17:24 04.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումները, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջվող կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, […]
15:00 29.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթի:
11:44 20.03.2018
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են քննչական կոմիտեի քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դեպքեր: Այս մասին տղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
15:17 17.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Բագրատաշենի մաքսակետում ծառայություն իրականացնող ՊԵԿ աշխատակիցների դեմ հարուցված քերական գործի նախաքննությունը:
11:35 17.03.2018
Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել, այնուհետև հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ին առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 դրամ կաշառք է տվել:
10:27 14.03.2018
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
15:50 12.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
12:38 24.02.2018
Աշխատանքի, սոցիալական աջակցության Աբովյանի տարածքային գործակալության աշխատակից Մանուշակ Սարգսայանը մի խումբ բնակիչներից, որպես կաշառք, պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը, հայտնում են ոստիկանությունից:
16:36 14.02.2018
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք են ստացել:
13:02 23.01.2018
Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ Քննչական կոմիտեում դեռևս 2017թ. մայիսից քննվող քրեական գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
14:52 17.01.2018
Քրեական գործը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից հանձնվել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
11:47 28.11.2017
2017թ. առաջին 9 ամիսներին գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Մասնավորապես՝