TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Կանադա

Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳՆ-ները կոչ են արել ԼՂ հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը

10:20 29.09.2020

Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալվող իրադարձություններին արձագանքել են նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Շամպայնը: Վերջիններս հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով խոշորամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով»,- ասվում է […]

̰
Հրաձգություն Կանադայում․ կան վիրավորներ

13:10 18.06.2019

Կանադայի Տորոնտո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 4 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ կանադական «Տորոնտո Ռեպտորս» բասկետբոլային թիմը հաղթանակ է տարել NBA-ի մրցաշարում: Սիրելի թիմի հաղթանակը տոնելու համար հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ: Կրակոցներից հետո մարդկանց շարքերում խուճապ է սկսվել: Ի դեպ, տոնակատարությանը մասնակցում էր […]

̰
Համաշխարհային առաջնորդները հանդիպել են

21:59 05.06.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]

̰
Կանադայում անտառային հրդեհներ են մոլեգնում

14:00 28.05.2019

Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Այս մասին հայտնել է Global News-ը: Տարածքից ավելի քան 5 հազար մարդ է տարհանվել: Ներկայում կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 127 հազար հեկտարի։ Կրակը նկատելի է նույնիսկ մեծ հեռավորությունից: Այն տեղայնացնելու համար աշխատում է 600 հրշեջ և 28 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է չոր […]

̰
Կանադայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ ոստիկանական բռնությունների

13:27 16.03.2019

Կանադայի Մոնրեալ քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու ոստիկանական բռնությունների դեմ: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ նյութերով շշեր և կոտրել են տարբեր շինությունների ապակիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են նաև բախումներ ցուցարարների […]

̰
Կանադայում մոտ 100 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

13:22 26.02.2019

Կանադայի արևելյան Օնտարիո նահանգում եղանակային սաստիկ վատ պայմանների պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել մոտ 100 ավտոմեքենա: Այս մասին հայտնել է CTV News-ը: Աղբյուրը նշում է, որ խոշոր վթարի հետևանքով 11 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դարձել նաև մի քանի բեռնատարներ, որոնք տեղափոխում էին դիզելային վառելիք:  Հաղորդվում […]

̰
Կանադայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ. կան զոհեր և վիրավորներ

10:43 12.01.2019

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է Վեսթբորո կայարանի ավտոբուսային կանգառի մեջ, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն: Վթարի առնչությամբ իր ցավակցություններն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: “I want to send my deepest condolences […]

̰
Կանադայի նավթավերամշակման գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

11:39 09.10.2018

Կանադայի արևմտյան Նյու Բրանսուիք նահանգում երեկ պայթյուն է որոտացել տեղի ընկերություններից մեկին պատկանող նավթավերամշակման գործարանում: Պայթյունին հաջորդել է հզոր հրդեհը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Տեղի ունեցածի հետևանքով 5 մարդ է տուժել: Կանադայի Սենթ Ջոն հիվանդանոցից տեղեկացնում են, որ բոլոր տուժածներն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ականատեսները պատմում են, որ պայթյունը եղել […]

̰
Սաուդյան Արաբիան դադարեցրել է բուժման ծրագրերը Կանադայում. կողմերի միջև լարվածությունը շարունակվում է

15:21 08.08.2018

Երկու երկրների միջև տարաձայնություններին վերջ դնելու համար Կանադան պետք է դիմի Միացյալ Արաբական Էմիրությունների և Մեծ Բրիտանիայի օգնությանը, որպեսզի նրանք փորձեն լուծել վեճը:

̰
Կանադան ՌԴ-ին կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին թույլ տալ այցելել Աբխազիա և Հարավային Օսիա

10:31 08.08.2018

Ֆրիլենդը նաև ընդգծել է, որ Կանադան կանգնած է Վրաստանի հետ «ուս-ուսի» և սատարում է նրա տարածքային ամբողջականությունը:

̰
Կանադայում անոմալ շոգը խլել է 70 մարդու կյանք

14:52 10.07.2018

Կանադայի Քվեբեկ նահանգում աննախադեպ շոգի և խոնավության պատճառով զոհերի թիվը հասել է 70-ի: Քվեբեկում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան +40 աստիճանի: Ըստ իշխանությունների տարածած տվյալների՝ շոգից մահացածները հիմնականում 60-ն անց մարդիկ են, ովքեր տառապել են քրոնիկ հիվանդություններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական […]

̰
Կանադան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Կանադայի Համայնքների պալատի նախագահ

21:26 06.07.2018

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը 4 նոր վայրերով է համալրվել

16:33 02.07.2018

Հանձնաժողովը ցանկում ներառել է Թուրքիայում, Գերմանիայում, Կանադայում և Կուլումբիայում գտնվող վայրեր:

̰
Կանադայում հետապնդում են 24 կին և 149 զավակ ունեցող տղամարդուն

17:16 28.06.2018

24 կին, 149 զավակ ունեցող 61-ամյա կանադացի Ուինսթոն Բլեքմորին մեղադրանք է առաջադրել Կանադայի դատարաններից մեկը։ Նա մեղավոր է ճանաչվել բազմակնության համար։ Բազմազավակ հայրիկին դատապարտել են 150 ժամ հասարակական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև 6 ամիս տնային կալանքի, որի ընթացքում նա կկարողանա գնալ աշխատանքի։ Թե ինչ չի թույլատրվի նրան, աղբյուրները լռում են։ Բազմակին է նաև Բլեքմորի փեսան։ […]

̰
2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կհյուրընկալի միանգամից 3 երկիր

18:17 13.06.2018

Առաջնությունը կանցնի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

̰
Տրյուդոյի հայտարարությունը թանկ կարժենա Կանադային. Թրամփ

15:59 12.06.2018

ԱՄՆ նախագահը պատմել է, որ իր ինքնաթիռում 20-ից ավելի հեռուստացույցներ կան և ինքը տեսել է Կանադայի վարչապետի հայտարարությունը, որը նա արել է Թրամփի՝ G7 գագաթնաժողովը լքելուց հետո: Թրամփը խոստացել է այդ հայտարարությունն անպատասխան չթողնել: Այս մասին Թրամփն ասել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է «Европейская правда»-ն: Թրամփը կրկնել է Կանադայի […]

̰
Կանադան դիմել է ԱՀԿ-ին՝ կապված ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի հետ

13:20 02.06.2018

Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հերթին ԱՄՆ-ի դեմ կսահմանեն հավելավճարներ և առևտրային սահմանափակումներ, և դա արդեն տեսանելի կլինի հուլիսի 1-ից:

̰
Դա հիրավի նշանակալի ձեռքբերում էր. Կանադայի վարչապետի շնորհավորանքը Հայաստանին

18:49 28.05.2018

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։ Նա իր շնորհավորանքն ուղղել է ոչ միայն Հայաստանին ու հայերին, այլև հատուկ շեշտել հայկական ծագմամբ կանադացիներին։ «Մեծ հաճույքով հայտնում եմ ջերմագույն բարեմաղթանքներս Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ: Հարյուր տարի առաջ մայիսին հայերն անկախություն հռչակեցին և հիմնեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Միայն բազում […]

̰
Կանադայում առաջին անգամ կթողարկվի եզակի ուղղահայաց թղթադրամ

17:48 12.03.2018

Այն շրջանառության մեջ կդրվի 2018թ. վերջին: Սա Կանադայի բանկի առաջին թղթադրամն է, որի վրա կին է պատկերված՝ Վիոլա Դեսմոնդը:

̰
Կորեայում ձերբակալել են կանադացի մարզիկի, որն ավտոմեքենա էր գողացել

10:15 25.02.2018

Կորեական ոստիկանության հաղորդագրության համաձայն` կանադական պատվիրակության ներկայացուցիչներն, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, մեքենա են գողացել և շարժվել են Օլիմպիական ավան:

̰
BACK_TO_TOP