TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Լեհաստան

Լեհաստանում լռության օր է. վաղը տեղի կունենան նախագահական ընտրություններ

14:14 27.06.2020

Լեհաստանում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ նախագահական աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հիմնական պայքարը ընթանում է գործող նախագահ Անջեյ Դուդայի և ընդդիմադիր գործիչ Ռաֆալ Տշասկովսկիի միջև: […]

̰
Լեհաստան պաշտոնական այցի ժամանակ Մակրոնի մեքենան փչացել է

10:51 05.02.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա պաշտոնական այցով Լեհաստանում է: Նա հանդիպել է այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախագահական նստավայրում հանդիպման ավարտից հետո Մակրոնի մեքենան հնարավոր չի եղել գործի դնել: Այս մասին հայտնել է Dziennik.pl-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը պետք է, որ լուրջ լիներ, քանի որ անվտանգության աշխատակիցներն այնուհետև որոշել են, որ նախագահ Մակրոնը կփոխի մեքենան: […]

̰
ՆԱՏՕ-ն Լեհաստանում ռազմական ենթակառուցվածքների համար 260 մլն դոլար կծախսի

17:08 01.04.2019

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընդհանուր առմամբ 260 մլն դոլար կծախսեն Լեհաստանում ամերիկյան ուժերի ռազմական ենթակառուցվածքների ստեղծման վրա: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է TASS-ը: ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել ավելի քան 260 միլիոն դոլարի խոշոր ներդրումների շուրջ, որը կենտրոնական Լեհաստանում ԱՄՆ զորքերի համար ռազմական ենթակառուցվածքներ կստեղծի: Այդ մասին նա հայտարարել է […]

̰
Լեհաստանի խաղային կենտրոններից մեկում բռնկված հրդեհից դեռահաս աղջիկներ են զոհվել

13:56 05.01.2019

Լեհաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Կոշալին քաղաքի խաղային կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 5 դեռահաս աղջիկ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Համաձայն Լեհաստանի ոստիկանության տարածած տեղեկությունների՝ 15-ամյա աղջիկները խաղային Escape Room-ում ծննդյան տոն էին նշում: Հավելենք, որ Լեհաստանում դեռահասների շրջանում բավական մեծ տարածում ունեն այդ խաղային կենտրոնները: Համաձայն խաղի կանոնների՝ […]

̰
Ուկրաինան, Լեհաստանը և Լիտվան կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ռուսական նավահանգիստների նկատմամբ

19:15 13.11.2018

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի խորհրդարանները «Մեծ յոթնյակին» և ԵՄ երկրներին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ազովի ծովում ռուսական նավահանգիստների նկատմամբ Ղրիմի նավահանգիստների հետ համագործակցության պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երեք երկրների խորհրդարանների վեհաժողովի 9-րդ նստաշրջանում ընդունված փաստաթղթում: Ինչպես նշվում է՝ վեհաժողովը դատապարտել է Ազովի […]

̰
Շոյգուն սպառնացել է Լեհաստանին՝ ամերիկյան ստորաբաժանման հնարավոր տեղակայման պատճառով

00:34 25.10.2018

Երկրի տարածքում ԱՄՆ բանակի ստորաբաժանումներին տեղակայելու լեհական իշխանությունների ծրագրերը Ռուսաստանին ստիպում են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նման պայմաններում պետք է պատրաստ լինենք բոլոր ուղղություններով չեզոքացնել ռազմական վտանգները», – ասել է նա Ռուսաստանի և Բելառուսի ռազմական ստորաբաժանումների համատեղ նիստին: Նրա կարծիքով՝ Վարշավայի մտադրությունը չի նպաստում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգության ամրապնդմանը: Շոյգուն […]

̰
Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին

20:05 24.09.2018

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության դատարանում հայց է ներկայարցել ընդդեմ Լեհաստանի՝ այդ երկրում իրականացվող դատական բարեփոխումների համար: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ Լեհաստանի գերագույն դատարանը չի համապատասխանում Եվրամիության օրենսդրությանն ու խախտում է դատական իշխանության անկախության վերաբերյալ Եվրամիության համաձայնագրի կետերը:    

̰
Լեհաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

17:10 18.08.2018

Լեհաստանում ուկրաինացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Առնվազն 51 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և վայր ընկել լանջից: Ավտոբուսը Լվովից 54 զբոսաշրջիկ էր տողափոխում դեպի […]

̰
Լեհաստանում կործանվել է ՄիԳ-29 ինքնաթիռը․ օդաչուն զոհվել է

15:42 06.07.2018

Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկոյե վոևոդությունում կործանվել է 22-րդ մարտավարական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը: Ըստ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ինքնաթիռը կործանվել է գիշերային թռիչքի ժամանակ: Օդաչուն Սակուվկո քաղաքի շրջակայքում՝ Մալբորկից 18 կմ հեռավորության վրա կատապուլտ է արել և մահացել: Ինքնաթիռի բեկորները գտել են քաղաքից մեկուկես կմ հեռավորության վրա: Նշվում է, որ ավիացիոն պատահարների քննչական հանձնաժողովը […]

̰
ՀՀ ԶՈւ զինծառայողները կստանան ավելի անվտանգ զրոհաբաճկոններ

21:21 31.03.2018

Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» համատեղ ձեռնարկությունը հայկական բանակի համար մշակել է զրահաբաճկոնների նոր տեսականի

̰
Լեհաստանը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ է գնում

18:06 28.03.2018

Հրթիռային համակարգերի համար Լեհաստանը կվճարի 4,75 միլիարդ դոլար։

̰
Լեհաստանը Գերմանիայից 850 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում

10:28 03.03.2018

Լեհաստանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի կողմից իրեն հասցված վնասը գնահատել է 850մլրդ դոլար:

̰
Լեհաստանի նախագահը ստորագրել է «Հոլոքոստի» մասին վիճելի օրենքը

16:57 06.02.2018

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշում է կայացրել ստորագրել Ազգային հիշատակի ինստիտուտի թարմացված օրենքը, որը տուգանք կամ 3 տարի ազատազրկում է նախատեսում «լեհական մահվան ճամբարներ» արտահայտության և Լեհաստանի ժողովրդի՝ Հոլոքստին մասնակից լինելու վերաբերյալ այլ փաստերի տարածման համար, որոնք ըստ հանրապետության ղեկավարների, իրականությանը չեն համապատասխանում:

̰
Լեհաստանը կոչ է անում երկրներին հրաժարվել ռուսական գազի սպառումից

20:29 17.11.2017

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին կոչ է արել մյուս երկրներին հետևել Լեհաստանի օրինակին և հրաժարվել ռուսական գազի ձեռքբերումից, գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

̰
BACK_TO_TOP