13:01 19.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փորձում է ծխախոտի և խմիչքի ապօրինի շրջանառությունը կանոնակարգել մակնշման միջոցով: Ղազախստանի կառավարության առջև խնդիր է դրվել՝ առաջիկա 3 տարում նվազեցնել ստվերային տնտեսությունը՝ մինչև 40 տոկոս: Ղազախստանի խորհրդարանի՝ Մեջլիսի նիստի ընթացքում Ղազախստանի ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը ներկայացրել է, թե մակնշումն ինչպես կարող է ազդել Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի ապօրինի շրջանառության վրա: Այս մասին […]
18:17 06.03.2018
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմ են փոխանցվում քաղցկեղածին նյութեր:
11:29 07.02.2018
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Ըստ նախագծի՝ փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (բացօթյա կամ փակ), այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել:
10:36 05.02.2018
Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում, հայտնում են առողջապահության նխարարությունից: Եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով:
15:06 31.01.2018
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ հունվարի 31-ին, ներկայացրել է սոցհարցման արդյունքները, որը վերաբերել է ծխելը թողնելու պայմաններին: