TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Կառավարություն

Վարչապետը հրաժարվել է միջնորդություն ներկայացնել Դավիթ Ղազարյանին ազատելու համար. ի՞նչ են անելու «Սպայկա»-ի աշխատակիցները

15:14 08.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց: Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Քիչ […]

̰
Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց

17:14 07.02.2019

Տաքսու վարորդներն այսօր` փետրվարի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել` այս անգամ կառավարության դիմաց: Մի խումբ վարորդներ պահանջում են լուծել տաքսիների համար հատկացվող կայանատեղերի հարցը, որը պարբերաբար դառնում է տուգանքների պատճառ: «Մենք տեղեկացել ենք ակտավորումից 1 ամիս հետո օնլայն ծառայությամբ, որ նույն տեղի համար սկսել ենք տուգանվել: Ամեն օր բոլորս նման տուգանքներ ենք ստանում կայանելու […]

̰
Նիկոլ Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն. Վիգեն Սարգսյան

19:00 20.12.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ  խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]

̰
Կառավարությունը դեկտեմբերի 7-ին արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում

18:14 26.11.2018

Դեկտեմբերի 7-ին կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի: Այս մասին այսօր Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ նիստը հրավիրվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք պետք է շատ հստակ հասկանանք այն պրոբլեմը, որ կա, որովհետև մինչև հիմա անընդհատ տարբեր բանավեճեր ու քննարկումներ կան: Ի վերջո, տնակային ավանների […]

̰
Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն. Փաշինյանը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին

13:31 24.11.2018

Պետք է լինի ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն: Այս մասին այսօր, SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մեր թղթակիցը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել է՝ մեծամասնություն կազմելու դեպքում իրենք միանձնյա՞ կառավարություն կկազմեն, թե՞ այլ ուժերի հետ համաձյանություն ձեռք կբերեն: «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը: Պետք է ժողովրդի հստակ, ուժեղ մանդատով օժտված կառավարություն»,- […]

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագահի նստավայրը փոխելու մասին օրինագիծը

11:28 21.11.2018

Այսօր խորհրդարանը 52 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե:

̰
Փաշինյանի նախաձեռնությամբ հատուկ մեխանիզմ է ստեղծվել բարձր որակավորում ունեցող մասնագետներին կառավարման ոլորտում ներգրավելու համար

14:20 17.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից իրեն ուղղված բողոքներից մեկին: «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետևյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,- […]

̰
Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է

14:50 30.10.2018

Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Թե որքանով է նվազելու հարկային բեռն ու երբ, Մանուկյանը չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրա մասին ինքը չէ, որ պետք է ասի: «Էթիկական նկատառումներից ելնելով՝ չէի ուզի այդ ամենը հնչեր իմ շուրթերից: Կառավարությունում մենք ունենք […]

̰
ՀՀ անկախությունից հետո «ամենածավալունը». ի՞նչ է հայտնի սպասվող համաներման մասին

19:17 23.10.2018

Համաներում հայտարարելու մասին արդարադատության նախարարության մշակած նախագիծը, թեև դեռ չի հրապարակվել, արդեն քննարկումների առիթ է դարձել: Դատապարտյալների ո՞ր խմբի վրա է ազդելու, քանի՞ անձ համաներման կարժանանա ու արդյո՞ք ցանկում նաև հանրությանը հայտնի անուններ կլինեն, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը: Լրատվամիջոցներում այդ հարցերի պատասխանը տրվում է միայն ոչ պաշտոնական՝ «մեր աղբյուրների փոխանցմամբ» կամ «մեր տեղեկություններով» ձևակերպմամբ: Այդ […]

̰
Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության նիստը կին է վարել

18:56 26.09.2018

Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կին փոխվարչապետը` Վան Ազիզա Վան Իսմայիլը, նախագահել է երկրում ամեն շաբաթ տեղի ունեցող կառավարության նիստը, տեղեկացնում է The Star-ը: «Պատմական իրադարձություն. առաջին անգամ Մալայզիայի պատմության մեջ կինը նախագահում է կառավարության նիստը»,- գրել է Վան Ազիզան իր թվիթերյան էջում: Վան Ազիզա Վան Իսմայիլը երկրում ընդդիմադիր թևի առաջատարներից մեկն է, ով շարժման մեկ […]

̰
Վարչապետը լսել է կառավարության առջև բողոքող քաղաքացիներին

13:54 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո դուրս է եկել կառավարության առջև, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ: Վարչապետը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու հանձնարարել է օգնականին զբաղվել ներկայացված բողոքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով […]

̰
Ինչո՞ւ է կառավարությունը ՀԴՄ-ների ներկրման արհեստական մենաշնորհ ստեղծել. «168 ժամ»

16:43 07.04.2018

Այս հարցը մամուլում գրեթե չի արծարծվում, ՊԵԿ-ի չինովնիկներն էլ գերադասում են չխոսել այդ մասին։

̰
Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները պետք է առաջին եռամսյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնեն

12:49 05.04.2018

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հանձնարարական է հնչեցրել վարչապետ Կարեն Կարապետյանը:

̰
Գործադիրը որոշեց ավելի քան 8 միլիոն տալ Մեղրիին

10:55 05.04.2018

ՀՀ գործադիրը որոշում կայացրեց Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետարանին 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8 միլիոն 420 հազ. դրամ` ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

̰
Վարչապետի ուղերձը կառավարության անդամներին

10:47 05.04.2018

Հիշեցնենք, որ սա գործադիրի վերջին բաց նիստն էր: Որոշ ժամանակ առաջ Կառավարությունը որոշում կայացրեց ապրիլի 9-ից հետո տեղի ունեցող նիստերն անցկացնել դռնփակ:

̰
Նոյեմբերյանում նոր ապաստարան կկառուցեն

15:04 04.04.2018

Բաղանիսի միջնակարգ դպրոցի կողմից անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող գյուղի 4-րդ փողոցում գտնվող հողամասը կառավարությունը հետ կվերցնի և կնվիրաբերի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին՝ նվիրաբերված հողամասում մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով:

̰
Հարկային տեսչության նախկին շենքը կապամոնտաժեն. հարցը կառավարության օրակարգում է

14:53 04.04.2018

Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ․ Դեմիրճյան փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 5 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքով, 338.8 քառ. մետր մակերեսով 4-րդ աստիճանի վթարային շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել մարզի Տաշիր համայնքին:

̰
Կառավարության հերթական նվերը Սամվել Ալեքսանյանին

10:59 04.04.2018

SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Կառավարությունը պատրաստվում է արտոնություն տրամադրել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերությանը՝ ազատելով մաքսատուրքից:

̰
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունը կանցնի ՀՀ կառավարության աշխատակազմին

16:11 28.03.2018

SHANTNEWS.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները ՀՀ նախագահի աշխատակազմից կանցնեն ՀՀ կառավարության աշխատակազմին:

̰
Հայաստանն ու Իսրայելը կբացառեն եկամուտների և գույքի կրկնակի հարկումը

17:28 22.03.2018

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Իսրայելի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին:

̰
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

12:00 22.03.2018

Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

̰
Եղվարդում նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան կառուցելու ներդրումային ծրագիրը հավանության արժանացավ

11:01 22.03.2018

Ըստ դրա՝ նախատեսվում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նպատակով փոփոխել, լրացնել և հստակեցնել ներմուծվող ապրանքների ցանկը:

̰
Կառավարությունը ուսուցիչներին ևս մեկ հնարավորություն տվեց

10:48 22.03.2018

Կառավարությունը որոշում ընդունեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին:

̰
Տեղի է ունեցել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը

15:15 16.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:

̰
Գործադիրը դպրոցից վերցրեց շենքը և տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

11:06 15.03.2018

Երևանի քաղաքապետարանն առաջարկել է մասնաշենքը տրամադրել այս հիմնարկին կողմից առաջարկվել է համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման համար:

̰
Առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի համար կծախսվի ավելի քան 487մլն դրամ. ՈՒՂԻՂ

10:23 15.03.2018

Այդ պատճառով այսօրվա նիստի ժամանակ, գործադիրը որոշում կայացրեց այդքան գումար տրամադրել առողջապահության նախարարությանը։

̰
Կառավարությունն այսօր կքննարկի միայն դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը կասեցնելու հարցը

11:29 06.03.2018

ՀՀ կառավարությունը ժամեր անց, ամենայն հավանականությամբ, կկասեցնի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ պաշտոնական փաստաթղթերից: Համապատասխան նախագիծն արդեն ընդգրկված է օրակարգում:

̰
Կառավարությունը  հավելյալ 16 մլն 790 հազար դրամ կհատկացնի ԱԳՆ-ին

17:34 05.03.2018

ՀՀ կառավարությունը վաղը տեղի ունեցող նիստի ժամանակ որոշում կկայացնի արտաքին գործերի նախարարությանը 2018 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 16 մլն 790 հազար դրամ՝ Դամասկոսում, Հալեպում և Բեյրութում 2017-ի 4-րդ եռամսյակում ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրման դիմաց չգանձված պետական տուրքը փոխհատուցելու նպատակով:

̰
Ապրիլի 2-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

16:15 05.03.2018

2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը հավանաբար կտեղափոխվի ապրիլի 7-ը` շաբաթ օր: Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ վաղը տեղի ունեցող նիստի օրակարգում:

̰
Ունե՞ք 100 դրամ, կարող եք ՀՀ կառավարությունից գնել «բարոյապես մաշված» իրեր

17:48 03.03.2018

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել Երևանի Ա. Ղարիբյանի անվան հ. 142 դպրոցի գույքը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ վարչության պաշտոնական կայքից:

̰
BACK_TO_TOP