18:42 07.04.2018
«168 ժամ» օրաթերթը հարցազրույց է անցկացրել ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովի հետ, որն անդրադարձել է «Սկրիպալի գործով» պայմանավորված Արևմուտք-ՌԴ լարվածության խորացմանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
16:56 15.03.2018
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը թույլ է տալիս ասել. խնդրի վերջնական խաղաղ լուծման տարբերակն այլևս իրատեսական չէ:
14:30 15.03.2018
«Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խթանմանը», – ասել է դեսպանը:
15:03 07.12.2017
ՌԴ-ն շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը:
Նշենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները: