TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Լիդիան Արմենիա

Պետք է էմոցիաները մի կողմ դնենք, մնանք փաստարկների դաշտում. Տիգրան Ավինյանը՝ հանքերի շահագործման մասին

20:00 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց փոխվարչապետը: «Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա […]

̰
Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու, չկանխարգելելու պատճառով կարող էր առաջանալ բնապահպանական լուրջ աղետ. «Լիդիան Արմենիա»

13:10 31.07.2018

Անհրաժեշտ է վերականգնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։ Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես  գրված է. «Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել ԱԻՆ հրշեջների և նրանց հետ […]

̰
Ո՞վ և ինչու է դատի տալիս «Լիդիան Արմենիա» ընկերությանը

12:38 31.07.2018

Ինչպես հայտնում է «Առավոտ» օրաթերթը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ՝ զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով: «Առավոտը» հիշեցրել է, որ մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ էր տարածել, որում, նշվում էր, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման […]

̰
Փրկարարներին հաջողվել է մարել Ամուլսարում բռնկված հրդեհը

21:28 30.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]

̰
Փրկարարները մեկուսացրել են Ամուլսարում բռնկված հրդեհը

20:43 30.07.2018

Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, […]

̰
Հրդեհ Ամուլսարում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ. «Լիդիան Արմենիա»

18:30 30.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորը ՀՀ կառավարությունն է. Տիգրան Ավինյան

15:11 27.07.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից երեկ՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենայով սնունդ է մատակարարվում Ամուլսարի ցուցարարներին. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

20:12 26.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացված տեսանյութի հիման վրա պահանջում է բացահայտել Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դեմ պայքարի հեղինակներին և բացել Ամուլսարի ճանապարհները: Ինչպես հաղորդում է b4b.am կայքը, «Լիդիան Արմենիա»-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն որևէ առնչություն չունի հարուցված քրգործի հետ. հայտարարություն

11:50 24.07.2018

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, արտահայտում է իր վրդովմունքն ու տարակուսանքը՝ ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից հաղորդագրությունում առկա […]

̰
Հարուցվել է քրգործ «Լիդիան Արմենիա»-ի կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ

18:35 20.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում է ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Պարզվել է, […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարների փակ լինելը բնապահպանական խնդիրներ է առաջացնում. «Լիդիան Արմենիա»

16:03 20.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ […]

̰
Եթե չունենք դե յուրե հիմնավորում, Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել․ Փաշինյան

23:35 15.07.2018

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե Փաշինյանն ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ […]

̰
Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը. «Ժամանակ»

08:31 14.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։ Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ […]

̰
«Լիդիան Արմենիա»-ին սպառնալու համար ակտիվիստները բերման են ենթարկվել ԱԱԾ

13:33 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]

̰
Ակտիվիստները հակադարձում են «Լիդիան ինթերնեյշնլ»-ի զգուշացումներին

20:12 09.07.2018

SHANTNEWS.am-ն օրեր առաջ  հայտնել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչների այն պնդման մասին, որ ծրագրի ձախողումը կարող է մեծ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար միջազգային հարթակում: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը լրագրողներին ասել էին, որ  կան միջկառավարական երեք համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ստանձնել է ներդրումների պաշտպանության պարտականություն: Ներդրումը կազմում է 400 մլն […]

̰
«Լիդիանի» նյարդերը տեղի են տալիս. Ամուլսարի հանքի դեմ պայքարը շարունակվելու է

13:42 09.07.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներ Գեղամ Օհանյանը, Սոնա Ռուշանյանը և Մերի Սերոբյանն այսօր անդրադարձել են Ամուլսարի խնդրի իրավական և տնտեսական կողմերին: Բանախոսները պնդում են, որ «Լիդիանի» նյարդերը տեղի են տալիս: «Մեր պայքարը Լիդիանի դեմ չէ, այլ հանքի կասեցման»,- ասել է Գեղամ Օհանյանը: «Թե՛ տարբեր ՀԿ-ների, թե՛ տարածքի բնակիցչները, ովքեր պայքարում են հանքի դադարեցման համար, օրինական […]

̰
Մենք պետք է փաստեր ունենանք, անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում ունենք Ամուլսարի հարցի վերաբերյալ. Փաշինյան

16:05 06.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենիում ամփոփեց ու լրագրողներին ներկայացրեց Ամուլսարի հանքի հարցով Ջերմուկում իր ունեցած հանդիպումների արդյունքները։ Վարչապետը նշեց, որ կողմ չէ այդ հարցում առանց խորապես փաստարկված հիմնավորումների որոշումներ ընդունելուն ։ «Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշումներ ունեն, և ես հույս ունեմ, որ համագործակցության դաշտ կլինի։ Փաստահավաք խումբն անպայման կստեղծվի։ Մենք պետք է փաստեր ունենանք, անկախ նրանից, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին

14:59 06.07.2018

Աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի […]

̰
Այստեղ հնարավոր է խնդիր է դրված պետությանը ներքաշել դատական գործընթացի մեջ․ Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շուրջ իրավիճակի մասին

14:03 06.07.2018

Եթե կողմերը պատրաստ չեն փոխզիջումների գնալ, եթե նրանք պատրաստ չեն իրենց հակասությունները մի կողմ դնել պետությանը սեփական փորձաքննությունը իրականացնելու համար, ապա կարելի է վերադառնալ այն վարկածին, որ այստեղ խնդիր է դրվել պետությանը ներքաշել դատական գործընթացի մեջ ու հասնել այլ արդյունքների, գուցե նաև այն պատճառով, որ բնականոն ճանապարհներով հնարավոր չէ այդ արդյունքներին հասնել։ Այս մասին Ջերմուկում […]

̰
«Լիդիանը» հրաժարվեց դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը պետական փորձաքննության համար

13:17 06.07.2018

Ջերմուկում Ամուլսարի խնդրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստահավաք աշխատանք ու փորձաքննություն իրականացնելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ։ Համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ ընթացքում հանքի շահագործումը դադարեցվի, մինչդեռ շահագործող «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ չեն կարող կանգնեցնել աշխատանքն այդ ընթացքում։ Համաձայնելով, որ փորձաքննության աշխատանքը կարող է երկար տևել ու ֆինանսապես վնասել ընկերությանը, […]

̰
Բերել եք նոր տնօրեն, որ մասնագիտացած է պետություններին դատի տալու մեջ, ճի՞շտ է․ Փաշինյանը՝ Ամուլսանի հանքը շահագործող ընկերությանը

12:31 06.07.2018

Ամուլսարի շահագործման վերաբերյալ պետության կողմից փորձաքննություն ու եզրակացություն ունենալու համար ժամանակ է անհրաժեշտ։ Աշխատանքային այցով Ջերմուկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին արձագանքելով՝ համայնքի ներկայացուցիչներն ասացին, որ պատրաստ են ժամանակ տալ, բայց հանքի շահագործումն այդ ընթացքում պետք է դադարեցվի։ Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ չեն կարող դադարեցնել, քանի որ դա վատ ազդակ կլինի […]

̰
Պետությունը չունի եզրակացություն Ամուլսարի հանքի՝ ավազանի վրա ազդեցության մասին․ Փաշինյան

12:04 06.07.2018

«Բոլորս համաձա՞յն ենք, որ մեր հետագա որոշումները հիմնված լինեն բացառապես փաստերի վրա։ Համաձա՞յն ենք», – Ջերմուկում Ամուլսարի հանքավայրի շահագործման շահագրգիռ կողմերի հետ քննարկման ընթացքում մասնակիցներին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այո՛», – հնչեց դահլիճից։ Բայց բնակիչներից մեկը կրկին պնդեց, որ այդ ուսումնասիրությունները կատարել է միայն հանքավայրը շահագործող կազմակերպությունը, ինչն ընդունելի չէ։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ դա […]

̰
Ամուլսարի հարցի քննարկում՝ ուղղաթիռում

12:02 06.07.2018

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկար է ներբեռնել, որին կից հետևյալ գրառումն է կատարել. «Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Ապա վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»:

̰ ̰
Գնդեվազում սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

10:54 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու համար: Փաշինյանն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին, ովքեր արդեն երկու շաբաթ է՝ ճանապարհ են փակել, առաջարկեց հանդիպել բոլոր կողմերի հետ միասին, քննարկել այս հարցը: Գնդեվազ համայնքում վարչապետին են սպասում «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները: Նրանք նշում են, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում, […]

̰
Ամուլսար տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ. «Լիդիան Արմենիա»-ն դիմել է ոստիկանություն

20:40 03.07.2018

Ինչպես հայտնի է, «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիան»-ի աշխատակազմն ի վիճակի չէ […]

̰
«Լիդիան ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը հիշեցնում է՝ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել նաև միջազգային հարթակում

20:25 03.07.2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը հանդիպել են լրագրողների հետ: Նրանք անդրադարձել են այս օրերին իրականացվող ակցիաներին:  «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հերթական անգամ ցանկանում են ոստիկանության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոչընդոտվում է 1500 աշխատակիցների իրավունքը, ինչը քրեական պատասխանատվություն […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի տնօրենն ակտիվիստի նկատմամբ վրաերթի փորձ է կատարել

15:50 03.07.2018

Հուլիսի 1-ին՝ ժամը 11:45-ին, 24-ամյա Էդմոնդ Ա.-ն ոստիկանության Ջերմուկի բաժին  հաղորդում է տվել, որ հունիսի 30-ին՝ երեկոյան ժամը 9:30-ին, «Ամուլսար»-ում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակներում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար. հայտարարություն

15:25 03.07.2018

«Լիդիան Արմենիա»-ն ընկերությունը հայտարաություն է տարածել, որում գրված է, որ այս պահին ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար: «Այսօր՝ հուլիսի 3-ին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի […]

̰
Ամուլսարի խնդրի լուծումն ընկերությունը տեսնում է իրավական դաշտում

12:22 03.07.2018

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ: Նրանք անդրադարձել են այս օրերին իրականացվող ակցիաներին: «Խախտվել է ընկերության ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը,  1500 աշխատող չի կարողանում իրականացնել պայմանագրով սահմանված պարտավորությունները: Ոստիկանությունը բավարար գործունեություն չի իրականացնում, և ընկերությունն ամեն օր ֆինանսական մեծ վնաս է […]

̰
BACK_TO_TOP