16:53 30.04.2019
2019թ.-ի առաջին եռամսյակում մոտ 88 հազարով քիչ որոշում է կայացվել վարչական տույժ նշանակելու մասին, քան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Ամփոփելով 2019թ.-ի առաջին եռամսյակը` ՃՈ պետը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու արձանագրված պատահարները: Մասնավորապես՝ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից 2018թ.-ին կայացվել է վարչական […]
17:42 06.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Այս մասին տեղեկացնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ […]
16:43 05.04.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել թթվասերի շուկայում: Ըստ այդմ, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա և Անի Մասլովնա» […]
17:03 10.12.2018
«Ցավոք, չեմ կարող ասել, որ այս ընտրություններն ավելի լավն էին, քան 2018թ.-ի սեպտեմբերին կայացած ավագանու ընտրությունները»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքները, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքերով՝ այս անգամ բռնության էական դեպքեր չեն նկատվել: Այս անգամ կուսակցություններն իսկապես մրցում էին ձայների համար, և ըստ Իոաննիսյանի՝ դրանով էր […]
16:51 10.12.2018
«Այս ընտրությունների մասնակցության մակարդակը որևէ ձևով չի ստվերում ընտրությունների որակը»,- դեկտեմբերի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա հիշեցրեց, որ խոսվում էր մասնակցության սարսափելի ցածր մակարդակի մասին, ինչն ուղեկցվում էր բացականչություններով. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է լինելու, ասում էին շատերը, բայց, ի վերջո, ունենք ցուցանիշ՝ 46.63 տոկոս մասնակցություն: Եթե համեմատենք […]
16:39 10.12.2018
«Ընտրատեղամասերում դիտարկում իրականացնող 600 դիտորդներից 3-ի նկատմամբ ճնշման փորձ և ոչ բարյացակամ վերաբերմունք է դրսևորվել: Նույնիսկ փորձ է արվել մեկ դիտորդի հեռացնել տեղամասից: Բողոք ներկայացնելուց հետո գործընթացը կասեցվել է»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: 84 դիտորդներով իրականացվել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն բոլոր մարզերում, իսկ քվեարկության օրը 300 տեղամասերում […]
16:24 10.12.2018
«Մենք ունեցել ենք ազատ և մրցակցային գործընթաց, որտեղ կուսակցություններն ունեցել են հավասար հնարավորություններ նախընտրական քարոզչությունը իրականացնելու համար»,- դեկտեմբերի 10-ին այս մասին ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը: Նրա խոսքերով՝ էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի բաժանման ու բարեգործության իրականացման առումով: Քաղաքացիները կաշկանդված չեն եղել և ասել են, որ երբևէ չեն […]
13:52 19.10.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի պետական գնումները և նպատակ է […]
15:18 13.07.2018
«Որպես ռիսկային ոլորտներ, թեմատիկ ստուգումների թիրախ են ընտրվել ավտոգազալցակայանները: Արդյունքում՝ 8 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներով կատարվել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ՝ շուրջ 950 մլն. դրամի չափով և ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Քրեական գործ […]
12:49 06.04.2018
2017-ին, ի տարբերություն 2016-ի, սերտիֆիկացման գործընթացն ավելացել է 30%-ով, ներմուծվող ապրանքների 28%-ից ավելին ինքնակամ գնում է սերտիֆիկացման:
12:01 07.03.2018
Հերթական լաբորատոր փորձաքննությունն է իրականացվել կաթնամթերքի շուկայում: Այս անգամ ուսումնասիրվել է 13 արտադրողի կաթ: Փորձաքննությունն իրականացվել են «Հետք» ՀԿ-ն և ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը համատեղ: