TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Կանանց ծառայություն

Ընկեր Ասատրյանը՝ «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրի հրամանատար միակ աղջիկը

21:14 31.03.2018

Նունե Ասատրյանի համար ծառայությունը, տղաների անձնակազմ ղեկավարելը բարդ էր սկզբնական փուլում, հիմա արդեն հարմարվել է։

̰
Հնդիկ կանայք կկարողանան ծառայել բանակի ռեզերվում

16:14 06.01.2018

Դելիի բարձրագույն դատարանը որոշում է ընդունել, որով ապօրինի է ճանաչել հնդիկ կանանց երկրի «տարածքային բանակի» կազմ չընդունելը։ Այսուհետ նրանք նույնպես կկարողանան անդամագրվել այդ ռեզերվային կառույցին։

Հնդկաստանի «տարածքային բանակը» փաստացի երկրի զինված ուժերի ռեզերվն է։ Դրա զինծառայողները պարբերաբար կամավոր պատրաստություն են անցնում, սակայն չեն ստանում աշխատավարձ։

Այս կառույցին անդամակցելու համար դիմած և մերժում ստացած կանայք դիմել էին դատարան, քանի որ երկրի Սահմանադրությունն ու օրենքները ճանաչում են սեռերի հավասարությունը, և սեռով պայմանավորված մերժումը հակասում է այդ կարգավորումներին։ Դատարանը բավարարել է կանանց հայցը։

Հնդկաստանում վերջին շրջանում ակտիվացել է կանանց և տղամարդկանց հավասարության համար պայքարը, և այս համատեքստում հավասարությունը «խաթարող» կառույցներից մեկն էլ հենց բանակն էր։ Արևմտյան երկրներում այս հարցը վաղուց լուծված է, կանայք ծառայում են նույնիսկ մարտական ստորաբաժանումներում։

Այս հարցը հաճախակի հայտնվում է նաև հայկական հանրային օրակարգում։ Հայաստանում ու այլ երկրներում կանանց ծառայության առանձնահատկություններին, պայմաններին ու հնարավորություններին կարող եք ծանոթանալ ShantNews-ի առանձին հոդվածում։ Իսկ լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։

̰
BACK_TO_TOP