22:57 15.10.2019
Ռուսաստանցի իրավապահ մարմիններն ամբողջ երկրով մեկ խուզարկություններ են սկսել ընդդիմադիր գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի շտաբներում: Համաձայն Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում երկրի 30 շրջաններում բացված գրասենյակներում, ինչպես նաև Նավալնու հիմնադրամի աշխատակիցների բնակարաններում, որպես փողերի լվացման հետաքննության մաս: Նավալնին իր հակակոռուպցիոն հիմնադրամի դեմ հարուցված գործը անվանել է «ամբողջովին շինծու»: […]
12:29 26.10.2018
«Ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ կոռուպցիայի բացահայտման համար»,- հոկտեմբերի 26-ին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցի որոշ տվյալներ, իսկ առավել մանրամասն այն կհրապարակվի առաջիկայում: Զեկույցի համար Հայաստանում աշխատել են 10 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ դատախազներ ու […]