23:32 12.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր աշխատանքային այցով նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի հետ եղանք Իջևանում, որտեղ տարբեր միջոցառումներով նշվում էր Երիտասարդների միջազգային օրը: Այցելեցինք մարզային գրադարան, Երկրագիտական թանգարան, եղանք մի շարք մշակութային հաստատություններում, զրուցեցինք ուսուցիչների հետ, մարզպետի հետ քննարկեցինք մշակութային […]
15:11 10.08.2018
Հայաստանում կներդրվի դպրոցների աբոնեմենտային համակարգ, որը թույլ կտա հանրակրթական դպրոցների աշակերտներին ավելի հաճախ այցելել մշակութային ու պատմական հաստատություններ: Նման հայտարարություն է արել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը, հաղորդվում է նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է՝ խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք […]
19:48 09.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը: Կողմերը փաստել են, որ հայ-ղազախական մշակութային համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է: Մասնավորապես՝ ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող միջազգային երաժշտական, թատերական, կինոյի փառատոներին, մրցույթներին […]
00:28 08.08.2018
Մարմաշենի վանական համալիրը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ չէ։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նախարարի պնդմամբ՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարությունը 2001 թվականին անհատույց, անժամկետ օգտագործման է հանձնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման […]
23:35 07.08.2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր՝ օգոստոսի 7-ին, Գյումրիում՝ Շիրակի երկրագիտական թանգարանում, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին մարզի մշակութային խնդիրներին։ Նախարարը նախ անդրադարձել է մի քանի ամիս առաջ արված իր հայտարարությանը, թե հնարավորության դեպքում պատրաստ է լինել այն «առաջամարտիկը», որը նախարարությունը Գյումրի կտեղափոխի։ Նախարարը հիմա էլ հայտնել է, թե կառավարության որոշումից է կախված նախարարության՝ […]
19:50 07.08.2018
Շիրակի երկրագիտական թանգարանն արդեն նոր հասցե ունի՝ Ջիվանու 74 : Գյումրու Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն այսուհետ վերածվում է երկրագիտական թանգարանի։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շենքի տնօրինումը պաշտոնապես հանձնել են Շիրակի երկրագիտական թանգարանին։ Նարեկ Բաբայանի խոսքով՝ պետական […]
18:54 06.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և արվեստի ակադեմիայի տնօրեն Անիելլո Էրտիկոյին: Տեղեկացնում է նախարարության լրատվական բաժինը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և արվեստի ակադեմիայի տնօրեն Անիելլո Էրտիկոն նշել է, որ ցանկանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնել երկարատև մշակութային ծրագիր, որի շրջանակում փոխադարձ այցերի […]
19:22 04.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը երեկ՝ օգոստոսի 3-ին, աշխատանքային այցով մեկնել են Գեղարքունիքի մարզ: Նրանք նախ՝ այցելել են Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարան: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մշակույթի նախարարության աջակցությամբ օգոստոսի 11-12-ը Սևան երաժշտական փառատոնի իրակացմանը, ինչպես նաև թեյարան-արվետանոցի կողմից իրականացվող այլ ծրագրերին ու նախաձեռնություններին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի […]
23:25 03.08.2018
Օգոստոսի 3-ին ճանաչողական այցով Գավառ քաղաք այցելեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը և Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից։ Նախարարը շրջայց կատարեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացավ արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին: Նախարարը և մարզպետը զրուցեցին թատրոնի […]
21:48 01.08.2018
Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Ծրագրի մեկնարկին ներկա էին փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, ինչպես նաև կրթության և գիտության, մշակույթի նախարարներ Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հավատացրեց, որ ժամանակ չի ունեցել հետադարձ հայացք ձգել ու հիշել հեղափոխության օրերը: Դրանով կզբաղվի, երբ արձակուրդ ունենա: Նա պատմեց […]
18:03 01.08.2018
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է, որ 2006թ. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի: «Միայն մասնագիտական նեղ համայնքին է հայտնի, որ Կինոստուդիայի տարածքներից Կինոկենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է Երևանում Տերյան 2 հասցեում գտնվող շենքի 390.0 քմ և Տերյան 3ա հասցեում […]
13:21 30.07.2018
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ կայացվել է հայկական կինոյի համար կարևոր մի փոփոխություն: «2005 թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործման հեղինակային իրավունքներն անցան […]
16:15 26.07.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կառավարության որոշմամբ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Մշակույթի նախարարությանն այս հարցում մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն: Սա գյումրեցիների 30 […]
23:40 24.07.2018
Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, բալետի ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ […]
23:03 20.07.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են վրացի ժամանակակից նկարիչների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու, Մարտիրոս Սարյանի ու խորհրդային շրջանի վրաց նկարիչ Դավիթ Կակաբաձեի աշխատանքների համատեղ ցուցադրությունը Երևանում և Թբիլիսիում կազմակերպելու հնարավորությունները: Դեսպան Սագանելիձեն առաջարկել է կյանքի կոչել երկու երկրների սիմֆոնիկ […]
22:17 19.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի […]
20:05 17.07.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: «Մեզ համար կարևոր է մրցակցային թափանցիկ դաշտի ապահովումը: Նախարարի՝ իմ գործունեության ընթացքում, հասկացել եմ, որ դրա բացակայության պատճառով մշակութային գործիչների պակաս ունենք»,- ասաց Մակունցը՝ կարևորելով մշակութային քննարկումները, որոշումների լուծումների փնտրտուքը: Նախարարի խոսքով՝ արվեստագետներից ակնկալում են բարձրագույն […]
17:44 17.07.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ: «Մենք այդ հարցով գրավոր դիմում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, բայց դեռ արձագանք չենք ստացել»,- «Արմենպրես»–ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Արձանի բացման արարողությունը տեղի կունենա […]
14:08 10.07.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահի բացման մասին: «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին […]
09:20 30.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։ Մակունցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 551 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է։ Շարժական կամ անշարժ որևէ գույք […]
19:34 29.06.2018
Վաշինգոնում հունիսի 28-ին կայացել է ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի բացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Հեղինակավոր փառատոնը այս տարի ներկայացնում է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները: Ամենամյա փառոտոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը, Հայաստանի մշակույթի […]
17:44 29.06.2018
Հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Սերժ Թանկյանը լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցերում և տեղեկացրել, որ միասին քննարկել են մի շարք ծրագրեր: «Հիանալի էր հանդիպել բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանի հետ: Մենք քննարկում ենք ունեցել շրջակա միջավայրի վերաբերյալ բազմաթիվ նախագծերի, ինչպես նաև Ամուլսարի և հանքերի վերաբերյալ: Թույլ տվեք միայն մի […]
21:09 26.06.2018
Հայտնի ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն արդեն քանի օր է՝ Հայաստանում է: Նա «Instagram»-ի իր էջում ՀՀ նորանշանակ նախարարաների հետ լուսանկարներ է հրապարակել: Դրանցից մեկում Թանկյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ է: Ռոք երաժիշտը նաև մեկնաբանել է լուսանկարը. «Ասացեք ողջույն մշակույթի նոր նախարարին: Շատ բան կա անելու նոր Հայաստանում»: Say […]
14:34 18.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ: Վարչապետի որոշման մեջ ասված է. Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի […]
16:35 16.06.2018
Առաջիկայում Շիրակի երկրագիտական թանգարանը նոր շենք կունենա: Այս մասին այսօր Գյումրի այցելության ժամանակ ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա այցելել է Գյումրիի նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, որն արդեն 6 տարի է, ինչ դատարկ է: Այս տարիների ընթացքում քննարկվել է շենքը Երկրագիտական թանգարանին հատկացնելու հարցը, բայց վերջնական որոշում չի կայացվել: Լիլիթ Մակունցը նաև թանգարանում է […]
11:00 16.06.2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոց` դերասան Երվանդ Մանարյանին տեսակցության: Այս մասին տեղեկանում ենք Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ 94-ամյա Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին կոտրել էր ոտքը՝ ազդրի հատվածում, և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: https://www.facebook.com/lilit.manaryan/posts/10214445953876676
22:18 15.06.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հյուրընկալել է ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին: Հանդիպմանը ներկա էին գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը և արձակագիր, Հայաստանի «Փեն» ակումբի նախագահ Արմեն Օհանյանը: Փիթեր Բալաքյանը նախարար Մակունցին նվիրել է իր՝ Պուլիտցերյան մրցանակի արժանացած «Օզոնային հանդես» բանաստեղծությունների ժողովածուն: Հանդիպման ընթացքում քննարկվել է գրողի ստեղծագործություններից որևէ մեկն առաջիկայում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայերեն […]
09:33 15.06.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր և տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։ Կան տեղեկություններ, որ ակումբի ճակատագիրն այս անգամ որոշել է մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը՝ համարելով, որ Օպերայի տակ նման ակումբ չպետք է գործի։ […]
14:16 09.06.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ամբողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նա հայտնել է Գյումրիում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Այստեղ կա միայն ադմինիստրատիվ խնդիր: Նկատի ունեմ՝ կառավարության նիստերի հետ կապված հրատապ հանդիպումների կարիք է լինում: Հենց հասկանանք՝ այդ խնդիրներն ինչպես ենք կարողանում հասցագրել, նաև շենքի հարցը կարգավորվի, պատրաստ եմ լինել […]