TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+6.09 oC

խելացի ավտոբուսներ

Չինաստանում բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին

19:50 29.12.2018

Կենտրոնական Չինաստանում՝ Չանշա քաղաքում, բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին: Այն դեռ փորձնական է: Ցուցադրական երթուղին Սյանցզյան շրջանում է. այն ունի 7,8 կմ երկարություն և 22 կանգառ: Այս երթուղին օգտագործվելու է 4 էլեկտրաավտոբուսների փորձարկման համար, որոնք ստեղծվել են ինտելեկտուալ տեխնոլոգիաների հիման վրա: Մեքենաները երթուղի կարող են դուրս գալ առանց վարորդների:

̰
BACK_TO_TOP