործընթացը ճգնաժամային կառավարման շրջանականերում կազմակերպելու համար աղբատար մեքենաներ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով ձեռք բերելու հնարավորություն տալու հարցը: Հրատապության կարգով Կառավարություն է հրավիրվել Հայկ Մարությանը, իսկ քաղաքապետարանում թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ասուլիսին ներկա ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչներից ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել […]

̰
Օղակաձև զբոսայգում սրճարան է ապամոնտաժվել

13:52 17.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ հերթական ապամոնտաժումն է այսօր տեղի ունեցել Օղակաձև զբոսայգում` քանդվել է զբոսայգում «տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարան»: «Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ […]

̰
ՀՀԿ-ն Բուզանդի 1/3 հասցեում տարածք էր վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց 250 դրամ վճարելով. Հակոբ Կարապետյան 

13:40 17.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում, նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: «Օրինակ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494 քմ տարածք է վարձակալել՝ 1 քմ-ը 250 դրամով: Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության […]

̰
Թերացման համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

19:22 15.04.2019

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]

̰
Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է. Հակոբ Կարապետյան

12:56 11.04.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: «Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն […]

̰
Հայկական զինուժի կորուստները 2019-ի առաջին եռամսյակում. Razm.info

16:33 09.04.2019

Razm.info-ն մեկտեղել է 2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր: Արձանագրությունը կազմվել է բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունների ու ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հարցումների պատասխանների հիման վրա: Ներկայացնում ենք աղբյուրի հրապարակած տվյալները. Ոչ մարտական կորուստներ` Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության վերջնական հայտացուցակը հայտնի է

12:48 05.04.2019

Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը կունենա 16 մարզիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը […]

̰
Ինչ ծրագրեր են նախատեսվում Երևանի բյուջեի ավելացված գումարներով

12:09 22.03.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ Երևանի բյուջեն ավելանում է 10 միլիարդով: «Եթե կհիշեք, անցած դեկտեմբերին, երբ Երևանի 2019-ի բյուջեն էր քննարկվում, կարծիքներ կային, որ այն համեստ է ու արագ զարգացման համար լավատեսություն չի ներշնչում: Այն ժամանակ քաղաքապետարանի ֆինանսական բլոկի պատասխանատուներն ասում էին, որ բյուջեն տարվա […]

̰
«Սա իմ երազանքի պրոյեկտն է»․ Հակոբ Կարապետյան

23:40 21.03.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը։ «Սա իմ երազանքի պրոյեկտն է: Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»,- ասված է […]

̰
Սրճարանների քանդման աշխատանքներին զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները. Հակոբ Կարապետյան

12:07 15.03.2019

«Ապամոնտաժման գործընթացն իր օրինաչափ հունով շարունակվում է: Դատական պրոցեսները չեն ձգձգվի»,- մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ քանդման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն և զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Ապամոնտաժմանը զուգահեռ զգուշությամբ տեղափոխվում են թփերը, որոնք հետագայում կօգտագործվեն Օպերայի տարածքում կամ այլ վայրերում: Զբոսաշրջային սեզոնին արդեն, […]

̰
Ինչո՞ւ է քաղաքապետարանը «պրոբլեմ ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար

13:43 14.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար. «Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։ Խորհրդարանի հարգարժան […]

̰
Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Օպերայի այգին մաքրելու մասին

16:45 13.03.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Օպերայի տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Օպերայի այգին մաքրելու մասին. Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ […]

̰
Այս պահին խնդիրը կարգավորվում է. Հակոբ Կարապետյանը` վարորդների դժգոհությունը հարուցած խնդրի մասին

11:00 07.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»։ Ավելի վաղ […]

̰
Բուզանդի 1/3 հասցեում գործունեություն ծավալողների կողմից առերևույթ խախտումների տվյալները փոխանցվել են ոստիկանություն. քաղաքապետարան

18:50 28.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների վերաբերյալ. «Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության […]

̰
Աղբատար մեքենաների մրցույթն անցկացվել է օրենքի տառին համապատասխան. Հակոբ Կարապետյանը հակադարձում է Դավիթ Խաժակյանին

12:34 27.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին: Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, […]

̰
Քաղաքապետարանը զբաղեցրած տարածքից որևէ լրատվամիջոցի վտարելու մտադրություն չունի. պարզաբանում

19:38 26.02.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե շատ լրատվականների իրենց զբաղեցրած հաստատություններից դուրս են հանում: Ամբողջական գրառումը՝ ստորև. «Մամուլում այսօր շրջանառվում է տեղեկատվություն, թե քաղաքապետի որոշմամբ, իբր, «Հրապարակ» օրաթերթին և այլ լրատվամիջոցների «վտարում են զբաղեցրած տարածքից»: Այս կապակցությամբ ուզում եմ միանգամից նշել, որ քաղաքապետարանը որևէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, […]

̰
Մետրոյի նոր կայարանի կառուցումը թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը. Հակոբ Կարապետյան

22:50 24.02.2019

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի՝ մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել […]

̰
Վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, անհրաժեշտ նյութերի ծավալի կրճատում չի նախատեսվում. Կարապետյանի պարզաբանումը

13:42 21.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ գրառմանը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները […]

̰
Ոչ թե խոստացել, այլ կոնկրետ առաջարկել ենք տարբերակներ. Երևանի քաղաքապետարանի արձագանքը առևտրականների բողոքին

18:39 14.02.2019

Առևտրականների բողոքի ակցիաները շարունակելու որոշմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց քաղաքապետարանի դիրքորոշումը բարձրացված հարցի վերաբերյալ: «Քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է, քաղաքում փողոցային առևտուր չի լինելու, քաղաքում մայթի վրա դրված արկղերով, անկանոն, ապօրինի առևտուր չի լինելու»,- շեշտեց Կարապետյանը: Հարցին, թե առևտրականներին պատասխանել են` քննարկում է լինելու տաղավարների վերաբերյալ, ինչը ժամանակ […]

̰
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն համատեղ կղեկավարի երկու տնօրեն. քաղաքապետարանի միջանկյալ լուծումը

17:50 14.02.2019

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակին վերջնական լուծում Երևանի քաղաքապետարանը դեռ չունի: Այս պահին նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել և նրան փոխարինող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը համատեղ իրականացնում են ավտոբուսային պարկի ղեկավարումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում նա, որն այսօր առավոտից գտնվել է […]

̰
Ինչո՞ւ էին վարորդներն առավոտյան հրաժարվում դուրս գալ աշխատանքի և ինչպե՞ս է լուծվելու քաղաքային տրանսպորտի խնդիրը. պարզաբանում քաղաքապետարանից

14:24 14.02.2019

Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունները, մասնավորապես տնօրենի փոփոխությունը, հարուցել է վարորդների դժգոհությունը, ինչի հետևանքով էլ նրանք որոշ ժամանակով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը բավական երկար զրույց է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել է ապագայի պրոյեկտները, հավաստիացրել է, որ գործող աշխատակիցների համար ոչ […]

̰
Երևանում առաջիկայում երթուղի դուրս կբերվեն 70 նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանի արձագանքը տրանսպորտի աշխատանքի դադարեցման հարցին

11:44 14.02.2019

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ սոցիալական ցանցում բարձրացրել էին Երևանի որոշ, հատկապես հյուսիսային հատվածի երթուղիներում քաղաքային տրանսպորտի աշխատանքի վատթարացման հարցը: Նրանք դժգոհել էին, որ առավոտյան մի քանի երթուղիներ ընդհանրապես չեն աշխատել, մյուսները սպասարկել են ուշացումներով: Այս հարցով SHANTNEWS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության պետ Հակոբ Կարապետյանին՝ պարզաբանման խնդրանքով: Վերջինս նշեց, որ պատրաստվում է այդ մասին […]

̰
«Արժե զգույշ լինել․ եթե գիշերը զրոյից ցածր լինի, առավոտյան քշելը վտանգավոր է լինելու». Հակոբ Կարապետյան

21:00 02.02.2019

Վաղ առավոտվանից քաղաքապետ Հայկ Մարությանն ու առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը շրջում էին փողոցներում, գնահատում ձյան մաքրման աշխատանքների ընթացքը։ Տեսանյութում, որում առանց ընդմիջման ցուցադրվում է ժամը 11-ից մինչև մեկ անց կեսն ընկած հատվածը, շրջում ենք Զեյթունի, Արաբկիրի, Աջափնյակի, Նոր-Նորքի ու Ավանի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ […]

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում. SHANTNEWS.am-ի կադրերը` դեպքի վայրից

15:03 02.02.2019

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վնասվածքներ ստացողներ չկան, պարզապես «Գազելի» վարորդի ինքնազգացողությունն է վատացել, տեղափոխվել է հիվանդանոց: Բեռնատարը առաքում իրականացնող մեքենա է, այս պահին տարածքում փշրված ապակիներ են: Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են տարածքը: Մեր թղթակցի հաղորդմամբ` երթևեկությունը դանդաղել է, քանի որ վթարի […]

̰
Նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

14:30 02.02.2019

Ձյան տեղումների և ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երևանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին։ Էն դեպքում, […]

̰
Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Հակոբ Կարապետյան

21:15 29.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: […]

̰
Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Հակոբ Կարապետյան

16:18 29.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Նրա խոսքերով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի […]

̰
Եղել է թյուրիմացություն, որը կշտկվի. քաղաքապետարանի արձագանքը՝ «Լույս» խմբակցության անդամի հայտարությանը

12:57 26.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է հայտարաությանը՝ նշելով, որ «եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի»: «Նաև տեղեկացնում եմ, […]

̰
BACK_TO_TOP