15:03 11.02.2020
Լիբանանում պահպանվում է անհանգիստ իրավիճակը: Երկրի անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք փորձում էին արգելափակել պատգամավորների և նախարարների ճանապարհը խորհրդարան հասնելուց: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Լիբանանի խորհրդարանում պատգամավորները պետք է իրենց վստահության կամ անվստահության քվեն տան վարչապետ Հասան Դիաբի կառավարությանը: Պատգամավորները պետք է քվեարկեն կառավարության […]
21:09 14.01.2020
Լիբանանում կրկին հակակառավարական ցույցեր են: Ակցիայի մասնակիցները բողոքում են իշխող էլիտայի դեմ՝ համարելով նրանց անարդյունավետ և կոռումպացված: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Երկրի մայրաքաղաք Բեյրութում և այլ քաղաքներում ցուցարարները փակել են կարևոր նշանակության փողոցները և այրել տարբեր իրեր: Բեյրութում ցույցերն ընթանում են «Հեղափոխությունը վերադառնում է» կարգախոսով: Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են 2019-ի հոկտեմբերին: […]
15:11 21.12.2019
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները բողոքում են երկրի նախկին կրթության նախարարի և արդեն նորանշանակ վարչապետի դեմ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հասան Դիաբը սուննի է, սակայն խորհրդարանում նրան աջակցություն են ցուցաբերել շիա ուժերը և չեն պաշտպանել սուննիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Ակցիայի մասնակիցները […]
15:56 17.12.2019
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները: Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են անվադողեր և ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրել են մի շարք խանութների ցուցափեղկերը: Ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Լիբանանում արդեն մի քանի շաբաթ է` […]
19:38 26.11.2019
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Նա երկրի նախագահ Միշել Աունին կոչ է արել նշանակել խորհրդարանական խորհրդակցություններ Լիբանանի նոր կառավարության ձևավորմանը հարմար թեկնածու որոշելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Լիբանանցիներին հայտարարում եմ, որ հավատարիմ եմ «ոչ ես, այլ մեկ ուրիշը» կարգախոսին կառավարության ձևավորման […]
10:32 24.12.2018
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից: Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը: Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները:
23:44 04.12.2018
Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կառուցած և սահմանի տակով անցնող գաղտնի թունելներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դրանք ձգվում են Լիբանանի հարավային գյուղերից մեկի տներից մեկից մինչև Իսրայելի հյուսիսում գտնվող մոտակա քաղաք: Թունելները կառուցված են մոտ 25 մետր խորությամբ, ունեն 2 մետր լայնություն և երկարություն: 80+ft underground6ft wide […]
18:35 22.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղևորության ընթացքում այցելել է նաև սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի տարբերանշաններով շապիկներ է նվիրել և գնդակ խաղացել, փոխանցում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նա շփվել է այն դպրոցների աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով երեխաներին ասել է, որ Գերմանիան ջանքեր […]
08:53 28.02.2018
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպում կունենա սաուդյան արքա Սալմանի և թագաժառանգ արքայազն Մումահեդ բին Սալմանի հետ:
15:06 22.02.2018
Հայաստանի և Լիբանանի նախագահները այսօր կայացած հանդիպման ընթացքւոմ քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես Սիրիայում: Երկու երկրների նախագահները համակարծիք էին սիրիական ճգնաժամին խաղաղ լուծում գտնելու հարցում:
17:03 21.02.2018
Լիբանսնի հանրապետության նախագահ Միշել Աունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Աունը ծաղիկ է դրել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջել է Ցեղասպանության թանգարանում։ Նախագահին ներկայացրել են թանգարանում պահվող արձանագրություններն ու փաստերը։ Շրջայցից հետո Միշել Աունը գրառում է կատարել հուշամատյանում։ Միշել Աունը այսօր այցելել է նաև Սբ. Էջմիածին, որտեղ հանդիպել է Ամենայն […]
20:20 17.11.2017
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի՝ Սաուդյան Արաբիայում պատանդառությունը և հրաժարականի պարտադրանքը նպատակ ունի խուճապի մատնել Լիբանանի հանրությանը և առիթ ստեղծել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների: