14:07 22.02.2019
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը լիագումար նիստում կողմ չի քվեարկել ընդդիմադիրների կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հռչակելուն ուղղված նախագծին: Այս մասին տեղեկացնում է օրենսդիր մարմինը: Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից պատրաստված բանաձևի նախագիծը կոչվում է «Սաակաշվիլիի-Բոկերիա ռեժիմը հանցավոր անվանելու մասին»: Գիգա Բոկերիան Սաակաշվիլիի նախկին դաշնակիցն էր: Նրանք «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն էին, 2016-ին […]
16:18 17.01.2019
«Սպասել խորհրդարանից աշխատանքի իրական արդյունք, որը չունի քաղաքական օրակարգ և որտեղ դեռևս չեն հստակեցվել, թե ով է իշխանություն, ով ընդդիմություն, և որտեղ 132 պատգամավոր ներկայացնում են, փաստացի, ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, հեղափոխության պրոդուկտները, սպասել որևէ քաղաքական խնդրի իրական լուծման, իմ կարծիքով, իրատեսական չէ» ,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ԵՊՀ եվրոպական […]
14:47 23.10.2018
Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]
19:40 20.09.2018
ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշեց, որ այսօր նշվում է հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը, որը նշանակալից իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին, երևի թե, այդքան շատ չէ: «Սակայն այս 100 […]
16:22 06.09.2018
«Քանի դեռ սահմանադրական փոփոխությունների գաղափարից զատ միսն ու արյունը չկա, ինձ համար դժվար է կարծիք հայտնել»,- սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ նույնիսկ նախաձեռնողների առջև դրված խնդիրների տեսանկյունից. «Մենք անցում ենք կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, ստեղծված իրավիճակն առաջին մարտահրավերներից մեկն է կառավարման այն […]
11:07 08.02.2018
«Հրապարակ» թերթը հրապարակել է ԱԺ-ում արված մի լուսանկար, որում պատկերված են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու նույն խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քահ-քահ ծիծաղում են: Թերթը նաև ներկայացրել է պատմություն, թե ինչն էր այդ անզուսպ ծիծաղի պատճառը:
09:42 14.11.2017
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստի օրակարգում ընդգրկված երեք տասնյակ հարցերից բացի ընդգրկված են նաև պարտադիր քննարկման ենթակա 15 հարցեր:
Պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել են նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Օրակարգում է նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Ընդգրկված են նաև առաջին ընթերցմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր: