TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Լիլիթ Մակունց

Լիլիթ Մակունցը պատասխանել է Էդմոն Մարուքյանի մեղադրանքին և կոչին

11:12 15.01.2019

«Երեկ քաղաքական այս բարձր ամբիոնից հայտարարություն արվեց, որ «Իմ քայլը» դաշինքի անդամ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել, ինչը մեզ համար վիրավորական է: Մեր խմբակցությունը ներկայացնում է մի թիմ, որն արել է անհնարինը: Մի՞թե կարծում եք, որ ԱԺ պատերը կարող են նրանց կաշկանդել, որ ունակ լինեն կայացնել իրենց որոշումը»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ «Իմ […]

̰
Եթե մինչ այժմ ներկայացված փաստեր լինեին, ապա իրավական ընթացք կտրվեր. Մակունցը՝ Իոաննիսյանի հայտարարության մասին

15:31 14.01.2019

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տեղեկատվություն ունեն, թե պատգամավոր Հայկ Սարգսյանն ընտրվել է «Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»։ Այս թեմայով խորհրդարանում լրագրողները մեկնաբանություն խնդրեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: «Որևէ նման տեղեկատվության ես չեմ տիրապետում: Կարծում եմ՝ եթե փաստեր լինեին մինչ այժմ ներկայացված, ապա իրավական ընթացք կտրվեր դրան: Կհետևենք իրադարձություններին, ինչպես […]

̰
Մենք չենք ցանկանում անձով պայմանավորված, կամայական որոշում կայացնել. Մակունց

15:24 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսել է այն մասին, թե ընդդիմադիր որ ուժից պետք է ներկայացված լինի փոխնախագահի թեկնածուն: Ըստ խմբակցության դիրքորոշման՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը պետք է լինի ամենաշատ ձայները հավաքած ընդդիմադիր ուժից: Լրագրողներից մեկը մեջբերեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը, թե իշխանությունը չի ցանկանում ուժեղացնել իրենց: «Նման մոտեցում չկա, որովհետև […]

̰
Լենա Նազարյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու

15:22 14.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 14-ի նիստում ներկայացրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող իրենց երկրորդ թեկնածուին` Լենա Նազարյանին: Մակունցը նշեց, որ Նազարյանը կարևոր դերակատարում է ունեցել 6-րդ գումարման ԱԺ-ում, ապա ընդգծեց` Լենա Նազարյանը մարդ է, որի համար քաղաքացին ու անհատը մեծագույն արժեք են: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Լենա Նազարյանի թեկնածությունն ու կոչ արեց քվեարկել նրա օգտին:

̰
Ալեն Սիմոնյանը միշտ ներկայացել է սկզբունքային դիրքերից ու պայքարել հանուն արդարության. Մակունց

15:22 14.01.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը ներկայացրել է ԱԺ փոխխոսնակի թեկնածությունում խմբակցության կողմից առաջադրված  Ալեն Սիմոնյանի կենսագրությունը. «Մինչ կենսագրությունը ներկայացնելը պետք է նշեմ, որ պարոն Սիմոնյանը բավականին լայն քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք կաշկանդված չի եղել իր դիրքորոշումը արտահայտելու առումով, միշտ ներկայացել է սկզբունքային դիրքերից ու պայքարել հանուն արդարության»: Հիշեցնենք, որ քիչ առաջ 131 […]

̰
«Իմ քայլն» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

11:43 14.01.2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի հունվարի 14-ի նիստի ժամանակ հայտնեց, որ պատիվ ունի խմբակցության անունից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մակունցը հայտնեց, որ Արարատ Միրզոյանին ճանաչում է դեռևս «Հանուն գիտության զարգացման» շարժումից, որտեղ նշմարվել է նրա քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը, հետագայում Միրզոյանը քաղաքացիական ոլորտից տեղափոխվել է քաղաքականություն: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Միրզոյանի […]

̰
«Իմ քայլը» պատրաստ է Հաշվիչ հանձնաժողովի իրեն հասանելիք տեղերից երկուսը զիջել մյուս ուժերին

11:18 14.01.2019

Ազգային ժողովի` հունվարի 14-ի նիստի օրակարգային հարցերից մեկը Հաշվիչ հանձնախմբի ձևավորումն է: Նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ հանձնաժողովն ունենալու է 7 անդամ, որից 5-ը` «Իմ քայլը» խմբակցությունից, 1-ական անդամներ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի խմբակցությունները կարողանան նիստ գումարել և ներկայացնել թեկնածուներին: […]

̰
Ճիշտ չէ առաջնորդվել հաղթանդամությամբ կամ արտաքին տեսքով․ Մակունցը՝ խմբակցությունը ղեկավարելու մասին

10:04 14.01.2019

Նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը ղեկավարելու է Լիլիթ Մակունցը, ով մինչ այդ զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը։ SHANTNEWS.am-ի հետ այսօրվա զրույցում նա նշեց, որ խնդիր չի տեսնում մեծ խմբակցություն ղեկավարելու մեջ նույնիսկ այն դեպքում, երբ կարող է կարծիք լինել, թե խմբակցության ղեկավարը պետք է հաղթանդամ լինի։ «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի առաջնորդվել […]

̰
Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար ԱԺ փոխնախագահի միասնական թեկնածուով․ Մակունց

09:57 14.01.2019

«Կգերադասեինք, որ ընդդիմությունը հանդես գար (ԱԺ փոխնախագահի) միասնական թեկնածուով, իրենց ընտրած թեկնածուով, որին մենք, իհարկե, կաջակցեինք։ Բայց այս պարագայում առաջնորդվում ենք առաջին հերթին ժողովրդավարական սկզբունքով և այն սկզբունքով, որով քաղաքացին մանդատ է տվել։ Այսինքն` այն ընդդիմության թեկնածուն, որը հավաքել է մեծամասնություն խորհրդարանում (ընդդիմության առումով նկատի ունեմ), ուրեմն մենք նրան էլ նախապատվությունը կտանք»,- այս մասին ՀՀ […]

̰
Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը․ Թեհմինա Վարդանյանը՝ Արամի 23-ում տեղի ունեցած փլուզման մասին

18:17 13.01.2019

Ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընտրություններին «Մենք» կուսակցությունների դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․ Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի […]

̰
Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ․ Լիլիթ Մակունցը՝ Մակունցը՝ Արամի 23 հասցեում փլուզման մասին

22:13 12.01.2019

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արամի 23-ի փլուզմանը։ «Իրականում պետք է մեղադրանքների տիրույթից դուրս գալ, որը ոչ մի կառուցողական դաշտ չի տանում: Ակնհայտ է, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել ենք վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով: Իմ գործառույթները մշակույթի նախարարի պաշտոնում արդեն […]

̰
Ովքե՞ր են նորընտիր խորհրդարանի կին պատգամավորները

17:30 05.01.2019

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից 32-ը կանայք են: Ընտրական նոր օրենսգրքի պահանջներով` քվոտավորումը կանանց համար սահմանվել է պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսի չափով: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք Նազարյան Լենա Ռաֆայելի Մակունց Լիլիթ Կամոյի Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի Թովմասյան Թագուհի Մանվելի Դավոյան Արփինե Հրահատի Ստեփանյան Լիլիթ Սասունի Հովսեփյան Սոֆիա Ազատի Բաղդասարյան Նազելի Հրաչի Կարապետյան […]

̰
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից մանդատ ստացած պատգամավորները

16:33 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում հայտարարեց նորընտիր խորհրդարանի պատգամավորների անունները: «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատներ են ստանում` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Կոնջորյան Հայկ, Հակոբյան Երջանիկ, Հայրապետյան Մխիթար: Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Նազարյան Լենա, Բաղդասարյան Նիկոլայ, Մակունց Լիլիթ, Հովակիմյան Վահագն: Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Միրզոյան […]

̰
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու ի՞նչ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերում

20:44 29.12.2018

Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ  հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]

̰
Ընդամենը 90 տարեկան երեխա եմ. Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան տարեդարձը

12:50 24.12.2018

Կոմիտաս, Չայկովսկի, Վերդի, Խաչատրյան … Հայ ու համաշխարհային դասականների կատարումներով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր, ինչպես նաև Օպերային թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մի շարք այլ կոլեկտիվների երաժիշտներն ու մենակատարները: Հոբելյանական համերգի հերոսը Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էր, […]

̰
Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար ունի

17:26 20.12.2018

Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Նավասարդյանը: Վերջինիս որոշմամբ էլ երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Նարինե Գրիգորյանը: Նրանք այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Համազգայինի ճակատագրի ու հետագա անելիքի վերաբերյալ իրենց մոտեցումները: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից: Թատրոնի […]

̰
Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար․ Մխիթար Հայրապետյան

22:44 19.12.2018

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: «Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, ընդգծեց, որ վերջնական որոշում դեռ չկա: Հիշեցնենք, որ «Իմ […]

̰
Իմ ցանկությունն է լինել օրենսդիրում․ Արարատ Միրզոյան

22:27 19.12.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո, պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, հայտնել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, քննարկում է եղել: Այո, […]

̰
Աժ-ի ղեկավար կազմը հայտնի է

21:35 19.12.2018

«Իմ քայլը» դաշինքը  ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

̰
Առողջապահության նախարարի նոր թեկնածու կա․ «Հրապարակ»

08:32 19.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար […]

̰
Լիլիթ Մակունցը՝ Շիրակի մարզի Երկրագիտական թանգարանի և Մարմաշենի վանական համալիրի ուսումնասիրությունների ընթացքի մասին

20:40 18.12.2018

Կատարվե՞լ են արդյոք Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիրում և հարակից տարածքում նախատեսված ուսումնասիրությունները, որոնք պետք է մինչև տարեվերջ ավարտված լինեին: Այս թեմայի առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց է ուղղել մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին: Նշենք, որ այդ նպատակով պետբյուջեից 10 մլն դրամ էր հատկացվելու: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ այդ ուսումնասիրություններն արդեն կատարվել են, սակայն վանական համալիրի հոգևորականն ու […]

̰
Լիլիթ Մակունցը կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը. Armtimes.com

16:58 18.12.2018

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

̰
Թանգարանների մոտ կուտակումներ են առաջանում. մշակույթի նախարար

11:58 13.12.2018

ԿԳՆ-ն առաջարկել է 11.6 մլն դրամ հավելյալ գումար հատկացնել նախարարությանը և այն տրամադրել Dasaran.am կայքին, որպեսզի այդ հարթակի միջոցով աշակերտները կարողանան թանգարաններ և պատկերասրահներ այցելել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ իրենց ծրագրի, յուրաքանչյուր աշակերտ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է պետության աջակցությամբ այցելի պատկերասրահներ, թանգարաններ և թատրոններ: ԿԳՆ-ից հայտնել են, որ իրենք արդեն աշակերտներին […]

̰
Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

21:28 12.12.2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև […]

̰
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը

17:12 12.12.2018

Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշել է, որ հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին […]

̰
Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

11:21 12.12.2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին գրել է ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում: «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»,- գրել է Հովհաննես Գալստյանը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ

17:12 11.12.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ: Ռեժիսորն արդեն 9-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Պատճառը 2019 թվականի փետրվարին նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի՝ մեծ էկրաններ բարձրանալն է, որի ֆինանսավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է: https://www.facebook.com/hovhannes.galstyan/posts/10158085124139056 Նշենք, որ օրեր առաջ SHANTNEWS.am-ը այս թեմայի շուրջ զրուցել էր Ազգային կինոկենտրոնի […]

̰
Քաղցկեղը հաղթահարելի չարիք է. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել City of smile-ի բարեգործական համերգին

14:18 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of smile  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և City of smile հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: […]

̰
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը Վիգեն Չալդրանյանից պահանջում է հեռանալ՝ սպառնալով անժամկետ գործադուլով

13:05 29.11.2018

Համազգային թատրոնի ռեժիսորա-դերասանական կազմը դժգոհ է գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանից։ Ռեժիսոր Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամանակին, երբ այս նշանակման առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել, Չալդրանյանը վստահեցրել է՝ դա ժամանակավոր է, ինքը պատրաստվում է գնալ Ամերիկա։ Մշակույթի նախարարը, լսելով թատրոնի անձնակազմի դժգոհությունները, ասել է՝ վերջապես ձեզ լուրջ կվերաբերվեն։ Որոշ ժամանակ սպասելուց […]

̰
Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին. նոր թեկնածու կա. «Իրավունք»

10:01 23.11.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ,  և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերևներում ամեն ինչ որոշված է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում […]

̰
BACK_TO_TOP