TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Լիլիթ Մակունց

2-րդ ընտրատարածքի (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

17:28 22.11.2018

SHANTENWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 2 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, […]

̰
Վերանորոգումից հետո իր դռներն է բացել Գավառի դրամատիկական թատրոնը

18:47 19.11.2018

Ժողովրդական թատրոնի հիման վրա 1935 թվականին Կամո քաղաքում (ներկայում Գավառ) հիմնվեց պետական թատրոն, որը 1959 թվականին անվանակոչվեց Լևոն Քալանթարի անունով: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքն անմխիթար վիճակում էր, 2000-ականների կեսերից այն համարվում էր վթարային, ուստի որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք: 2011 թվականին սկսվեց շինարարությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերանորոգումից հետո Գավառի Լևոն Քալանթարի […]

̰
ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2019-2021թթ. համագործակցության մասին ծրագիր

23:23 15.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված 2019-2021թթ. համագործակցության ծրագրի մասին։ «Այսօր Սանկտ Պետերբուրգում միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2019-2021թթ. համագործակցության մասին ծրագիրը»,- ասված է գրառման մեջ:

̰
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

22:50 15.11.2018

Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1.     Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2.     Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3.     Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4.     Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական 5.     Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ 6.     Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական 7.     Հակոբյան Երջանիկ Մանվելի […]

̰
Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը. Armtimes.com

13:55 14.11.2018

«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]

̰
Լիլիթ Մակունցը կհանդիպի ՌԴ մշակույթի նախարարի հետ. Կողմերը ստորագրելու են համագործակցության մասին ծրագիր

12:05 14.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, մասնակցելով «Սանկտպետերբուրգյան 7-րդ միջազգային մշակութային» համաժողովին, կհանդիպի ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Մ. Պիոտրովսկու, ինչպես նաև այլ երկրների՝ միջոցառմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաժողովն անցկացվում է նոյեմբերի 14-17-ը: Համաժողովի շրջանակում ստորագրվելու է «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2019-2021թթ. համագործակցության մասին» ծրագիրը: Նախորդ տարի համաժողովին գրանցվել էր ավելի քան 33 000 մասնակից, ժամանել՝ ավելի քան 2 000 օտարերկրյա մասնակից և բանախոս՝ աշխարհի 96 երկրից, ինչպես նաև 49 պաշտոնական օտարերկրյա պատվիրակություն: Համաժողովի կազմակերպիչներն են ՌԴ կառավարությունը, ՌԴ մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի կառավարությունը:

̰
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հաստատվել է

22:10 13.11.2018

Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]

̰
Թատրոնի տնօրենի տեղակալը բանավոր զգուշացում է ստացել քարոզչություն իրականացնելու համար

00:13 13.11.2018

«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու պատճառով»,- այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։ «Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և […]

̰
Կենսաթոշակառուն ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի մշակութային միջոցառումների անվճար տոմսեր ստանալու համար

19:43 12.11.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, թե ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել սոցիալական ապահովության ծառայության տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հարգելի կենսաթոշակառուներ, ինչպես տեղեկացել եք, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր։ […]

̰
Նախագահն այցելել է Երվանդ Մանարյանին և հանձնել ժողովրդական արտիստի կոչումը

17:02 09.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է դերասան Երվանդ Մանարյանին՝ ժողովրդական արտիստի կոչումը հանձնելու: Այս մասին տեղեկացանք Երվանդ Մանարյանի որդու՝ Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: «Նախագահ Արմեն Սարգսյանն էս առավոտ եկել էր հանձնելու Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչումը: Ինչպես ինքը նկատեց՝ տասնամյակների ուշացումով: Նստեցին ու հիշեցին հին կյանքի դրվագները, ընդհանուր ծանոթներին, լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցության ցուցակները հստակեցված են. Մանե Թանդիլյան, Լիլիթ Մակունց

16:25 09.11.2018

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցակներն արդեն հստակեցված են»,- նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, իսկ իր՝ ցուցակում ընդգրկվելու մասին որևէ բացահայտում չարեց և խորհուրդ տվեց սպասել կուսակցության քաղաքական հայտարարությանը: Նույն թեմայի շուրջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ պարզաբանեց, որ իր՝ օրենսդիր կամ գործադիր […]

̰
Կենսաթոշակառուներին մշակութային կենտրոններ անվճար այցելելու հնարավորություն կընձեռվի

14:32 09.11.2018

Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար տոմսեր ձեռք բերել և այցելել տարբեր համերգասրահներ, թատրոններ ու մշակութային կենտրոններ: Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը: «Թվաքանակը այս պահին ֆիքսված չէ, կախված է մշակութային կենտրոնի հնարավորություններից ու տեղերից: 2.5 տոկոսից մինչև 10-20 տոկոսի […]

̰
Մակունցը պարզաբանել է, թե ինչու տրանսպորտի գումար չի տրամադրվել Թովմաս Պողոսյանին բարեգործական համերգի համար

11:27 09.11.2018

Կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է Մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ […]

̰
Կառավարությունը 48,4 մլն դրամ կհատկացնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում հեղինակավոր երաժիշտների ներգրավման համար

14:28 08.11.2018

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում արտերկրից հրավիրված պղնձափողային գործիքների երաժիշտների 2018թ. գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը նոյեմբեր 8-ի նիստում հաստատել է մշակույթի նախարարությանը 48,4 մլն դրամ հատկացնելու նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են միայն 2018թ. համար, իսկ հաջորդ տարի նախատեսվում է գտնել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ, որը պետբյուջեի հաշվին չի […]

