TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Կարեն Քոչարյան

Արփինե Հովհաննիսյանի դուրս գալը ՀՀԿ-ից առնետավազք չէ, ավելի շատ տակտիկական քայլ է ՀՀԿ-ի կողմից. քաղտեխնոլոգ

15:59 11.02.2019

«Այդպես էլ պետք է ասեր, ստանդարտ բառեր են: Նորմալ է»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսպես արձագանքեց Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը: Նրա խոսքերով` Արփինե Հովհաննիսյանը լուրջ կադր է, լուրջ ու գրագետ իրավաբան: «Նրա դուրս գալը ՀՀԿ-ից առնետավազք չէ, ավելի շատ տակտիկական քայլ է ՀՀԿ-ի կողմից, որ ստեղծվի հասարակական կազմակերպություն իրավական […]

̰
Երիտասարդ կադրերից ով փորձեց սովորել, փորձ ձեռք բերեց, նա կմնա դաշտում, ով` ո՛չ, կգնա իրենց տուն. Կարեն Քոչարյան

15:39 11.02.2019

«Ինչքան էլ մեղադրեն Նիկոլ Փաշինյանին կադրային վատ քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, այն ողնաշարային ոլորտները, որոնք կարող էին պետությունն արագ փլուզել, այդ ոլորտներում՝ ֆինանսական, անվտանգության ու պաշտպանության, բոլորը հին ու փորձված կադրեր են: Այստեղ Նիկոլ Փաշինյանը գայթակղության չի գնացել և ճիշտ է արել»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով` այդ փորձված կադրերի վրա […]

̰
Ընդդիմություն կարող է ծնվել հենց «Իմ քայլ»-ի ներսում. Կարեն Քոչարյան

15:26 11.02.2019

«Ռադիկալ ընդդիմության դաշտում վակուում է և այն այսպես, թե այնպես, պետք է լրացվի: Եթե խորհրդարանի ներսում խորհրդարանական ուժերի մեջ դա անում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ապա արտախորհրդարանական դասավորվածության մեջ հավակնորդները շատ-շատ են, այդ թվում` նաև նոր ուժերի տեսքով, որոնց մի մասը արդեն հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, մյուս մասը պատրաստվում է հայտարարել»,- փետրվարի 11-ին կայացած […]

̰
Հանրապետականում սկսվել է հերթական մասնատման պրոցեսը. Տիգրան Քոչարյան

13:14 19.10.2018

«Հանրապետականում հիմա սկսվել է հերթական մասնատման պրոցեսը: Եթե  մայիսին դա վերահսկելի  էր, և իրենք  էին որոշում, թե ովքեր պիտի լինեն այն 10-12 հոգին, որ պիտի քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա անվերահսկելի է պրոցեսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում բավական շատ ազդեցության կենտրոններ կային, կլաններ, որոնք ֆինանսատնտեսական լծակների էին տիրապետում: Հիմա  […]

̰
Փաշինյանը պետք է հավաքի ազատ էլեկտրոնի նման շրջող զենքերը. Կարեն Քոչարյանը՝ քաղբանտարկյալների ու կրիմինալի մասին

15:06 18.06.2018

«Բացի «Սասնա ծռեր»-ի այն անդամներից, ում վրա սպանության մեղադրանք կա, մյուսների բոլորին բաց կթողնեն»- հունիսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Հարցին՝ արդյո՞ք «Սասնա ծռեր»-ի ազատ արձակումը նոր սպառնալիք չէ զենք կիրառելու համար, Կարեն Քոչարյանը հիշեցրեց մայրաքաղաքում, Գյումրիում, 4 տարի առաջ նաև Գորիսում տեղի ունեցած սպանությունները, որտեղ «Սասնա ծռեր» չկային։  Ըստ Կարեն Քոչարյանի՝ […]

̰
Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան կոտրվել է. Կարեն Քոչարյան

14:52 18.06.2018

«Նիկոլ Փաշինյանը հիմքեր ուներ Պուտինի հետ հանդիպումը լավ որակելու համար»,- հունիսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Քաղտեխնոլոգը նման գնահատականի ձևավորման հիմքում տեսնում է մի շարք քաղաքական մանրուքներ, որոնք դիվանագիտական առումով շատ կարևոր են. «Փաշինյանը Պուտինին դիմեց անուն-ազգանունով ու ոչ թե հայրանունով։  Սա արդեն հուշում է, որ հանդիպումը լավ է անցել,  քանի որ […]

̰
Նրանք մարդ չեն, էնդեմիկ կենդանիներ են. Կարեն Քոչարյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

14:47 18.06.2018

«Երեկ տեսանյութը տեսնելուց ես շոկ եմ ապրել՝ իմանալով, թե ով է Մանվելը։ Վստահ եմ՝ ես մենակ չեմ, որ նման էմոցիաներ ունեմ։ Այն երեխեքի նամակները, որ տեսա, հիմա էլ ասում եմ ու փշաքաղվում»,- հունիսի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած տեսանյութին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Իր խոսքում քաղտեխնոլոգը նշեց, […]

̰
Ընդդիմությունը փորձում է ֆիքսել իր լիդերությունը. քաղտեխնոլոգ

12:43 17.01.2018

Եթե իշխանությունն ունի իր տեղը և ընդամենը պետք է ներքին դասավորվածություն իրականացնի, ապա ընդդիմությունից յուրաքանչյուրը պետք է իր լիդերությունը ֆիքսի դաշտում, ինչը և «Ելք»-ը փորձում է անել իր քայլերով:

̰
Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմը ապրիլից հետո էլ կաշխատի. Կարեն Քոչարյան

12:35 17.01.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կայացած ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա ընտրություններից: Նա նշել է, որ անհասկանալի է համարում այն փաստը, որ վերջին շրջանում վարչապետի և նախագահի ընտրությունները անընդհատ մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում են, քանի որ դա ՀՀԿ-ի ներքին գործն է:

̰
BACK_TO_TOP