13:35 08.04.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի […]
10:38 07.04.2019
Իրանի հյուսիս-արևելքում սուզանավում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությանը։ Պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ անձնակազմի 2 անդամները պայթյունի ժամանակ արգելափակվել են, իսկ երրորդն ուղևորվել է նրանց օգնության։ Բոլոր 3-ն էլ զոհվել են։
19:35 06.04.2019
Իրանում արդեն երկու շաբաթ շարունակվող ջրհեղեղների, մոտ 1900 բնակավայրերի հեղեղումների հետևանքները վերացնելու համար Հայաստանը և Ռուսաստանը միասնական ջանքերով օգնություն կտրամադրեն Իրանին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը այն մասին է, որ Իրանին համար օգնություն կտրամադրվի Հումանիտար արձագանքման հայ-ռուսական համատեղ կենտրոնի միջոցով՝ Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Խոսքը ծածկոցների, վրանների ու այլ ծայրահեղ կարևոր […]
14:44 06.04.2019
Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվել է Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն […]
13:03 06.04.2019
Իրանում մտադիր են ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներին ներառել «ահաբեկիչների ցուցակ»-ում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ Իրանը կարող է դիմել այդ քայլին, եթե Վաշինգտոնը իրանական «Հեղափոխական գվարդիա»-ն հայտարարի որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: «Եթե «Հեղափոխական գվարդիա»-ն ներառվի ահաբեկչական խմբավորումների ցանկում, ապա մենք ԱՄՆ-ի զինված ուժերը կներառենք ահաբեկիչների ցանկում, որտեղ նրանց կողքին կլինեն նաև «Իսլամական […]
12:10 05.04.2019
Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 70-ի: Անհետ կորած է համարվում 4 մարդ, տուժել է 768-ը: «Իրանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, որոնցից 23-ը մահացել է Ֆարս նահանգում, 14-ը` Լուրեստանում, 8-ը` Գյուլիստանում և այդպես շարունակ»,- տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնի ղեկավարը: Ավելի վաղ հաղորդվել էր […]
13:24 04.04.2019
BBC News-ն անիմացիոն հոլովակով ներկայացրել է իրանցի հեղինակ Մոհամմադ Ալի Ջամալզադեի օրագրից մի հատված, որը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված դաժանություններին: https://www.facebook.com/ysu.genocide.studies/posts/347474452641592
13:00 04.04.2019
Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում և ավելի մեծ կարևորություն է տվել իր ավանդական գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ […]
00:55 04.04.2019
Իրանի նահանգների մեծ մասում ավերածությունների պատճառ դարձած հեղեղներից հետո երկրի իշխանություններն արգելել են Իրանից կարտոֆիլի ու սոխի արտահանումը։ Այդ արգելքը կարող է ձգվել մինչև այս տարվա ամառ-աշուն։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։ Պատճառն այն է, որ հեղեղները զգալի վնաս են հասցրել երկրի գյուղատնտեսությանը․ հեղեղների պատճառով վնասներ կրած առնվազն 24 նահանգներից 12-ում արդեն հաշվել են […]
16:13 03.04.2019
2018 թվականի մայիսի 28-ից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում իրանական արտադրության 1,5 միլիոն բարել նավթ դուրս է մղվել համաշխարհային շուկայից, ինչը նշանակում է, որ Իրանի իշխանությունները զրկվել են 10 միլիարդ ամերիկյան դոլար շահույթից։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Իրանի գծով խորհրդական Բրայան Հուքը։ «Դա օրական առնվազն 30 մլն դոլարի կորուստ է, և […]
23:30 02.04.2019
Ամերիկյան վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Այս մասին վարչակազմի ներկայացուցիչներից մեկն ասել է Reuters գործակալությանը։ Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան կողմը մտադիր է նոր պատժամիջոցները սահմանել նախորդ տարի ԱՄՆ կողմից Իրանի հետ բազմակողմ համաձայնությունը լքելու «տարեդարձի» օրը։ Դա, ըստ պաշտոնյայի, թույլ կտա շարունակել ճնշումները։ «Մենք ուզում ենք, որ բիզնեսները շարունակեն մտածել, որ Իրանում գործարարությամբ […]
19:11 02.04.2019
Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]
18:58 02.04.2019
Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ: Վերոնշյալ անձը և […]
17:27 02.04.2019
Հեղեղների վտանգն Իրանի կառավարությանը ստիպել է տարհանում կազմակերպել երկրի հարավարևմտյան Խուզեստան նահանգի 70 գյուղերում։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Մինչ այս, Իրանում արդեն մոտ 10 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Մարտի 19-ից Իրանում սկսված ու վերջին 10 տարիների համար աննախադեպ հորդառատ անձրևների պատճառով երկրի 31 նահանգներից 26-ում արդեն հեղեղներ են եղել, […]
13:13 02.04.2019
Միացյալ Նահանգների կողմից Իրանը շրջափակելու քաղաքականությունը, որն ուղեկցվում է միջազգային նորմերի խախտումներով, ազդում է նաև Իրանի Կարմիր մահիկի (Կարմիր խաչի համարժեքը) մատակարարումների վրա, որոնք անհրաժեշտ են Իրանում աննախադեպ ջրհեղեղների հետևանքների վերացման համար։ Այս մասին իր թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքերով՝ այդ մատակարարումների մեջ մտնում են նաև փրկարարական ուղղաթիռները։ […]
00:59 02.04.2019
«ԻԻՀ-ի հետ համագործակցությունն արտահանման մեծ հնարավորություններ է տալիս: Գիտեք, մեր հարևանի տնտեսությունը ծավալով հսկայական է՝ ազգային բնակչությամբ, որոշակի սահմանափակությամբ, որով Հայաստանում ունեն: Օրինակ՝ մսամթերքը», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կտա ԻԻՀ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը […]
15:14 29.03.2019
«Հայաստանից հումանիտար օգնություն կուղարկվի ԻԻՀ»,- այս մասին այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նաև նշեց, որ մարտի 28-ին հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ: Ջհեղեղի պատճառով Կարմիր մահիկն օգնության խնդրանքով դիմել է տարբեր բարեգործական կազմակերպությունների: Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի հետ համատեղ մոտ օրերս Հայաստանից Իրան կուղարկվեն տեխնիկական միջոցներ, մեքենաներ և […]
12:46 29.03.2019
Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, իսկ 265-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Xinhua-ն՝ հղում անելով երկրի փրկարար ծառայությանը: Նշվում է, որ տարերքի հետևանքով տուժել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքը: Այնտեղ 21 մարդ դարձել է ջրհեղեղի զոհ: Նախնական հաշվարկներով՝ տարերքից հետո ընդհանուր վնասը կազմել է մի քանի հարյուր […]
11:27 29.03.2019
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը: Ինչպես հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ: Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և […]
18:00 28.03.2019
Հայտնի երգչուհի Շակիրան հեղինակային իրավունքների խախտման գործով Մադրիդի դատարանում որպես պատասխանող կողմ է հանդես եկել: Հաստատելով իր անմեղությունը` երգչուհին հենց դատարանի դահլիճում սկսել է երգել: Այս մասին փոխանցում է TCH-ն: Կոլումբացի երգչուհուն մեղադրում էին հեղինակային իրավունքների խախտման մեջ: Մեղադրող կողմը` Լիվան Կաստելիա Վալդեսը, պնդել է, որ Շակիրան գողացել է 22 տարի առաջ իր կողմից գրված […]
11:02 28.03.2019
Հայաստանի 3 մլն-անոց շուկան պայմանագիր է կնքում Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ, ու այստեղ առաջին ռեակցիան լինում է այն, թե կարո՞ղ է էնտեղից կարտոֆիլ բերեն, ու էստեղի կարտոֆիլն էժանանա։ ԱԺ-ում այսպիսի վրդովմունք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ «Ես երեկ ասացի, որ մենք 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որ չենք կարողանում […]
15:58 27.03.2019
Ջրհեղեղը պատուհասել է Իրանի 31 նահանգներից 28-ը. գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով քաղաքներն ու գյուղերը: Հեղեղաջրերը փակել է ճանապարհները, ինչի արդյունքում Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են: Թեհրանի ոստիկանությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի մոտ գտնվող Կան-Սուլեկան ճանապարհին սողանք է գրանցվել: Ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել մի քանի ճանապարհներ և մայրուղիները: Մարտի 25-ից […]
16:43 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարո՞ղ ենք վառելիք ներկրել հանրապետություն: «Մեր տնտեսվարողները կարո՞ղ են օգտվել այս համաձայնագրից՝ էժան դիզվառելիք ներկրել, տեսնում ենք՝ օր օրի դիզվառելիքի գներն աճում են»,- հարց ուղղեց նա: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշեց՝ դիզվառելիքը ցանկերում կա, իրանական կողմին տրված է այդ […]
16:10 26.03.2019
Ներկայում տեսնում ենք ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման իրական հեռանկարներ, ինչը լիարժեք հնարավոր է դարձնում ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին զեկուցեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Որպես ԵԱՏՄ երկիր՝ Հայաստանի հետաքրքրությունը, ըստ պատգամավորի, նրանում է, որ այդ […]
15:57 26.03.2019
Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն կարող է լինել Հայաստանի տնտեսվարողների համար, քանի որ նրանք կարող են մտնել իրանական շուկա։ Բայց կա նաև ռիսկ, որ 3 տարում կարելի է կորցնել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Ազգային ժողովում Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս ռիսկերը հիշեցրեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նրան պատասխանելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ […]
15:56 26.03.2019
Խորհրդարանում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ պատգամավորներից Վարազդատ Կարապետյանն ասաց, որ ցածր մաքսատուրքերի պայմաններում իրանական որոշ ապրանքները կարող են հայկական շուկայից դուրս մղել հենց Հայաստանում արտադրվող այդ ապրանքները, և այդ ապրանքատեսակներից մեկը գիպսն է (գիպսային մասով արտադրանքը)։ Պատգամավորը հարցրեց՝ հնարավո՞ր է Իրանից արտոնյալ ռեժիմով ներկրվող այդպիսի ապրանքների ներկրումից հետո Հայաստանում դրանց վրա լրացուցիչ տուրքեր […]
15:47 26.03.2019
Ազգային ժողովի այսօրվա քննարկմանն է ներկայացվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Հարցը զեկուցեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը։ Փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ […]
18:12 25.03.2019
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանցից 3-ը` երեխաներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի տարածած հայտարարությանը: Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Ղուրանի դարպաս» անվանումը կրող քաղաքի մուտքը: Նախնական տվյալներով` կա 68 տուժած: Դեպքի վայրում աշխատում են […]