15:08 15.06.2019
Այսօր առավոտյան կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ ավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից։ Զոհեր և վիրավորներ չկան: Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում Քեսաբի մերձակա մի շարք գյուղերում, որտեղ թաքնվում են թուրքմենական ահաբեկչական խմբավորումներ։ Նշվում է, որ Սիրիայի բանակը մեծացնում է ճնշումները զինյալների նկատմամբ, որոնք, ի պատասխան, ռմբակոծում […]
12:47 15.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, երեկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով իր հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններին: «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, […]
10:37 15.06.2019
Բրազիլիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ընդդեմ նախագահ Բոլսոնարոյի առաջարկած կենսաթոշակային համակարգի փոփոխությունների: Սպասվում է կենսաթոշակային միջին տարիքի բարձրացում: Այսինքն տղամարդիկ կարող են թոշակի գնալ 65, իսկ կանայք՝ 62 տարեկանում: Բոլսոնարոն այս քայլով մտադիր էր թեթևացնել բյուջետային ծախսերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ի նշան բողոքի՝ ցուցարարները գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով […]
21:38 14.06.2019
«Լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգությանը սպառնացող լրահոս մատուցել, և այս առումով ես ԱԱԾ-ի միջամտությունը նորմալ եմ համարում»,- ասել է «Իմ քայը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն չի կարող իմանալ, թե լրագրողը որևէ տեղեկատվություն միամիտ է հրապարակել, թե ոչ, և պետք է ստուգումներ անի, քանի որ հակառակ դեպքում կարող […]
11:53 14.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին իր համար անցումային շրջան է, և նա պետք է ավարտի որոշակի ծրագրեր և տեղափոխվի գործադիրից օրենսդիր: Արթուր Հավհաննիսյանն ասել է, որ համաձայն է այն տեսակետի հետ, որ այսօր գործող լրատվամիջոցների մեծ մասը սպասարկվում և ֆինանսավորվում է նախկին իշխանությունների կողմից: Նրա […]
16:39 12.06.2019
ԱԺ-ում բյուջեի 2018թ. կատարողականը քննարկելիս Սփյուռքի նախարարության կատարողականը ներկայացրեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնակատար Երեմ Սարգսյանը, ով եղել է աշխատակազմի ղեկավարը: Նրան հարց ուղղեց Սփյուռքի նախկին նախարար, այժմ ԿԳ, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հետաքրքրվեց մասնավորապես Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին հատկացվող գումարների կրճատման հարցով: «13 մլն դրամ աջակցության մասին է […]
14:20 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբրև իր թեկնածությունն է դիտարկվում Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում. «Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր կարդացել եմ լրատվամիջոցներում»: Նա անդրադարձել է Դավիթ Սանասարյանի գործունեությանը և նշել, որ իր տեղեկություններն այնքան են, որքան լրատվամիջոցներում: Նա […]
20:59 09.04.2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ապրիլի 9-ին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ: «Հայաստանի և Չեխիայի համագործակցության […]
23:16 11.03.2019
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը ս/թ․մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունից։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև […]
13:58 01.03.2019
Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերությունները Խոջալուի մասին ռեպորտաժներ էին հեռարձակում, սովորաբար այդ ռեպորտաժներում փորձում էին պարիտետ պահպանել, այս անգամ նման բան չկար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման դիտարկում ներկայացրեց Արամ Աբրահամյանը՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում: «Այդ պարիտետը ստեղծվում էր հայկական կողմի քրտնաջան աշխատանքի արդյունքում, այսինքն՝ միշտ, եթե մի կողմը հարձակվող է լինում, […]
20:05 28.02.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, զանգահարել է և սպառնացել իրեն: «Ես անկեղծ պատասխանում եմ, չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ինձ որևէ մեկը չի զանգահարել, նման տոնով ոչ ոք չի կարող զանգահարել, վստահեցնում […]
22:22 16.02.2019
Մյունխենի համաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորեշենկոն հրաժարվել է հարցազրույց տալ ռուս լրագրողներին: Այս մասին հայտնում է Life․ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ռուսական «Россия 1» հեռուստաալիքի լրագրողի կողմից հնչեցված հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել, քանի դեռ ռուսական կողմն իրենցից ներողություն չի խնդրել: «Մենք ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց չենք տալիս, քանի դեռ […]
18:23 15.02.2019
Փետրվարի 14-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Իրանի նախագահները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իդլիբում ամրացած զինյալների առնչությամբ զգուշացում են հնչեցրել: Այս մասին հայտնում է diken.com.tr-ն: Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում այստեղ ամրացած զինված ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումներին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման կողմերը համաձայնել են ՌԴ նախագահի կողմից հնչեցված այն տեսակետին, որ Սիրիայի […]
00:13 09.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը խոսել է «Ռոսկոմնադզորի» կողմից ՌԴ տարածքում հայկական մի շարք կայքերի արգելափակման մասին. «Այն տվյալները, որոնք հրապարակել են մեր լրատվամիջոցները, դրանք պարզապես հրապարակային ասուլիսի ընթացքում հնչած տվյալներ են, դրանց մեծ մասը այնպիսի անձնական տվյալներ չեն, որոնք պետք է գաղտնի պահվեն: Այս դեպքում գործընթացը գնացել է, որ անձը […]
17:20 23.01.2019
Սփյուռքում կարևոր դեր է խաղում հայ մամուլը։ Վերջին տարիներին, կրելով գլոբալացման ազդեցությունները, հայ մամուլն արագ ու անսպասելի անկում է ապրել, բայց եղել է արևմտահայ և սփյուռքահայ մամուլի ոսկե շրջան, երբ հայահոծ գաղութներում եկեղեցու, դպրոցի և ակումբների կողքին մամուլն ունեցել է վճռորոշ և կարևոր դեր: Ավանդույթներ ունեցող սփյուռքահայ մամուլն այսօր հայտնվել է ծանր կացության առաջ: SHANTNEWS-ի համար […]
09:32 10.12.2018
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ներկայացրել են նաև ռուսական առաջատար լրատվամիջոցները:
10:16 09.12.2018
Արտահերթ ընտրություններին են անդրադարձել ինչպես եվրոպական և ամերիկյան, այնպես էլ ռուսական առաջատար լրատվամիջոցները:
16:59 27.11.2018
Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը: Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում […]
19:44 15.11.2018
Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը դատի է տվել Կատարի և Թուրքիայի մի քանի լրատվամիջոցի՝ Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով: Այս մասին հայտարարությունը արվել է Sky News Arabia հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Թուրքիայի և Կատարի ԶԼՄ-ները տեղեկատվական կոշտ արշավ են իրականացնում թագավորության դեմ, մենք այդ գործը կքննարկենք դատարանում»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին […]
13:16 01.11.2018
Հաջորդ երկիրը, որը կհայտնվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուշադրության կենտրոնում, Հորդանանն է: Այս մասին հայտնում է The National Interest-ը: Նշվում է, որ Հորդանանին վտանգ է սպառնում, չնայած ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի հետ կապեր ունենալուն: Մոտ 3 հազար հորդանանցի է համալրել ահաբեկչական խմբավորման կազմը: Ավելին, շուտով նրանք կվերադառնան հայրենիք, ինչն էլ կարող է հնարավոր վտանգ […]
14:54 18.09.2018
Մինչ խուզարկությունը Yerevan.today կայքն արդեն իսկ հարձակումների էր ենթարկվում: Հիմնականում դա ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի նամակների, զանգերի միջոցով էր կատարվում: Եվ այս ամենը, խմբագրի խոսքերով, ակտիվացավ «Սիրո և հանդուրժողականության» մթնոլորտի հաստատումից հետո: Այլ լրատվամիջոցների խուզարկությունների հետ կապված` այլ լրատվամիջոցների գրասենյակների խուզարկումներ, հավանաբար, չեն լինի, քանի որ աղմուկ եղավ այս խուզարկությունից հետո, սակայն խմբագիրը վստահեցնում է, որ եթե […]
20:32 14.09.2018
Արցախի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների. այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է արտաքին քաղաքական առաջնահերթություններին, պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին։ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին։
13:50 08.08.2018
Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]
21:43 23.07.2018
2021 թվականին լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Պայմանագրի իրավական ու բարոյական հետևանքները, թեև մասամբ, իրենց վրա են զգացել նաև հարևան վրացիները: Կարսի պայմանագրով Լեռնային Աջարիայի մի մասը՝ 6 գյուղեր, արհեստականորեն կտրել են Վրաստանից և բռնակցել Թուրքիային: Աջարիայի կիրճում գտնվող Մաճախելի գյուղը պայմանագրով կիսվել է 2 մասի, երբ հարազատ մարդիկ, կախված տան դիրքից, հայտնվել են […]
20:40 14.07.2018
Ռուսական «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիր մարտական հերթապահության կդրվի 2020 թվականին: Դրա հետ մեկտեղ այն հաջողությամբ է անցնում փորձարկումները: Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը: «Ամերիկյան հետախուզական հաշվետվություններին ոչ անմիջական առնչություն ունեցող աղբյուների հաղորդմամբ՝ ռուսական հրթիռային համալիրը, որից Միացյալ նահանգներն այս պահին չի կարող պաշտպանվել, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2020 թվականին»,-հաղորդում է հեռուստաալիքը: Հրթիռային […]
23:52 26.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հնարավոր է` հանդիպեն Հելսինկիում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես հավելում է պարբերականի զրուցակիցը, Ֆինլանդիայի մայրաքաղաքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Հելսինկիի՝ որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր հարթակի մասին, հայտնում է նաև Reuters-ը։ Ավելի վաղ որպես հանդիպման հնարավոր վայր անվանվել է Վիենան։ […]
12:19 09.06.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Նախիջևանի անվտանգության, այնպես էլ ՀՀ միջպետական ճանապարհները վերահսկողության տակ վերցնելու առումով: Մասնավորապես, հրապարակումներում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանցիներ՝ սահմանամերձ դատարկ բնակավայրեր կամ գերեզմաններ այցելելիս: Հրապարակումներում նշված են […]
16:07 23.05.2018
Փհենյանը հարավկորեական լրատվամիջոցների 8 ներկայացուցիչներին հավատարմագրել է ուշացումով: