14:52 22.10.2018
«Երկու կողմն էլ ճիշտ է. և՛ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը, որովհետև երբ էկոլոգիական և սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման խնդրին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա համոզմամբ՝ եթե փակումը ժամանակավոր է […]
14:50 24.08.2018
«Առաջին անգամ հուսադրող մի երևույթ եղավ՝ կառավարությունում քննարկվեցին այն հարցերը, որ մենք տարիներ շարունակ բարձրացնում էինք Սևանի ու ջրային ռեսուրսերի կառավարման հետ կապված»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Խոսքը ջրային ռեսուրսների վատ կառավարման, ջրի կորուստների, ջրամբարների վատ վիճակի, ձմռանը, երբ չկա ոռոգման կարիք, ջրամբարներից […]
10:40 21.01.2018
Մեծ Բրիտանիայում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին՝ որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի ներկայացնելուց հետո, համացանցում բնապահպանների կողմից բուռն քննարկումներ են սկսվել: Իրենց դիտարկմամբ, առաջիկայում ավելի բարդ կարող է լինել «Ամուլսարի» հանքավայրի շահագործման և դրա արդյունքում հնարավոր բնապահպանական ռիսկերի դեմ պայքարը:
15:27 15.01.2018
«Դեռ վաղուց աշխարհի բնապահպանները զգուշացնում էին, որ եթե այսպես շարունակենք, մոլորակը մեզ վանելու է՝ որպես մի տեսակ, որն իրեն խանգարում է, հավասարակշռությունից հանում է», – այսօր՝ հունվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով բնապահպանական խնդիրներից, ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
15:01 15.01.2018
«Հանքաարդյունաբերության ոլորտը մեր ամենացավոտ կողմն է», – խոսելով բնապահպանական նոր հայեցակարգի մասին, ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, միևնույն ժամանակ նշելով, որ հայեցակարգում արտացոլված են ոլորտում առկա բոլոր բացասական երևույթները:
14:13 15.01.2018
«Ամենաժամանակակից, ճիշտ, ստանդարտներին համապատասխան հայեցակարգ է մշակված», – այսօր՝ հունվարի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ երկու բանախոսները՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և Տապան էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանը իրենց հիացմունքը արտահայտեցին բնապահպանության, բնօգտագործման նոր հայեցակարգի վերաբերյալ: