17:40 01.03.2018
ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունել է համապատասխան որոշում:
11:20 01.03.2018
Գործադիրը որոշում կայացրեց 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ հողատարածքն օտարել «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին:
10:43 01.03.2018
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 15-ի 171-Ա որոշման մեջ փոփոխություն անելու նախագիծ, որում նշվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարել մարտի 6-ին։
10:35 01.03.2018
Կառավարությունը որոշում կայացրեց մերժել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
10:12 01.03.2018
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
19:30 28.02.2018
Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների:
14:08 27.02.2018
SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Կառավարությունը որոշում է կայացնելու մերժել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյան, Գևորգ Գորգիսյանի և Մանե Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
13:48 21.02.2018
ՀՀ կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագիր, որի ավարտման ժամկետը սահմանվելու է 2018 թվականի հուլիսի 1-ը:
11:22 08.02.2018
Կառավարության այսօրվա նիստում Հհ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Աժ ,Ելք. խմբակցության պատգամավորների առաջարկը՝ զինծառայողներին գույքհարկի արտոնություն տալու մասին
12:14 07.02.2018
SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է բացասական եզրակացություն տալ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների մշակած օրենսդրական նախագծին:
19:48 01.02.2018
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը, կառավարության նիստերը ապրիլից դռնփակ են անցկացվելու: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել էր, որ այդ եզրահանգմանն են եկել միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո:
09:20 01.02.2018
Գործադիրը այսօր հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այսպես, արդեն ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությունն ունենալու է վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ և նախարարներ:
09:10 01.02.2018
եկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կա-նոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում կայացրեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի փետրվարի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։
09:00 01.02.2018
Ի տարբերություն նախորդ նիստի՝ այս անգամ այն վարում է վարչապետ Կարապետյանը: Ինչպես հայտնի է, նախորդ նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ Կարապետյանն այդ օրերին գտնվում էր Դավոսում՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
15:58 31.01.2018
Պետական գույքի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից մշակվել է «Գույք հետ վերցնելու և հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
10:46 31.01.2018
SHANTNEWS.am-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելու N 17 և Թաիրովի N 14 հասցեներում գտնվող դպրոցների շենքերը պետական գույքի կառավարման վարչության ենթակայությունից կհանվեն և կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանին: