TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Կազբեգի

Վրաստանի լեռներում ուղղաթիռ է վթարվել. բոլոր ուղևորները զոհվել են

13:57 06.06.2019

Ուղղաթիռը, որը վթարի է ենթարկվել Վրաստանի Կազբեգի շրջանում, պատկանում էր Ստեփանծմինդայում գտնվող «Ռումս» հյուրանոցին: Այս մասին հաղորդում է վրացական Առաջին ալիքը: Բոլոր 3 ուղևորները զոհվել են: Հայտնի չէ` նրանց շրջանում եղե՞լ են այլազգիներ, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել Կուրո լեռնային բարձունքից ոչ շատ հեռու: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության բրիգադները:  

̰
BACK_TO_TOP