̰
Թատրոնի ոլորտում գործընկերային հարցերի օրենսդրական կարգավորում չկա. Մակունց

17:09 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի ներկայացման ժամանակ, անդրադառնալով ոլորտին ուղղված մասնավոր ներդրումներին, նշեց, որ նախապատվությունը տալիս են հայազգի գործարար-բարերարներին, ովքեր կա՛մ այդտեղից են, կա՛մ որոշում են հենց այդ համայնքում անել ներդրումներ: Մակունցը հայտնեց, որ Գյումրիում ստեղծարար կրթամշակութային կենտրոն ստեղծելու առաջարկ կա, տարածքն արդեն մատնանշված է, պայմանավորվածություններ և բանակցություններ […]

̰
Լիլիթ Մակունցը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

17:03 05.11.2018

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։ Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտարարել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Մակունցը, սակայն, չի հստակեցրել օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում է ցանկանում լինել: Հայտարարել է, որ ընտրություններից հետո թիմը կորոշի՝ ինքը մնալու է խորհրդարանո՞ւմ, թե՞ […]

̰
Բացասաբար ենք վերաբերվում «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով անվանափոխելու հարցին. Մակունց

16:58 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենք բացասաբար են վերաբերվում «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով անվանափոխելու հարցին: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով թե՛ սոցցանցերում քննարկումները, թե՛ առանձին հայտերը, որոնք ներկայացվել են վերանվանման հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպելու հանրային քննարկում: «Նախ՝ որոշում կայացնողը մշակույթի նախարարությունը չէ, այլ գերատեսչություն է, իսկ հանրային քննարկումը բաղկացած է լինելու 10-12 […]

̰
Լիլիթ Մակունցը` մարզային գրադարանների վիճակի մասին

16:29 05.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019 թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ անդրադարձավ համայնքային գրադարանների վիճակին: Նա ասաց, որ ի պաշտոնե եղել է բոլոր մարզերում, մշակույթի տներում, պետական գրադարաններում, տեսել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ վիճակում է, այցելել է նաև համայնքային գրադարաններ: Մակունցի խոսքերով` շատ դեպքերում խնդիրը ոչ այնքան գրքերով զինելու մեջ է, որքան […]

̰
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

17:48 01.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց մշակույթի նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Հարությունյանը միաժամանակ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։

̰
6 տարվա ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը երևանյան բեմում էր. Լիլիթ Մակունց

23:13 30.10.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի հետ հանդիպմանը։ «6 տարվա ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը երևանյան բեմում էր: Հետաքրքիր զրույց ունեցանք և պայմանավորվեցինք հանդիպել ամռանը»,- ասված է գրառման մեջ:

̰
Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ. Վարդան Պետրոսյան

19:57 30.10.2018

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է «Քեզ համար Ազնավուր» համերգը: Շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո երևանյան բեմում էր նաև Վարդան Պետրոսյանը: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանը խոսել է իր տպավորությունների մասին: «Իրականում այս տարի ես չպետք է գայի Հայաստան: Բեմ բարձրանալու առումով պլաններս […]

̰
Աշակերտների համար մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը

10:42 26.10.2018

Կրթությունն առանց մշակույթի չի լինում, մշակույթն էլ առանց կրթության չի լինում։ Մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին։ Երկրորդ փուլի մեկնարկը կապված է համացանցային տեխնիկական լուծման հետ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար […]

̰
«Քեզ համար Ազնավուր». հիշատակի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեին

15:50 08.10.2018

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: «Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք համերգը նվիրել նրա հիշատակին: Նախատեսված մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,- […]

̰
Մեծ պատիվ էր վերջին 3.5 տարիներին լինել ԱՄՆ դեսպանը Հայաստանում. Ռիչարդ Միլս

19:27 04.10.2018

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մշակույթի նախարարությունում է եղել` հրաժեշտի ու համագործակցության համար երախտիքի խոսքեր ասելու: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցը ևս շնորհակալություն է հայտնել դեսպան Միլսին իր պաշտոնավարման ընթացքում մշակութային սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է մշակութային ժառանգության պահպանման գործում դեսպանության և անձամբ դեսպանի կողմից իրականացված […]

̰
Ֆրանկոֆոնիայի մշակութային միջոցառումները մեկնարկում են Ասիլվայի ցուցահանդեսով

17:13 04.10.2018

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվել է ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: «Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության […]

̰
Ազնավուրն իր օրինակով ցույց տվեց, թե որքան կարևոր է մշակույթն ազգերի մերձեցման գործում. Լիլիթ Մակունց

11:04 02.10.2018

Լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը դեռ շարունակելու են իր բոլոր երկրպագուներին ստիպել սիրել, կարոտել, հուսալ: Ազնավուրի մահվան բոթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով […]

̰
Հանրահռչակում ենք հայկական մշակույթը. Լիլիթ Մակունցը՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսի մասին

14:16 25.09.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացման մասին: Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկայացված է 148 ցուցանմուշ: Ինչպես երեկ մեր զրույցի ընթացքում նշեց ցուցադրության կուրատոր տիկին Հ. Էվանսը, նման բան կազմակերպելու […]

̰
Նախարարը բուհերը լցնում է ՔՊ-ականներով. ով ում կփոխարինի. «Ժողովուրդ»

10:00 25.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր […]

̰
Երևանում տեղի է ունեցել եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումը

14:34 22.09.2018

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման արարողությունը։ Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը բացման խոսքում նշել են, որ 2018 թվականը հռչակվել է որպես մշակութային ժառանգության եվրոպական տարի, և մեր երկրում այս տարի դրանք անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրի ներքո։ Պաշտոնական […]

̰
Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. «Հրապարակ»

09:43 22.09.2018

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։ Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, […]

̰
BACK_TO_TOP