TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Լիդիան Արմենիա

Միջազգային փորձագետները Հայաստանում են. Էրիկ Գրիգորյան

14:32 28.03.2019

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Լիդիան» ընկերության հետ կապված խնդիրներին, հայտնեց, որ այս պահի դրությամբ իրականացվում են ուսումնասիրություններ: «Հենց այսօր միջազգային փորձագետները Հայաստանում են, տարաբնույթ հանդիպումներ, աշխատանքներ իրականացնում են, ներկայացնում են մեթոդաբանությունը՝ ինչպես են աշխատելու, գործընթաց է, գնում է իր հունով, վերջում կտան եզրակացություն»,- ասաց նա: Գրիգորյանը հայտնեց, որ այս […]

̰
«Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան․ դիմո՞ւմ է, թող դիմի․ Փաշինյան

10:35 28.03.2019

Ամուլսարի մետաղային հանքը շահագործող «Լիդիան»  ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի ունեցել շահագործել հանքը։ Այս մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԲՀԿ պատգամավորներից Արթուր Գրիգորյանն ու հարցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ։ «Մեր հանրության մեջ, կամ մամուլում, գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վերջ, […]

̰
Եթե տեսնենք, որ կան անվերահսկելի ռիսկեր, համապատասխան որոշումները կկայացնենք. Ավինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

20:13 27.03.2019

Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի հարցով դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան: «Կարծում եմ, որ մայիսին մեր որոշ հարցերի պատասխանները կունենանք: Տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների […]

̰
Առանց արբիտրաժային վեճերի լուծման ձևի կկարգավորենք հարցը. Ավինյանը՝ «Լիդիան»-ի նախաձեռնած գործընթացի մասին

18:32 27.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ «Լիդիան» ընկերությունը ծանուցել է, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց, կողմերը ունեին երեք ամիս ժամանակ՝ նախապատրաստվելու, իսկ կառավարությունը պետք է կողմնորոշվեր՝ որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ աշխատելու է: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ է հայտարարվելու մրցույթ այդ ընկերության […]

̰
Հայ կնոջ հետ ամուսնությունը սթրես է ռուս տղամարդկանց համար. մոսկովյան լրատվական պորտալ

20:00 07.03.2019

Մոսկովյան նորությունների «Мослента» պորտալը հետազոտել է տարբեր ազգության քաղաքացիների ամուսնությունները և պատմել հայ-ռուսական ամուսնական զույգի` Լիդիայի և Արտյոմի պատմությունը: Մոսկվաբնակ հայուհի Լիդիան պատմել է, որ իր ծնողները հանգիստ են ընդունել իր ռուս ընտրյալին և չեն առաջնորդվել միայն հայի հետ ամուսնանալու կարծրատիպով, սակայն աղջիկը նշել է, որ իր ամուսնու համար իր հայ բարեկամների հետ ծանոթությունը իսկական սթրես […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն ու Ամուլսարի ակտիվիստներն իրար են մեղադրում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման համար

22:12 22.02.2019

Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման գլխավոր պատասխանատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Նրա համոզմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի տարածքում շինաշխատանքները պետք է ավարտեր 2018-ի գարնանը, ինչը չի արվել: Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը օրերս հայտարարություն էր տարածել, թե ակտիվիստների կողմից դեպի հանք տանող ճանապարհը փակ լինելու պատաճռով ընկերությունը […]

̰
Ի՞նչ նպատակով է ծախսվելու կառավարության կողմից Քննչական կոմիտեին հատկացված գումարը

17:11 21.02.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ՀՀ քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը կփոխանցվի «Earth link […]

̰
Գնդեվազի որոշ բնակիչներ պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

17:17 13.02.2019

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը: Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, […]

̰
«Լիդիան»-ը հնարավորություն է ստացել Ամուլսարում իրականացնելու ձմռան նախապատրաստական աշխատանքներ

13:37 29.11.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը  ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական և շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:   Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից, այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:

̰
Բնապահպանը դժգոհ է նախարարությունից ստացած պատասխանից

15:54 30.10.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանն անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի շուրջ հնարավոր զարգացումներին: Բնապահպանը պատմեց, որ Ամուլսարի մասին իրենք վարչապետին նամակի տեսքով ներկայացրել են իրենց մտահոգությունները և օրեր առաջ ստացել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի պատասխանն այդ հարցի վերաբերյալ: «Գրել […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:17 05.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շովրոյան փ. 66-82 սեփական տները, Դրոյի փ. 28, 28/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի 4-րդ նրբ. 44-82 սեփական տները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման […]

̰
Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանին ու Ջերմուկին, ապա այն կշահագործվի․ Փաշինյան

16:17 30.09.2018

Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար, ապա այն կշահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Եթե կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումն սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 9 մարզում

09:30 20.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կամոյի փ. 54/1-54/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 17/1-17/4 շենքերը, Մամիկոնյանց փ. 36/8 շենքը, Նոր Արեշ 7փ. 70-76; 9փ. 68-78; 50փ. 1-50 սեփական տները և 48 փողոցը, Խաղաղ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

09:03 15.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության […]

̰
Կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման. Արթուր Ղազինյան

11:42 14.09.2018

Ներդրումների ներգրավումը ցանկացած կառավարության առաջնային խնդիրն է։ Այս մասին նշում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներքին և օտարերկրյա ներդրումների հետ կապված մի շարք գործոնների: «Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ […]

̰
Վարչապետը ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ քննարկել է Ամուլսարին առնչվող հարցեր

19:43 12.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին […]

̰
Եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է. նախարարը՝ «Լիդիան Արմենիա»-ի մասին

15:46 03.09.2018

«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման […]

̰
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել է Նիկոլ Փաշինյանին

16:55 01.09.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: Այս ընթացքում ընկերությունը ներդրել […]

̰
Կան շատ ծանրակշիռ գործոններ հանքի գործունեության վնասակարության մասին. Արթուր Գրիգորյան

14:21 31.08.2018

«Լիդիան Արմենիա»-ի իրավական բանավեճի, թիթեռի ու շրջակա միջավայրի կենսական բազմազանությունն ապահովող մյուս կենդանիների վերացման և Ամուլսարի տարածքում էկոլոգիական աղետի մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համեմատելով փաստերն ու հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրները՝ Գրիգորյանը նշել է, որ տվյալ  դեպքում մենք գործ ունենք դե յուրե և […]

̰
«Լիդիան»-ը որևէ դատարանում կամ միջազգային ատյանում չի կարողանա ապացուցել, որ ճիշտ է գործում. Արթուր Գրիգորյան

12:39 31.08.2018

Երբ գերատեսչությունը հանձնարարում է «Լիդիան Արմենիա»-ին դադարեցնել աշխատանքները, իսկ վերջինս չի համաձայնվում ենթարկվել տեսչական մարմնին, ապա տվյալ դեպքում հարցը լուծվում է դատարանում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և հավելել, որ, հաշվի առնելով ներկայիս փաստարկները, ընկերությունը չի կարողանա որևէ դատարանում կամ միջազգային ատյանում ապացուցել, […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել

10:53 30.08.2018

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից […]

̰
Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը Ամուլսարում. ոստիկանություն

19:55 27.08.2018

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այն բանին, որ տեղեկություններ են տարածվել, թե Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ «Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, […]

̰
Տեսչական մարմինն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա»-ին տրված եզրակացությունը

13:14 27.08.2018

ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը, հայտնում է Econews-ը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը

12:32 27.08.2018

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին տեղեկացանք բնապահպան Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/galstyan.vazgen/posts/1960556020668500?__tn__=-R https://www.facebook.com/galstyan.vazgen/videos/1960683213989114/?hc_ref=ARSnP619qgsbKXopzgBUGUKrT3ffbo2poalHfMtakL2djNY_Ubj-7XW_4gXUdgfl4yE&fref=nf&__xts__[0]=68.ARALGrhk24pbClnSMklk7PNZDifhYVMQ3hQGjT8edvXXCWfGHkWreLTOG9VwZuBqVl6znThIhF9jW1TqSXDWIAJwYQaiXqO4iJjEedwfIaVsgHhNbHJuaM0xyf9Qd6mGEeljA5U&__tn__=C-R Իսկ Հայկական բնապահպանների ճակատն իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ «Լիդիան Արմենիա»-ն այսօր առավոտ փորձ է արել իր աշխատակիցներին զոռով մտցնել Ամուլսարի տարածք, սակայն լեռան պահապանները […]

̰
Հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:30 21.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-12։00 Չոլակյան փ. 1-42, Ա. Տիգրանյան փ. 4-60, Վրթանես Փափազյան փ. 1-55 սեփական տները հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Լեփսիուսի փ. 1-6, 1Ա-3Ա, 6Ա, 10Ա շենքերը և 1-ին և 2-րդ փողոցների 1-13 սեփական տները, […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային 100 օրը

12:35 17.08.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Վարչապետի այցը Արցախ 09․05․18թ. Վարչապետի հեռախոսազրույցը Դարոն Աճեմօղլուի հետ Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ Հանդիպում Սոչիի հայ համայնքի հետ Հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին […]

̰
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա»–ի տնօրենի հետ

20:14 13.08.2018

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտն աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS. am-ը հայտնել էր, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա […]

̰
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը հանդիպել է Ամուլսարի աշխատակիցների հետ

14:00 13.08.2018

Shantnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող՝ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում  ՀՀ կառավարության շենքի մոտ: Հավաքվածները հիշեցրել են կառավարությանը, որ իրենց աշխատանքը խոչընդոտված է արդեն 53 օր: Ցուցարարներին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: «Մի քիչ համբերե՛ք, 12 օր հետո աշխատանքային […]

̰
Ջերմուկում քայլերթ և ավտոերթ է անցկացվել՝ ի պաշտպանություն Ամուլսարի

00:01 13.08.2018

Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 12-ին Ջերմուկում համերաշխության քայլերթ և ավտոերթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները: «Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին՝ […]

̰
Ամուլսարում իրավիճակը լարվել է

19:26 09.08.2018

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր Ամուլսարի տարածքում իրավիճակը լարվել է։ Բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ ոստիկանները եկել են Ամուլսարի պահապանների մոտ,  որպեսզի թույլ չտան նրանց՝ խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-ի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։ Ինչպես հայտնի է,  երեկ  ակտիվիստներին էին այցելել «Լիդիան» ընկերության ղեկավար կազմի  ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները  մուտք են […]

̰
BACK_TO_TOP