14:55 21.01.2020
Սերբիան և Կոսովոն ստորագրել են կոմերցիոն ուղիղ թռիչքների վերսկսման համաձայնագիր: Սա երկու երկրների միջև համագործակցության բացառիկ նշան է վերջին 2 տասնամյակի ընթացքում: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Համաձայնագրի ստորագրմանը միջնորդել է ԱՄՆ-ը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի ԱՄՆ դեսպանատանը: Սերբիայի, Կոսովոյի և ՆԱՏՕ-ի առաջնորդները ողջունել են այս որոշումը, որով վերաբացվել է 1998 թվականին […]
22:43 30.03.2019
Կոսովոյի իշխանությունները որոշում են ընդունել արգելել երկրում մոլախաղերը՝ խաղատներից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Երկրի իշխանությունները հաջորդ 10 տարիներին արգելել են մոլախաղերը: Խաղադրույքային խաղերը վերջին շրջանում լայն տարածում են գտել երկրում, որտեղ բնակչության 1/3-ը գործազուրկ է: «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս վայրերը դառնան հանցագործությունների ասպարեզ, որոնք ոչնչացնում են […]
13:47 11.03.2019
«Մեր ստորաբաժանումներն Աֆղանստանում ու Կոսովոյում կմնան այնքան, որքան պետք լինի: Ժամկետներ չկան»,- այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Խոսելով ստորաբաժանումների ընդլայնման մասին` նա ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, որովհետև նման որոշումներ կայացվում են` ելնելով «Վճռական աջակցություն» առաքելության խնդիրներից: Ինչ վերաբերում է տեսակամուրջներին, ապա Լևոն Այվազյանը նշեց, […]
18:51 29.09.2018
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրահանգել է բարձր մարտական պատրաստվածության բերել զինված ուժերը կոսովցի հատուկ ջոկատայինների գործողությունների պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հրահանգը փոխանցվել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետին»,- հաղորդում է գործակալությունը: Մարտական պատրաստվածության են բերվել նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները: Հայտնի է, որ ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներքին […]
15:41 03.08.2018
ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոսովոյում և Մետոքիայում իրականացվող վարժանքներ անցկացնելու մասին: Առաքելության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «KFOR-ը Կոսովոյում անցկացնում է զինավարժանքներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևին համապատասխան՝ պատրաստակամության և օպերատիվ ներուժի պահպանման նպատակով և խաղաղությունը, անվտանգությունը և տեղաշարժման ազատությունը երաշխավորելու համար»: KFOR-ը իր ֆեյսբուքյան էջում […]