TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Իրան

Իրանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Պակիստանը դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցածը

17:31 21.04.2019

Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ դատապարտել է հարձակումները։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ևս դատապարտել է տեղի ունեցածը և իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ովքեր այս սուրբ տոնին […]

̰
Թուրքիան Ֆրանսիային հիշեցնում է նրա «կեղտոտ» անցյալը. Տիրան Լոքմագյոզյան

15:40 20.04.2019

«Մակրոնը, ինչպես գիտեք, ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Թուրքիան անմիջապես հակազդեց Մակրոնին: Ընդհանրապես, վերջին 10 տարիներին, երբ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցը դնում է սեղանին, Ֆրանսիային մի ուրիշ հակազդեցություն են ցույց տալիս»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց  ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին, ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով` թուրքական կողմը անմիջապես հիշեցնում է […]

̰
Այսօր սպիտակ ասածին վաղը սև կասի. Տիրան Լոքմագյոզյանը` Էրդողանի քաղաքականության մասին

14:55 20.04.2019

Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայում ավելի են կարծրանում  հակահայկական տրամադրությունները: Ճանաչման խնդիրը պետության հսկողության տակ է, նոր մեթոդներ են գտնվում սահմանափակելու և ճնշելու այլակարծությունը կոնկրետ այդ խնդրի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նա  վստահեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակաշրջանում ժխտման քաղաքականությունն ավելի լայնամասշտաբ է դարձել և […]

̰
Իրանում անցկացվել է Բանակի օրվան նվիրված զորահանդես

14:40 20.04.2019

Իրանում ապրիլի 18-ին անցկացվել է Բանակի օրվան նվիրված զորահանդես։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն: Այս զորահանդեսները մեր հարևան երկրում ավանդույթ են դարձել և անցկացվում են ամեն տարի։ Իրանական արտադրության նորագույն «Քաման-12» ԱԹՍ Կռազ 6322 և քարշարկավոր 130 մմ թնդանոթ «59-1» Առջևից՝ «M110» 203 մմ ինքնագնաց հաուբից, ԶՍՈւ 23-4, «Ֆաջր-5» 333 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, […]

̰
Եթե ՀՀ արտադրողներին գազը և հոսանքը տրվի անվճար, միևնույն է՝ իրանական ցեմենտն էժան կլինի․ Թունյան

12:44 19.04.2019

Իրանական ցեմենտի վրա հավելյալ տուրք սահմանելու մասին կարգավորումը, որ քննարկվում է Ազգային ժողովում, միանշանակ չի ընդունվում, քանի որ եթե ցեմենտի բաղադրիչներից մեկը շարունակելու է ներկրվել, ոչ թե տեղում արտադրվել, ապա բխում է ընկերությունների միայն մի մասի շահերից։ Այս հարցով Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը որոշ տվյալներ ներկայացրեց։ Նրա խոսքով՝ թեև ասվում է, […]

̰
Ոչ ոք չի երաշխավորելու իրանական ցեմենտով կառուցված շենքերի ճակատագիրը․ Բագրատյան

11:28 19.04.2019

Հայաստանում ցեմենտի արտադրությունն ամբողջ գումարը թողնում է Հայաստանում, իսկ իրանական ներկրվող ցեմենտի համար այստեղ վճարվելու են որոշակի քանակությամբ հարկեր, իսկ մնացած գումարը հանվելու է երկրից։ ԱԺ-ում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրքեր սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը։ «Ոչ ոք չի երաշխավորելու այս ցեմենտով կառուցված շենքերի վաղվա ճակատագիրը, ոչ ոք։ Այս ցեմենտը դեռևս […]

̰
Բնությունն արդեն խանգարում է իրանական ցեմենտի Հայաստան մուտքին. շինարար

16:56 18.04.2019

«Իսթեյդ ինվեսթմենթ ընդ դիվելոփմենդ» ընկերության ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը այսօրվա քննարկման ժամանակ հայտարարել է, որ կառավարության կողմից գործի դրվող 22.000 դրամ ցեմենտի համար նախատեսվող տուրքը վնաս է հասցնելու տեղական արտադրողի և ներմուծվող իրանական ցեմենտի միջև մրցակցությանը: «Արտ քոմպանի» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Վահե Պետրոսյանն իր  հերթին ասել է, որ իրենք են ցեմենտի թանկացման թիրախում, իրենք են ամենաշատը […]

̰
Դավիթ Անանյանը Իրանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել

16:46 16.04.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ հասարակայնության […]

̰
Հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները կրակի ճիրաններից փրկել են Քրիստոսի Փշե պսակը

13:49 16.04.2019

Հրշեջները, ոստիկաններն ու հոգևորականները Փարիզի այրվող Աստվածամոր տաճարից դուրս են բերել արվեստի անգին պատմական գործեր ու մասունքներ: Նրանք գիտեին, որ վտանգում են իրենց կյանքը, միաժամանակ գիտակցում էին, որ կրակը կխժռի ամենը: Տաճարից դուրս բերված իրերի մեջ էր նաև Փշե պսակը, որը հավատացյալների համոզմամբ՝ խաչելությունից առաջ դրվել է Հիսուս Քրիստոսի գլխին: Այս մասին հայտնում է Daily […]

̰
Իրանը շուրջ 2 միլիարդ դոլար է հատկացրել ջրհեղեղից տուժածներին

12:45 16.04.2019

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրում ջրհեղեղից տուժածներին փոխհատուցում տրամադրելու և բնակելի շրջանները վերականգնելու նպատակով ֆինանսական օգնություն հատկացնելու կառավարության առաջարկին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի Զարգացման հիմնադրամի միջոցներից արդեն շուրջ 2 միլիարդ դոլար է հատկացվել բնական աղետի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ Իրանի ներքին գործերի […]

̰
Վթար Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. կան տուժածներ

10:17 16.04.2019

Ապրիլի 15-ին՝ ժամը 18:54-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Վ.Ե.)  և «Mercedes E200» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները: […]

̰
Իրանն առաջիկա օրերին կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան․ «Ժամանակ»

08:53 16.04.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը: Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաև ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար: Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորներն իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական […]

̰
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով». այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

23:27 15.04.2019

1904 թվականի ապրիլի 15: Արևմտյան Հայաստան, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղ: Ծնվեց Մանուկ-Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, նույն ինքը` Արշիլ Գորկին` աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչը: «Հայաստանը ջերմություն,  կենսականություն,  ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»: Մանուկը պապիկի անունն էր, Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի: Փոքրիկը սովորում էր Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում, երբ սկսվեցին 1915 […]

̰
Известия-ն ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խաշը ճաշակել ծիրանահամ գարեջրով

16:58 15.04.2019

Ռուսական Известия պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստան կատարած գաստրոնոմիական ճամփորդություններին ու Հայաստանի առանձնահատկություններին: Հոդվածի հեղինակը սկզբում թվարկում է մի քանի առանձնահատկություններ, որոնք մեծ զարմանք կառաջացնեն ու զբոսաշրջիկների շրջանում: Ներկայացնում է Հայաստանի խոհանոցային առանձնահատկություններն ու տեսարժան վայրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ սննդի կետերի քանակով Երևանը կարող է գերազանցել հարևան գրեթե բոլոր […]

̰
ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

12:31 14.04.2019

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ  «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ն ահաբեկչական անվանելով, Գոլանի բարձունքների մասին հայտարարություն անելով՝ ԱՄՆ, թերևս, մեկ նպատակ ունի՝ սահմանափակել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, իսկ հետո հասնել Իրանի ներսում վարչակարգի փոփոխության. «Այստեղ մի կարևոր վտանգ կա, քանի որ իսլամական տնտեսության շատ հատվածներ կապված են  «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի պահապանների հետ, […]

̰
Սիրիան, Իրաքն ու Իրանը ցանկանում են միավորել  իրենց երկաթուղիները

12:00 14.04.2019

Սիրիան, Իրաքն ու Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղիները միասնական ցանցում։ Այդ հարցով հանդիպում է ծրագրվում։ Այս մասին հայտարարել է կառավարամետ al-Watan թերթը՝ հղում անելով Սիրիայի տրասպորտի նախարարության աղբյուրին։ Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և սկսվել էր դեռևս 2011 թվականին  սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, սակայն կանգնեցվել էր։ Նախագծի նպատակն է Իրաքի և Իրանի համար դեպի […]

̰
Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղից տուժած բնակիչներին

17:47 13.04.2019

Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը: Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»: Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել […]

̰
Ադրբեջանում հայտնաբերվել է Իրանից այնտեղ տարանցված թմրանյութի հերթական խոշոր խմբաքանակը

14:40 13.04.2019

Բեյլագգանից արևելք՝ ադրբեջանական Բահրամթեփե բնակավայրի մոտ գտնվող մաքսակետում, այսօր ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնք փորձում էին Իրանից Ադրբեջան անցկացնել թմրանյութերի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական սահմանապահ ծառայությունը։ Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող մեքենայի խուզարկության ժամանակ դրա մեջ ադրբեջանական սահմանապահները նկատել են 6 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման համար աճեցվող բույսի սերմեր։ […]

̰
Հակոբ Արշակյանն իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը

17:23 12.04.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Իրանի հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Ջարոմիի հետ քննարկեցինք տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերը հեռահաղորդակցության ոլորտում։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի Իրան, Իրաք և Պարսից ծոցի երկրներ օպտիկամալուխային ինֆորմացիոն ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերվող, և մի շարք այլ հարցեր»:

̰
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին աջակցություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպում

16:59 11.04.2019

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին, կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։ Այս մասին հայտնում են կառույցի լրատվական բաժնից: Մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 77 մարդ զոհվել է, 790-ը վնասվածքներ են ստացել։ Հեղեղումներ են եղել երկրի հարավարևմտյան՝ ընդհանուր հաշվով […]

̰
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի ու Արևմուտքի հակասություններին

16:03 11.04.2019

ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարց ուղղվեց Իրանի հետ հարաբերությունների մասին: Իրանը ոչ միանշանակ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Հայաստանն էլ լավ հարաբերություն ունի Իրանի հետ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այս գործընթացում Հայաստանի դերը: Հարցին ՀՀ վարչապետն արձագանքեց, թե այդ թեմայով ինքը հաճախ է զրուցել եվրոպացի գործընկերների հետ: «Ես կարող եմ ասել, որ նրանք […]

̰
Տիրանայի օդանավակայանից մի քանի եվրո հափշտակած անձանց ինքնությունը պարզվել է

00:46 11.04.2019

Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը: Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո: Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից […]

̰
Թրամփը կշարունակի ուժեղացնել ճնշումները Իրանի նկատմամբ. Պոմպեո

23:20 10.04.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ճնշումներ գործադրել Իրանի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: «Ես կարող եմ վստահեցնել աշխարհի մնացած մասին, որ Թրամփը կշարունակի ուժեղացնել ճնշումները Իրանի նկատմամբ, որպեսզի նրանք փոխեն իրենց վարքագիծը»,- ասել է Պոմպեոն իր հայտարարության մեջ: Մինչ այդ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ […]

̰
Ի՞նչ հաշվարկներ ունի Իրանը ԱՄՆ պատժամիջոցների մասով. իրանագետի պարզաբանումը

23:01 10.04.2019

«Ինչ-որ առումով մանևրի միջոց է՝ ԱՄՆ-ին շատ չզայրացնելու», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ Եվրոպայի կողմից կիրառված պատժամիջոցներին: Ըստ Ոսկանյանի՝ այդ պատժամիջացները նոր չեն, երկարաձգվել են, վճռորոշ նշանակություն չունեն։ Մեծ մասամբ չեն ազդում Իրան-ԵՄ տնտեսական հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություններին, ապա իրանագետի կարծիքով՝ իրանցիները, հավանաբար, ունեն […]

̰
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ

22:26 09.04.2019

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստացել է օգտագործել բոլոր միջոցները ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության դեմ պայքարում, այն բանից հետո, երբ Թեհրանը ահաբեկչական խմբավորում ճանաչեց ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: ««Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար, զինված ուժերի գլխավոր շտաբը կգօրծադրի ցանկացած ջանք ահաբեկչական CENTCOM խմբավորման դեմ պայքարելու […]

̰
Հարևան Իրան մարդասիրական օգնություն տանող խումբը հատել է հայ-իրանական սահմանը

17:17 09.04.2019

Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր՝ ապրիլի 9-ին, հատել է Իրանի սահմանը: Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից կապ է հաստատվել փրկարարների հետ: Նրանք հայտնել են, որ ճանապարհին որևէ խնդիր չի ծագել: «Ամեն ինչ կախված է մեր հարևանների պահանջից: Եթե կարիք լինի նոր օգնության, և մեր երկրները հնարավոր համարեն, միշտ պատրաստ կլինենք իրականացնել […]

̰
Իրանն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորում

08:22 09.04.2019

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ:

̰
Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ամերիկյան զինուժը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

20:36 08.04.2019

աշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: 

̰
ԵՄ-ն կրկին երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները

15:28 08.04.2019

Իրանում մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ կապված՝ ԵՄ-ն երկարաձգել է այդ երկրի դեմ դեռևս տարիներ առաջ գործարկված պատժամիջոցները: Այս մասին հայտարարությունը տարածվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում: «Այսօր Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները մինչև 2020 թվականի ապրիլի 13-ը: Այդ սահմանափակումները տարածվում են 82 ֆիզիկական ու 1 իրավաբանական անձի վրա»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Միաժամանակ, […]

̰
Հայաստանից հումանիտար օգնություն ուղարկվեց Իրան

13:55 08.04.2019

Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկնեց Իրան: Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով: «Իրան ուղարկում ենք հիմնականում վերմակներ, մահճակալներ և վրաններ: Իրանական կողմը սնունդ չի ցանկացել»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 2-3 օրվա ընթացքում օգնությունը տեղ կհասնի, և հայ փրկարարները հետ […]

̰
BACK_TO_TOP