15:09 26.01.2019
SHANTNEWS.am-ի խնդրանքով Ղազախստանում ՀՀ դեսպանությունից արձագանքել են շրջանառվող տեղեկություններին, թե Կարագանդայում տարեսկզբին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` ազգությամբ ադրբեջանցի, խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: «Այս պահին ընթանում է մինչդատական նախաքննություն, որի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է նախաքննական գաղտնիք, ուստի վերոնշյալ տեղեկատվության իսկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Միաժամանակ ևս մեկ անգամ […]
12:28 26.01.2019
Նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի, նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
10:36 26.01.2019
Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար […]
18:34 25.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ: «Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել […]
14:50 11.01.2019
Ղազախստանի տեղեկատվության և հաղորդակցության հարցերով նախարար Դուրեն Աբաևն անդրադարձել է Կարագանդայի միջադեպից հետո սոցիալական ցանցերում առաջացած հուզական վիճակին: Նա ասել է, որ հետաքննող մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով: Ըստ նախարարի՝ ղազախական լրատվամիջոցները միջադեպը լուսաբանել են բավական պատասխանատու կերպով: «Մեր դիտարկումների արդյունքում լուրջ խախտումներ, փաստերի մանիպուլացում չի արձանագրվել»,- ասել է նախարարը: Օրերս Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն […]
10:48 10.01.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայի դեպքերին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ: Երկու օր առաջ «Շանթ»-ի «Հեռանկար»-ի տաղավարում Aram Abrahamyan-ի՝ հերթական վարկածին վերաբերող հարցին սխալմամբ պատասխանեցի, որ «ղազախական իշխանության վարկածը» բացառում եմ, քանի որ նրանք շահագրգռված չեն դեստաբիլիզացիայով, չպատկերացնելով, որ կարող […]
01:00 10.01.2019
Ղազախստանի իշխանություններին ձեռնտու չէ տեղի ունեցած դեպքը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ: «Շանթ» հեռուստանըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը: «Ես կատեգորիկ կհերքեմ, որ դա նրանց շահերից է բխում, թեպետ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, որտեղ բուռն քննարկվում է միջադեպը, կան մեղադրանքներ ոստիկանների միջամտության մասին, […]
21:58 08.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել: Լրագրողի տեղեկացմամբ՝ երկու կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել «Բարեկամության տանը», որին մասնակցել է սպանվածի հայրը, եղբայրն ու «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատերը՝ կասկածյալների […]
19:02 08.01.2019
Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]
18:06 08.01.2019
Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կարագանդայում հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի հետ, որն ասել է, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը, հավանաբար, այսօր ՌԴ-ից կտեղափոխվի Ղազախստան: Բացի դրանից՝ հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների ու սպանված ղազախ երիտասարդի հարազատների միջև: Կարագանդայի հայ համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքում տիրող իրավիճակին: «Վիճակը շատ ստաբիլ է հիմա: […]
17:17 08.01.2019
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանը պատկանում է Մալխասյանների ընտանիքին: Հիմնադիրը 80-ականներին է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան: Հիմա ճանապարհաշինարարությամբ է զբաղված: «Մալխասյանները շատ նորմալ ընտանիք են, ռեստորանի տերը բժշկական ինստիտուտն է ավարտել, հիմա զբաղվում է ճանապարհաշինությամբ: Ինքը հայրն է էդ տղայի, ով հիմա նստած է ու իր եղբոր տղան է նստած: […]
17:05 08.01.2019
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: «Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, […]
16:39 08.01.2019
Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան […]
15:30 08.01.2019
Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]
14:09 08.01.2019
Յութուբյան ակտիվ օգտատերերից ղազախ Բեկլյարիբեկ Բեկը տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով Կարգանդայում տեղի ունեցած միջադեպին: Օգտատերը նախ՝ որոշ մանրամասներ է հաղորդել կատարվածի մասին. «Ղազախ եղբայրներից մեկը ռեստորան էր եկել քրոջ հետևից: Նույնիսկ սպորտային համազգեստով էր: Կոնֆլիկտ է ստեղծվել նրա համար, քանի որ տղաները ցանկացել են երաժշտություն միացնել, ավելի ճիշտ՝ երգ ղազախի մասին: Հայերը կարծես մերժել են, […]
12:34 08.01.2019
2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի […]
19:24 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է Ղազախստանի իշխանություններին: Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ապա նշել, որ ինքը ոչ մեկին չի սպանել: «Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել […]
18:08 07.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: «Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի […]
17:04 07.01.2019
Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել […]
16:55 07.01.2019
ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում են՝ Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արտաքսվածների թվի մասին գերատեսչությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում, սակայն հավաստիացնում է՝ զանգվածային արտաքսում, որպես այդպիսին, չի եղել: ԱԳՆ-ն ևս դեպքին քաղաքական ենթատեքստ չի վերագրում: «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է […]
16:54 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը: Սակայն, լրագրողի պնդմամբ, ադրբեջանցիները չեն եղել որևէ կողմում, այլ հակառակը՝ փորձել են բաժանել վիճաբանողներին: «Իրավապահ մարմինները զննել են «Հին Հռոմ» ռեստորանի ներքին տեսահսկման համակարգի տեսագրությունները, որի արդյունքում պարզվել է, որ երբ սկսել է վիճաբանությունը երկու խմբերի միջև, այդ […]
16:10 07.01.2019
Ղազախստանից հայերի արտաքսման վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է տեղեկություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից չեն հերքել արտաքսման մասին տեղեկությունը, սակայն ժամանակ են խնդրել այլ մանրամասներ ներկայացնելու համար: ԱԳՆ-ում ևս չեն կապում դեպքը Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի հետ: Մեզ հայտնեցին, որ նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս […]
16:05 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]
15:20 07.01.2019
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]
14:09 07.01.2019
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով […]
12:53 07.01.2019
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ. «Բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա […]
12:16 07.01.2019
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո շրջանի դատախազ Մարատ Սեկսեմբաևը դիմել է ղազախստանցիներին` հիշեցնելով, որ սպանության դրդապատճառների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: «Առանձին մարդիկ փորձում են ապակայունացնել իրավիճակը, սադրում են քաղաքացիներին` դիմել անօրինական գործողությունների: Սոցիալական կայքերում տարածվում են ակնհայտ կեղծ տեղեկություններ` միջազգային հիմքով կոնֆլիկտի մասին, այս ամենը միտված է հանրային կարծիքի մանիպուլացմանը: […]
11:14 09.12.2017
Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարող է գլխավորել Կարագանդայի «Շախտյորը»,- հաղորդում է «СИА SPORTINFORM»-ը:
Ղազախական ակումբի ղեկավարությունը դիտարկում է մի քանի մասնագետներին հրավիրելու տարբերակ: Թեկնածուների թվում է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչը:
Խաշմանյանը կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Արարատում», «Գանձասարում», «Կիլիկիայում» և «Բանանցում», ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Սաուլյուս Շիրմյալիսի պայմանագիրն ավարտվել է և նա հեռացել է թիմից: