12:00 24.03.2018
Մարտի 23-ը ՖԻՖԱ-ի օրացույցով նախատեսված ընկերական խաղերի օր էր: Մի շարք հավաքականներ օգտագործեցին այդ հնարավորությունը, 2018 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
16:29 21.02.2018
«Արքայական ակումբի» մամուլի ծառայության հայտարարության համաձայն այսօր կայանալիք խաղին չեն մասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, Կեիլոր Նավասը, Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը և Մարսելոն:
12:25 08.02.2018
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող՝ բրազիլացի Ռոնալդոն զուգահեռներ է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև:
«Դժվար է պատասխանել այն հարցին, թե նրանցից ով է ավելի ուժեղ: Երկուսն էլ շատ լավն են և գերազանցում են մյուսներին: Ես շատ կցանկանայի նրանցից մեկի հետ խաղալ: Այնպես որ, շատ դժվար է նրանց միջև ընտրություն կատարել: Ես գրեթե համաձայն եմ նրանց հետ, ովքեր քվեարկել են Ռոնալդուի և Մեսսիի օգտին «Ոսկե գնդակի» համար պայքարում: Տարվա արդյունքներով հաղթաղը մի փոքր ավելի ուժեղ էր, քան մրցակիցը»,- Ռոնալդոին մեջբերել է Marca-ն:
11:15 08.02.2018
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ առաջվա պես շարունակում է ինքն իր առջև բարձր նպատակներ դնել, որոնց հասնելու համար իդեալական մարզավիճակ է պահպանում:
17:05 05.02.2018
Փետրվարի 5-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշում է իր ծննդյան օրը: Պորտուգալացին դարձավ 33 տարեկան:
14:52 27.01.2018
UFC խառը մենամարտերի մարզիկ՝ ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ շփվում է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Այո, մենք ծանոթացել ենք Instagram-ում, և շփվում ենք: Երեք օր առաջ եմ խոսել նրա հետ, իսկ երեկ «Ռեալի» պաշտոնական էջից էին գրել, նրանք ցանկանում են ինձ հրավիրել Մադրիդ, փետրվարի 10-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղին»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հաբիբը հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման հետ կապված հարցին:
«Ավելի լավ է անցնենք մեկ այլ հարցի: Դու արդեն տհաճ էս ինձ համար»,- պատասխանել է լրագրողին մարտիկը:
Ապրիլի 7-ին Հաբիբը Նուրմագոմեդովը մենամարտելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:
11:21 27.01.2018
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է այն տեղեկությունը, որ «Դեպորտիվոյի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպման ժամանակ ստացած դեմքի վնասվածքը չի խանգարի նրան այսօր խաղալ Վալենսիայի դեմ:
«Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ: Տեսողությունս գերազանց է, ինչպես նախկինում: Այնպես որ, խնդիրներ չկան»,- ասել է Ռոնալդուն:
09:10 22.01.2018
Իսպանիայի առաջնության Ռեալ-Դեպորտիվո խաղում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 7:1, գոլերից մեկը գլխով խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց գոլից ակնթարթ առաջ մրցակից թիմի պաշտպանը վնասվածք հասցրեց պորտուգալացուն: Խաղադաշտը լքելիս Ռոնալդուն բժշկից հեռախոս ուզեց՝ իր դեմքի վիճակը տեսնելու համար և շատ տխրեց, երբ արյուն տեսավ: