19:27 04.10.2018
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մշակույթի նախարարությունում է եղել` հրաժեշտի ու համագործակցության համար երախտիքի խոսքեր ասելու: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցը ևս շնորհակալություն է հայտնել դեսպան Միլսին իր պաշտոնավարման ընթացքում մշակութային սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է մշակութային ժառանգության պահպանման գործում դեսպանության և անձամբ դեսպանի կողմից իրականացված […]
17:13 04.10.2018
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվել է ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: «Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության […]
11:04 02.10.2018
Լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը դեռ շարունակելու են իր բոլոր երկրպագուներին ստիպել սիրել, կարոտել, հուսալ: Ազնավուրի մահվան բոթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով […]
14:16 25.09.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացման մասին: Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկայացված է 148 ցուցանմուշ: Ինչպես երեկ մեր զրույցի ընթացքում նշեց ցուցադրության կուրատոր տիկին Հ. Էվանսը, նման բան կազմակերպելու […]
10:00 25.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր […]
14:34 22.09.2018
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը բացման խոսքում նշել են, որ 2018 թվականը հռչակվել է որպես մշակութային ժառանգության եվրոպական տարի, և մեր երկրում այս տարի դրանք անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրի ներքո։ Պաշտոնական […]
09:43 22.09.2018
«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, […]
19:31 19.09.2018
Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: Գրողին աջակցելու համար, ըստ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի, պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որևէ […]
19:14 18.09.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: […]
11:35 18.09.2018
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը: «Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող […]
16:00 06.09.2018
Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն, կինոարտադրող Վլադիմիր Հայրապետյանը մշակույթի նախարարության շենքի դիմաց նստացույց է անում և պահանջում նախարար Լիլիթ Մակունցի հրաժարականը: Այս մասին գրում է armtimes.com-ը: Վլադիմիր Հայրապետյանը նստացույցը սկսել է երեկվանից և պատրաստ է շարունակել այնքան, մինչև իր նպատակին կհասնի: ՀԺ-ի հետ զրույցում նա ասել է, որ այսուհետև ամեն օր՝ աշխատանքից հետո, ժամը 14:00-ի սահմաններում գալու […]
23:29 05.09.2018
Շուրջ 13 տարի ԱՄՆ-ում բնակվող ու ստեղծագործող դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանը ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով վերադարձել է Հայաստան: Արդեն պարզ է, թե որտեղ է ապրելու ու աշխատելու դերասանուհին: Նա առաջարկ է ստացել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանից ու թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից` հանդես գալու թատրոնում որպես հաստիքային դերասանուհի: […]
18:21 04.09.2018
Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա: Սա մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն էր նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո: Հանդիպմանն առանձնացրած մի քանի խնդիրների ուղղությամբ Լիլիթ Մակունցը խոստացել է կոնկրետ աշխատանք սկսել: Իսկ մինչ այդ՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը ներկայացրել է իր առաջարկները, այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել […]
14:54 04.09.2018
Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթ»: Այս տարի այն տեղի կունենա սեպտեմբերի 10-16-ը: Միջոցառման մանրամասներն այսօր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու նրա տեղակալների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Դեսպանի խոսքերով՝ միջոցառումն այս տարի ընդլայնում է սահմանները, և տանգոյին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև […]
20:20 31.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է` շահագրգիռ պաշտոնյաների հետ մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու, համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ […]
18:00 29.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն օգոստոսի 28-ին այցելել են «Դասարան» կրթական կենտրոն: ՀՀ մշակույթի նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել աշխատանքային թիմին: Կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մանրամասն ներկայացրել է «Դասարան»-ի կողմից մշակված կրթական հարթակը, դպրոցների առցանց կառավարման համակարգը, մշակված նորարարական մեխանիզմներն ու բազմաճյուղ հնարավորություններ տվող էլեկտրոնային գործիքակազմը: Հանդիպմանը […]
15:12 27.08.2018
«Կոչումների ինստիտուտն արժեզրկվել է, այդ քաղաքականությունը պետք է մշակվի պետության կողմից, որովհետև դա վերաբերում է ոչ միայն մշակույթին, այլև մնացած բոլոր ոլորտների գործիչներին: Պետք է խստորեն հետևել այն բոլոր ընթացակարգերին, որոնց միջոցով տրվում են կոչումները: Պետք է անկախ գործեն այն բոլոր հանձնաժողովները, որոնք կոչումներ են շնորհում»,- ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը` այսօր լրագրողների հետ զրույցում […]
14:50 27.08.2018
Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է: Այս մասին օգոստոսի 27-ին՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ ծրագրեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարևոր է ստեղծել հայ-ռուսական կինոֆոնդ, […]
14:10 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս անդրադարձել է Հանրապետության հրապարակում տեղադրվելիք արձանների մասին շրջանառվող լուրերին: «Մեզ եկել էր դիմում, որտեղ նաև թամանյանական էսքիզային նախագիծն էր, համաձայն որի՝ պատկերասրահի այդ մասում նախատեսված էր ունենալ արձաններ, որոշված էր նաև՝ ինչ արձաններ կլինեն, սակայն ոչ թե գիտամեթոդական նիստի եզրակացություն կամ արձանագրություն է տրվել, այլ նիստը […]
12:47 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին՝ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ինչ կոռուպցիոն բացահայտումներ են եղել: Նախարարը հիշեցրեց՝ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելով՝ իր առաջ իբրև առաջին գերակա խնդիր դրել է չարաշահումների բացառումը: Մակունցն ընդգծեց՝ կան համապատասխան գերատեսչություններ՝ կառավարությունում ու կառավարությունից դուրս, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ և համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով, […]
11:58 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, անդրադարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առկա խնդիրներին: Նա նշեց, որ Օպերային թատրոնի հետ կապված տարբեր հարցեր են բարձրացվել, ընդ որում՝ հենց տեղի երաժիշտների, երգիչների կողմից: Նախարարը հայտնեց, որ խոսել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ […]
11:35 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, աշխատանքային 100 օրն ամփոփելիս, հայտնեց, որ նախարարությունը մեծ թվով ու ծավալով աշխատանքներ է իրականացրել: Նա առանձնացրեց այդ աշխատանքներից 15-ը: Մակունցի պաշտոնավարման օրոք 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին 30 տարի հետո նոր շենք է տրամադրվել, վերանայվել, այն է՝ նվազել է դահլիճների վարձակալման վճարը, դպրոցականների՝ մշակութային […]
17:46 22.08.2018
ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր հացադուլ էր սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ, պատճառը նրա «Չնչիկ» ֆիլմն էր, որի արտադրությունը ռեժիսորը սկսել է տասը տարի առաջ, սակայն հանրությանն առ այսօր հայտնի է միայն ֆիլմի անունը: «Ֆիլմը ավարտին հասցնելու գործընթացը ձգձգվում է դեռևս 2010 թվականից: […]
16:38 22.08.2018
Դուդուկի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը այսօր այցելել է մշակույթի նախարարություն՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկելու իր համերգի մանրամասները, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը: Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12-ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն […]
14:43 21.08.2018
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալներ Տիգրան Գալստյանն ու Վահե Բուդումյանն օգոստոսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Կոտայքի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Այցի սկզբում Լիլիթ Մակունցի, մշակույթի նախարարի տեղակալների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի տեղակալների մասնակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզում գտնվող «Անվերջության ժապավեն» […]
12:10 17.08.2018
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Լիլիթ Մակունցի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Խոշոր միջոցառումներ -«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոն -«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոն -Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք -Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների 14-րդ միջազգային մրցույթ -«Արմենիա» միջազգային երաժշտական 3-րդ փառատոն -«Համահայկական […]
16:40 16.08.2018
Մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ մեկնարկում են «Քո արվեստը՝ դպրոցում» դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթը հաղթահարած 50 արվեստագետից յուրաքանչյուրին նախատեսվում է տրամադրել 1 մլն. դրամ դրամաշնորհ: Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարել են մշակույթի ու կրթության և գիտության նախարարները: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է, որ դրամաշնորհ ստացած յուրաքանչյուր արվեստագետ իր ծրագիրն իրականացնելու է […]
15:40 16.08.2018
1 ուսումնական տարվա ընթացքում 1-12-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան անվճար այցելել 3 մշակութային հաստատություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը․ «Կարևոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը, թերևս 30 տարի անց ամբողջ հանրապետության տարածքով մեկ, որովհետև, կարծում ենք, որ մեր քաղաքականության, և թե կրթության և գիտության նախարարության քաղաքականության մեջ […]
14:34 16.08.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են մի շարք խնդիրների: Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով պիլոտային ծրագրերի բյուջեի իրականացմանը, նշեց, որ հաջորդ տարի կրթության բյուջեն բավականին մեծանալու է: «Հաճելիորեն կզարմանաք, քանի որ հաջորդ տարի հատուկ ուշադրություն կդարձվի կրթության բյուջեին»,- ասաց նախարարը:
01:00 14.08.2018
«Մարզերի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականության տրամաբանությունից ելնելով` չափազանց կարևորում եմ մարզային այցերը, ակտիվ մասնակցությունը մարզերում տեղի ունեցող այս կամ այն միջոցառմանը»,- աշխատանքային թռուցկաժողովում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով անցած շաբաթվա մարզային այցերի հագեցած օրակարգը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության լրատվական բաժինը: Շաբաթվա մարզային «երթուղին» մշակույթի նախարարն սկսեց Գյումրիից. Օգոսոտոսի […]