TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը. Հակոբ Կարապետյան

22:27 27.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը նոր կազմով սկսել է աշխատանքը. «Սա այն մարմինն է, որը կարծիք է հայտնում քաղաքում կառուցվելիք այս կամ այն նշանակալի կառույցի վերաբերյալ: Ինչպես նշեց Արսեն Կարապետյանը, նախկինում այն հիմնականում լեգիտիմացնում էր կամայական որոշումները, իսկ երբեմն՝ որոշ շենքեր շինվում […]

̰
Ինչպես են օգտագործվելու մանկապարտեզների ազատված տարածքները

19:40 24.05.2019

Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների և անհատների: Ներկայումս, […]

̰
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները

13:46 22.05.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ  Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ «Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն «Սանիթեքին» վճարվելիք գումարից»,- տեղեկացրել է Հակոբ Կարապետյանը:  

̰
Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին շուրջ 1100 մարդ է արձագանքել. ԻՔՄ

13:59 20.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` մայիսի 20-ի առավոտյան, ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պարզել է, թե ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Ժամը 8:40-ից  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա […]

̰
Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով․ Հակոբ Կարապետյան

22:38 17.05.2019

«Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

̰
Ես զահլա չունեմ նիստի գալու. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ

13:12 17.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի դատաքննությունը: Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստին չի եկել […]

̰
Հո՞ կրակը չենք ընկել, Հայոց պատմությունն է, ի՞նչն է. Կոնդի բնակիչները զայրացել են

12:40 17.05.2019

Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ Երևանի ճարտարապետը կամ քաղաքապետը մեզ չի ընդունել: Մինչև չհանդիպենք, մենք չենք գնա: Հո՞ կրակը չենք ընկել: Հայոց պատմությունն է, ի՞նչն է: Ինչքան կարելի է այսքան գնալ-գալ: Մենք ուզում ենք հստակ պատասխան լսել: 2011 թվականից գնում-գալիս ենք: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ զրույցում հայտարարեցին […]

̰
Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի շենքի դիմաց

12:10 17.05.2019

Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։ Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: Բնակիչները SHANTNEWS.am-ի […]

̰
Լավ լուր մանկապարտեզի ավարտական խումբ հաճախող երեխաների և նրանց ծնողների համար

18:42 16.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հայտնել մանկապարտեզի ավարտական խումբ հաճախող երեխաների և ծնողների համար: «Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս […]

̰
«Առնվազն 24 աղբատար մեքենաների գնում օրենքին հակասող է ճանաչվել. Դավիթ Խաժակյան

22:57 13.05.2019

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին և նշե, որ նիստը չի դիտել և այն հարցին, թե իրենք կմիանան ՀՀ երկրորդ նախագահին աջակցող դաշինքին, նա նշել է, որ ոչ: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանին չմիանալու պատճառները […]

̰
Քանի՞ մարդու մահվան պատճառ են դարձել երևանյան վերելակները

18:46 13.05.2019

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ Երևանում վերելակային ամբողջ ֆոնդը փոխարինելու ծրագիր է գրվում, և երբ այն պատրաստ լինի, կներկայացվի կառավարության հաստատմանը: SHATNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է, թե ինչ վիճակագրություն կա վերելակների դեպքերի վերաբերյալ: «Վերելակի օգտագործման միջին թույլատրելի ժամկետը 25 տարին է: Մեր քաղաքում եղած վերելակների շուրջ 90 տոկոսն արդեն […]

̰
«ԿամԱԶ»-ների և 24 աղբատար մեքենաների գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեն հայտնաբերվել. Կարապետյան

14:10 13.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում: «Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ […]

̰
Հայաստանից մենաշնորհային և կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է. Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած բիզնես համաժողովին

21:00 11.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, […]

̰
Մեզ համար առաջնահերթություն է բոլոր տնտեսական խաղացողների համար հավասար պայմանների ապահովումը. վարչապետ 

15:15 11.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային […]

̰

13:38 11.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ՀՀ կառավարական պատվիրակություն կգործուղվի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»: Որոշման համաձայն՝ նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ […]

̰
Քաղաքական փոքրամասնության առարկայական քննադատությունը օգուտ կտար քաղաքին. Կարապետյանը` Զոհրաբյանին

12:20 11.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ […]

̰
Վերելակները թարմացվելու են. Հակոբ Կարապետյան

18:18 10.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերելակների խնդրին. «Նախ, ուզում եմ գլխանց շեշտել, որ քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են: Մի քանի լրատվամիջոց քաղաքապետ Մարությանի այսօրվա ճեպազրույցից առանձնացրել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել […]

̰
Արտակարգ դեպք 16 թաղամասում․ վերելակը, որում 4 հոգի է եղել, պոկվել է

21:15 09.05.2019

Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,- գրել է նա։  

̰
Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ղազախստանին

18:58 08.05.2019

Երևանում մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Մ-14 տարիքային խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ղազախստանի հասակակիցներին: Խաղի ելքը վճռեց Վարդան Թովմասյանի` 60-րդ րոպեին խփած գոլը: Հայաստանի Մ-14 հավաքական` 12. Հայկ Խաչատրյան, 3. Վազգեն Վարդանյան, 5. Սոս Քթոյան, 28. Ռաֆայել Հարությունյան, 27. Էրիկ Բաբայան (17. Անդրանիկ Գրիգորյան, 46′), 20. Լևոն Բաշոյան, 18. Դավիթ Մկրտչյան (26. […]

̰
Մարությանն ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը

12:15 08.05.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը հանվել է ավագանու օրակարգից: «Քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Քաղաքապետի խոսքով`կարևորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,- գրել է Հակոբ Կարապետյանը։

̰
Հակոբ Կարապետյանը պարզաբանումներ է ներկայացրել իր աշխատավարձի չափի վերաբերյալ

11:56 07.05.2019

Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաև քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն` ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով` սեփական եկամուտները հրապարակավ քննարկելն ամենահաճելի զբաղմունքը չէ, ամեն դեպքում, հանրային ծառայության բերումով որոշել է որոշ պարզաբանումներ ներկայացնել իր […]

̰
Քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր. Հակոբ Կարապետյան

17:08 06.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր։ «Ինչպես տարեսկզբին խոստացել էր Խաչիկ Հակոբյանը, քաղաքում տնկվում են ծաղկող ծառեր՝ արոսենիներ, հուդայածառեր, կեչիներ և այլն, և մեկ-երկու տարուց արդեն ավելի բազմաբղետ տեսարաններ կունենանք պուրակներում ու փողոցներում»,- գրել է Հակոբ Կարապետյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215720016099144&id=1405208089

̰
Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը

16:12 06.05.2019

Մայիսի 8-12-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, երրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» ամենամյա մրցաշարը՝ տարիքային 2 խմբերում՝ մինչև 15 և մինչև 14 տարեկաններ: Մ-15 մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի և Բելառուսի Մ-15 հավաքականները: Մ-15 մրցաշարի խաղացանկը 08.05, 14:00, Ուկրաինա – Կիպրոս 08.05, 16:00, Հայաստան – Բելառուս 10.05, 12:00, Բելառուս – Ուկրաինա 10.05, 16:00, Հայաստան […]

̰
5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են․ Հակոբ Կարապետյան

14:46 05.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 5 աղբատար «ԿամԱԶ»-ները արդեն Հայաստանում են: «Մի քանի օրից արդեն դրանք գործի մեջ կլինեն»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

̰
Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը

17:41 04.05.2019

Մայիսի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը, որի կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև հյուրեր, ովքեր նախկինում […]

̰
Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով

11:46 04.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան: «Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: Երևանի՝ […]

̰
Մարությանի հետ լեզու չեն գտնում. ո՞վ կլինի հաջորդ հեռացողը․ «Ժամանակ»

08:44 03.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության […]

̰
Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

15:00 02.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. «Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 […]

̰
Ընթացքի մեջ է ավագանու նիստերի դահլիճի նախամուտքը լրագրողների աշխատանքին հարմարեցված սրահի վերածելու ծրագիրը

14:30 02.05.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ավագանու նիստը լուսաբանող լրագրողների համար նախատեսում են ավելի հարմարեցված պայմաններ ստեղծել: «Կոյուղաջրերի» հայտնի պատմությունից հետո (2018-ի փետրվար) իշխանությունը որոշեց սահմանափակել լրագրողների ներկայությունը Երևանի ավագանու նիստերին և քաղաքապետարանում, առհասարակ: Օրինագիծ ընդունվեց, որը լրագրողական հանրությունը ընկալեց որպես ռեգրեսիվ քայլ: Հեղափոխությունից և […]

̰
ՔՊ Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել է 65 թեկնածու․ ովքեր են ինքնառաջադրված թեկնածուները

22:59 01.05.2019

Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]

̰
BACK_TO_TOP