16:05 25.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում Քաղաքացու օրվա հետ կապված գրառում է կատարել. «Ապրիլի 27-ին Հայաստանի բոլոր մարզերում նշվելու է ՀՀ քաղաքացու օրը: Միջոցառումները սկսվելու են ժամը 10:00-ից ծառատունկով և տևելու են մինչև 21:30-ը՝ օրը համերգային ծրագրով ամփոփելով: Անձամբ ես այդ օրը լինելու եմ Գյումրի և Վանաձոր քաղաքներում»:
15:43 23.04.2019
ԱԺ-ում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն աշխատանքային քննարկում են ունեցել, որից հետո լրագրողների հարցերին պատասխանել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա` հանդիպման օրակարգում եղել են մասնավորապես ԱԺ քննիչ հանձնաժողովների ձևավորմանն առնչվող և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Մակունցը նշել է, որ մի շարք հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն են զգացել: […]
15:32 23.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն որոշել են, թե ինչպես են շաբաթ օրն առաջին անգամ նշելու «Քաղաքացու օրը» տոնը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա հետ կապված կառավարությունից տեղեկացրել են, որ կա միջոցառումների շարք, որը սկսվում է առավոտյան ժամը 10-ին և տևում մինչև երեկոյան 21:30-ը: «Որոշում ենք կայացրել, […]
19:07 20.04.2019
«Երբ քննարկումների ժամանակ Լիլիթ Մակունցն առաջարկեց՝ եկեք, նստենք, մշակենք մի մոդել, թե ինչպես հրավիրել ուժային կառույցների ղեկարներին հաշվետվության, ի պատասխան, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա համար անհրաժեշտ են Սահամանադրական փոփոխություններ: Մենք ասացինք՝ եկեք քննարկենք նաև այդ տարբերակը: Եկեք խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ սահմանենք նրանց նկատմամբ, թեկուզ սահմանադրական փոփոխություների միջոցով, սակայն դրանք չդարձնենք նախարարություններ: Մենք չենք ասում, […]
17:29 19.04.2019
ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար առաջադրված Գեղամ Գևորգյանի ղեկավար լինելու ստաժը չի համապատասխանում այդ պաշտոնի համար անհրաժեշտ նվազագույն ստաժին։ Այս պնդումով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմում է ուղարկել վարչապետին՝ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար։ Այսօր ԱԺ-ում Մարուքյանն ասաց, որ Գևորգյանը դիմել է վարչապետի աշխատակազմ ու սխալ ընթացակարգով անընդունելի պարզաբանում է ներկայացրել։ «Ես ուզում եմ նաև հրավիրել […]
13:45 19.04.2019
Խորհրդարանում քննարկման դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավորներին տեղեկացրին՝ քվեարկվող նախագծով կլինկերը չի հարկվում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց՝ իրենք չեն ասում, թե նախագիծը բոլոր խնդիրները […]
16:31 18.04.2019
Առաջիկայում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես են գալու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս մասին ԱԺ մյուս խմբակցություններին ուղղված իր խոսքում ասաց Մակունցը։ Դրա նպատակներից մեկը, ըստ Մակունցի, լինելու է այն, որ կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նույնպես ներկա լինեն ԱԺ-կառավարության հարցուպատասխանի նիստերին և պատասխանեն պատգամավորների հարցերին։ […]
15:49 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԱԱԾ-ի և ոստիկանության կարգավիճակին. «Մեր առաջարկն այս կառույցների կարգավիճակի մասով, որ երեկ հնչեց խորհրդարանից, այն էր, որ պետք է մտածել մեխանիզմներ, որոնցով այդ կառույցները կբերվեն ավելի հանրային և թափանցիկ դաշտ»: Նա նշեց, որ խմբակցությունը պատրասվում է աշխատել այդ ուղղությամբ, և այս […]
14:59 18.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է Քաղաքացու օրը նշելու համար 124 միլիոն դրամ հատկացնելուն. «Եթե հիշում եք նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին անցկացվող միջոցառումների գումարը, ապա կարող եք հասկանալ, որ տարբեր միջոցառումների համար հատկացվում են գումարներ, և ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է […]
08:44 18.04.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երկուշաբթի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, միմյանց նախազգուշացնելով, սպասել են, որպեսզի աշխատակազմի շենքից հեռանալուց հետո խորհրդարանում փակ հանդիպում անցկացնեն: Հանդիպման նեղ ֆորմատը որոշված է եղել «վերևից», իրականացվել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի միջոցով: Ի դեպ, բացառապես տղամարդկանցով կազմակերպած հավաքին ինքը՝ Մակունցը, ներկա չի եղել։ Մեր տեղեկություններով՝ ի […]
16:09 17.04.2019
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի նպատակը ոչ թե կրճատումն է, այլ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պնդելով, որ դրանից հետևում է, որ այդպիսի բառապաշար պետք է օգտագործել։ Նրա խոսքերով՝ թվեր հնչեցնելու կարևորության մասին է խոսվում, բայց ընդդիմադիր գործընկերները, որոնք ներկայացրել են կառավարության կառուցվածքի […]
15:34 17.04.2019
«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի քննարկումից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այնքան էլ գոհ չէր: Այս մասին նա հայտարարեց ԱԺ միջանցքներում` լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մենք առաջարկում էինք քննարկվող օրենքի մեջ դուրս մնացած մարմիններին կառավարության կառուցվածք բերել, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի այդ դրույթներն ուժը կորցրած ճանաչել: Սա էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]
13:52 17.04.2019
Կան գործընկերներ, որ ընդդիմություն եղած ժամանակ մի բան են ասել, հիմա այլ բան են ասում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նաև իր զարմանքը հայտնեց։ Նա խոսեց նաև ՀԿ-ների նախկին ներկայացուցիչների մասին ու ասաց, որ զարմացած է, երբ այդ մարդիկ էլ են մի բան մտածում, մեկ այլ բան ասում։ «Ելույթներ […]
12:28 17.04.2019
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդդիմախոսներին բացատրեց, որ կառավարությունն առաջարկում է իր կառուցվածքի մասին այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն իր իսկ աշխատանքը։ Իսկ պատգամավորները, ըստ Մակունցի, կարող են ներկայացնել առանձին առաջարկներ։ Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի շրջանակներում չի քննարկվում, թե ինչպես պետք է Ազգային ժողովը վերահսկողություն […]
16:44 16.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ապրիլի 16-ին ԱԺ նիստի ժամանակ հարցով դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ: «Եթե այո՝ մասնակցում ենք քվեարկության, եթե ոչ՝ չենք մասնակցում, իմանանք՝ ինչ անենք»,- ասաց նա: Միրզոյանն արձագանքեց, որ հստակ ասել է՝ Հովհաննիսյանի թեկնածությունը գրանցել են և հնարավորություն տվել՝ […]
13:24 16.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի զեկույցի ժամանակ տեղեկացրեց՝ իրեն դիմել են «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից, ներկայացրել են Հովհաննիսյանի ներկայացրած կենսագրական տվյալներում աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղ գտած որոշ խնդիրների մասին: «Ըստ Ձեր կենսագրական թերթիկի՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ կնքված պայմանագրով աշխատել եք 2 տարի 1 ամիս: Հասարակական այդ կազմակերպությունը […]
19:44 05.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Կատարի Պետությունում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, […]
08:30 04.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարևոր ուղղությունը: […]
16:42 01.04.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ դռների հետևում քննարկում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Արցախ կատարած այցն ու մանրամասներ էին ներկայացնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ուրբաթ օրը քվորումի բացակայության պատճառով տապալված նիստին, նշեց, որ պատճառը տեխնիկական խնդիրն էր: Այդ օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն […]
16:02 01.04.2019
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ մի քանի փուլով նաև մեծ լսումներ կկազմակերպվեն: Մինչ այդ էլ հանձնաժողովն ինտենսիվ աշխատել է այդ ուղղությամբ: Կարծում եմ` ամեն ինչ բաց և թափանցիկ կլինի, և մենք բոլորս կկարողանանք հետևել գործընթացներին»,- այսօր՝ ապրիլի 1-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծին, […]
15:48 01.04.2019
Ապրիլի 1-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել Օպերայի թատրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանին կատարած հեռախոսազանգից: Խոսելով զանգի մասին` Լիլիթ Մակունցը նշել է, որ զանգը մշակույթի նախարարության որոշման հետ կապ չուներ: «Այդ զանգը որևէ կերպ միջամտություն ունենալու համար չի եղել, ես ինձ նման բան թույլ տալ չեմ կարող թե´ որպես […]
16:46 31.03.2019
Դերասան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր շարունակ հետևեցի Օպերային թատրնի շուրջ զարգացող իրադարձություններին, որտեղ գլխավոր դերում հայտնվեցի նաև ես: Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես: Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի […]
19:23 30.03.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել […]
16:32 30.03.2019
ՀՀ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության Արցախ այցելության շրջանակներում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, կարևորվել են երկու հայկական խորհրդարանների համագործակցության […]
15:50 30.03.2019
Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի ռանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի քաղաքական ուժերի ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել նման այցերը լրացուցիչ խթան են որհրդարանականհարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու […]
19:23 26.03.2019
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում համացանցում նոր ֆլեշմոբ է սկսվել: Մի շարք պատգամավորներ, նախարարներ, հանրային գործիչներ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են արտասանում և տեսաուղերձի միջոցով հրապարակում իրենց ֆեյսբուքյան էջերում, ապա մարտահրավեր նետում մեկ այլ մարդու: Ձեզ ենք ներկայացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի […]
16:39 25.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հանրապետության նախագահն այսօր հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ […]
08:45 18.03.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը […]
14:19 15.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]
13:38 14.03.2019
Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին: «Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ […]