12:01 03.03.2018
Վրաստանից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
11:06 21.01.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
16:40 12.01.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ ժամը 17:00-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
10:38 10.01.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:29 05.01.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 10:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ևս հայտնում են, որ Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մեքենաների կուտակումներ չկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, անցակետի մոտ վերջին օրերին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց խցանումներ էին առաջացել:
11:25 04.01.2018
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
09:45 30.11.2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագր