17:08 19.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 կուսակցություն և դաշինք: Կուսակցությունների ու դաշինքների գրանցումը կատարվեց նոյեմբերի 19-ին՝ ԿԸՀ նիստի ընթացքում: Որոշ կուսակցությունների 48 ժամ ժամանակ էր տրամադրվել բացակայող փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու և գրանցումն իրականացնելու համար: Այդ կուսակցությունները ներկայացրել էին բացակայող փաստաթղթերը՝ բացառությամբ ՕԵԿ-ի ցուցակում ընդգրկված մեկ թեկնածուից, որի գրանցումը մերժվեց: Արդյունքում գրանցման համար փաստաթղթեր […]
15:52 14.11.2018
«Իմ քայլը» դաշինքն առաջինն է արտահերթ ընտրությունների գրանցման համար փաստաթղթեր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 անձ: ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Այս ցուցակը հեղափոխական է իր ամբողջ բովանդակության մեջ։ Մենք առաջնորդվել ենք նաև այն տրամաբանությամբ, որ ժամանակն է քանդել բարիկադները, հենց սրանով պայմանավորված էլ՝ ցուցակում են […]
15:59 13.11.2018
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ հերթական նիստը: Օրակարգում եղել է 2 հարց: ԿԸՀ է ներկայացվել Երևանի քաղաքապետի գրությունը, որին կից հանձնաժողովին ներկայացվել է «Իմ քայլը» դաշինքից որպես ավագանի ընտրված Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը: Այն ընդունվել է, և ավագանու մանդատը հանձնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդական համարի թեկնածու Միքայել Թումանյանին: ԿԸՀ օրակարգի երկրորդ […]
14:53 12.11.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրումների վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: SHANTNEWS.am-ին ԿԸՀ-ից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ դեռ առաջադրումներ չկան: Ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին այս պահին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրության է գնալու «Իմ քայլը» դաշինքով: Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց` ընտրություններին մասնակցելու է նաև Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ նախընտրական […]
18:04 25.10.2018
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվել և արձանագրություններ են կազմվել Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի ավագանու անդամների […]
12:55 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին անցկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողի արտահերթ նիստը: Նիստի հրավիրումը պայմանավորված է եղել ընտրական օրենսգրքի պահանջներով: 75-րդ հոդվածի համաձայն՝ ստացված քվեարկության արդյունքերի հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփվում են ավագանու ընտրության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում ԿԸՀ կայքում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ներկայացրեց քվեարկության արդյունքների […]
13:44 08.02.2018
ՌԴ ԿԸՀ-ն այսօր՝ փետրվարի 8-ին, ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը: Արդյունքում բարձրագույն պետական պաշտոնի համար կմրցի 8 հոգի՝ 1 ինքնաառաջադրված անձ և 7 կուսակցական թեկնածու:
15:00 21.11.2017
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է իր բողոքի ակցիան: Այսօր առավոտյան նա կրկին ԿԸՀ է այցելել։ Այս անգամ նա իր հետ բերել էր իր հրաատարակած մի քանի գրքեր և ստորագրված մի թուղթ, որով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրում էր տեղեկացնել՝ արդյո՞ք սահմանադրության փոփոխության համար բավարար կլինի հավաքել 200 000 քաղաքացիների ստորագրությունը, լրացնել նրանց անուն, ազգանունը և անձնագրի համարը, եթե ոչ, ապա խնդրում է ներկայացնել պահանջվող այլ պայմանները:
«Չբավարարող պատասխանի դեպքում արդեն կդիմենք առարկայական քայլերի», – ասաց Պարույր Հայրիկյանը: Հարցին, թե որո՞նք են այդ առարկայական քայլերը, նա հարցով պատասխանեց. «Իսկ դուք գիտեք, թե վաղն ի՞նչ եք անելու»: