15:09 11.05.2019
Գնալով ավելի են լարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները: BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր: Աղբյուրը նշում է, որ այդ համակարգերը ուղարկվում են «Առլինգտոն» ռազմանավով, որը Պարսից ծոցում կմիանա այնտեղ հասած ռազմանավերի հարվածային խմբին: Ի դեպ, Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան B-52 ռմբակածիչներն արդեն հասել են Պարսից ծոց՝ Կատար: ԱՄՆ-ն հայտնել է, որ այս […]
15:36 10.05.2019
Թուրքիոյ մէջ գործող մի քանի կարեւոր դրամատուներ ստիպուած եղած են վաճառել մէկ միլիառ ամերիկեան տոլար։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Ռօյթըրզ» լրատուական գործակալութիւնը, նշելով նաեւ, որ թրքական դրամատուներու կողմէ կատարուած այս քայլը կը միտի պահպանել լիրայի կայունութիւնը։ Յիշեցնենք, որ Թուրքիոյ տնտեսական վիճակը այս փուլին կանգնած է լուրջ տագնապի առջեւ, իսկ տարի մը առաջ այս օրերուն թուրքական […]
20:52 09.05.2019
ԵՄ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք կկատարենք համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի դեռ Իրանը հետևում է դրանց, և քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է այդ փաստը: Մինչ այս պահը Իրանն ամբողջությամբ կատարել է իր […]
17:40 09.05.2019
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դատապարտել են ԱՄՆ-ին Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու համար: Միևնույն ժամանակ, եվրոպական միջնորդների եռյակը դեմ է միջուկային ծրագրի հարցով Իրանի ներկայացրած վերջնագրին: Այս մասին նշվում է երեք երկրների տարածած համատեղ հայտարարությունում: «Մենք դեմ ենք բոլոր տեսակի վերջնագրերին և կողմ ենք, որպեսզի Իրանը կատարի այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է միջուկային […]
16:14 09.05.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ամեն գնով պետք է համոզի Իրանին՝ չլքել Միջուկային համաձայնագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է մայիսի 9-ին ռումինական Սիբիու քաղաքում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում: «Մենք, անկասկած, հնարավորություն կունենանք քննարկել այդ հարցը: Ֆրանսիան հենց ամենասկզբից աջակցում է ստորագրված համաձայնագրին: Այդ համաձայնագիրը բավարար չէ, մենք կցանկանայինք լրացնել […]
23:27 08.05.2019
Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։
17:26 08.05.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է կանխել Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը: «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը` ելույթ ունենալով ահաբեկչական հարձակումներից զոհված զինվորների և զոհերի օրվա հանդիսավոր արարողության ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել […]
17:17 08.05.2019
Իրանը դադարեցնում է միջուկային գործարքի երկու կետերի կատարումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի տարածած հայտարարության մեջ. «Իրանը ներկա պահին պարտավորություն չի կրում ապահովելու հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման կետը»: Աղբյուրը հայտնում է, որ Իրանի իշխանությունները միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր է տվել նավթային ու բանկային ոլորտում […]
16:26 08.05.2019
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի քայլերը խոչընդոտում են միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, այն իրավիճակը, որն ունենք ԱՄՆ-ի մեղքով, բավականին բարդացնում է կողմերի պարտավորությունների կատարումը»,- ասել է Լավրովը` ամփոփելով Իրանի գործընկերոջ՝ Մոհհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը: Ավելի վաղ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի […]
15:13 08.05.2019
Անհրաժեշտ է խուսափել Իրանի՝ Համատեղ գործողությունների ծրագրից վերջնականապես դուրս գալուց, քանի որ Իրանի միջուկային զենքը նախևառաջ սպառնում է Եվրոպային: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Բորելը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել է իր որոշման մասին` «դադարեցնել որոշակի պարտավորություններ» միջուկային ծրագրի մասին […]
13:46 08.05.2019
Չինաստանը հայտարարել է, որ ամեն բան պետք է անել Իրանի հետ կնքված Միջուկային համաձայնագիրը պահպանելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է Rueters-ը: Հաղորդվում է, որ Չինաստանի իշխանությունները համաձայնագրի անդամ երկրներին կոչ են արել կատարել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ հատուկ շեշտելով դրա կարևորությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ […]
12:28 08.05.2019
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]
17:56 07.05.2019
ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը այսօր ՀՀ ԱԳՆ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ չի տիրապետում տեղեկությունների, թե անվտանգային առումով ԱՄՆ-ն ինչ ակնկալիքներ ունի: «Բոլոր երկրները պետք է անվտանգ, խաղաղ համագործակցեն միմյանց հետ, և հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Պետք է բացառվի ուժի […]
20:45 05.05.2019
Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից «անսահմանափակ աջակցության լույսի ներքո», ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Այդ ռեժիմին (Իսրայել-խմբ.) Միացյալ Նահանգների անսահմանափակ աջակցության և որոշ իսլմական կառավարության ամոթալի լռության պայմաններում, Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի օկուպացված տարածքներում չեն դադարում»,- ասվում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարության մեջ: Մուսավին […]
11:38 03.05.2019
Թուրքիան այն պետությունն է, որը միշտ փորձում է հայկական համայնքն իր հսկողության տակ պահել, ինչը նորմալ է: Սակայն այլ հարց է, թե մենք ինչ ենք անում, մեր շահերն ինչպես ենք առաջ տանում: Այս մասին այսօր հայտարարեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը` Լոքմագյոզյանն ասաց, որ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը երբ հիվանդացավ, Արամ Աթեշյանը դարձավ […]
23:37 02.05.2019
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է կին բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին: Նա առաջին իրանցի մարզուհին է, որը կարողացել է հաղթանակ տանել միջազգային մրցաշարում: Հադեմին մեղադրում են այն բանի համար, որ նա ռինգ է դուրս եկել առանց հիջաբի: Սա Իրանի օրենքների կոպիտ խախտում է: Ըստ այս երկրի օրենքների՝ մարզուհիները պետք է մրցահարթակ դուրս գան հիջաբով և այնպիսի մարզական հագուստով, […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
08:26 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերլուծելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցները, աշխարհում առկա տնտեսական պայմանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում նավթի արդյունահանման ավելացումը, ինքը համարել է, որ աշխարհում բավականին նավթ կա, որպեսզի իրանական «սև ոսկու էմբարգոն անցնի […]
17:53 29.04.2019
ԱՄՆ կողմից Իրանի վրա ճնշման ուժեղացման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կարող է հայտնվել: Այս մասին գրում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ Իրանի նկատմամբ նավթի արտահանման հարցում ԱՄՆ ճնշումները կարող են հանգեցնել Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության նվազմանը, ինչը հակառակ ազդեցություն կունենա Ռուսաստանի պարագայում, ավելին, ՌԴ-ն կարող է մերձավորարևելյան շրջանում դոմինանտ դեր ստանձնել նավթի արտահանման ոլորտում: […]
17:35 28.04.2019
Իրանում ներկա պահին դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց սցենարը՝ որպես պատասխան ամերիկյան պատժամիջոցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախարարը նշել է, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ գործողություններին պատասխանելու բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ ունի, և պայմանագրից դուրս գալը դրանցից մեկն է։
19:09 27.04.2019
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին անդրադարձել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է RT-ն: «Ցավոք, Թրամփի օրոք ամերիկյան իշխանությունները դուրս եկան համաձայնագրից՝ ուշադրություն չդարձնելով միջուկային հարցերով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրանք խոսում էին իրանական իշխանության ազդեցության մասին, հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին, բայց ոչ՝ […]
17:00 27.04.2019
Պատմության մեջ առաջին անգամ իրանցի կին հեծանվորդուհին մեդալ է վաստակել Ասիայի տարածաշրջանային մրցությունում: Այս մասին հայտնում է ИРНА-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզուհին հեծանվային վազքուղին հաղթահարել է 3 րոպե 10 վայրկյանում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Իրանի մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Հեծանվային մրցույթն անցկացվել է Ուզբեկստանում: Այս երկրում առաջին անգամ անցկացվող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել […]
10:40 24.04.2019
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը հյուրընկալել էր «Հեռանկարի» տաղավարում, այսօր անդրադսարձել է հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայտարարված պահանջատիրական գործընթացում ինչպիսի առաջխաղացում է եղել 4 տարիների ընթացքում: «Մեծ առաջընթաց չկա: Խնդիրը դրված է սփյուռքի ուսերին, պետությունը մի կողմ է քաշված, սփյուռքի աշխատանքները նույն ձևով շարունակվում են, ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Ավելանում են երկրների քանակը, որոնք […]
19:18 22.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի:
16:31 22.04.2019
Իրանի հոգևոր առաջնորդի կողմից երկրում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար է նշանակվել Հոսեյն Սալամին։ Միաժամանակ նրան տրվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին նշվում է իրանական մամուլի հրապարակումներում։ Բանակին զուգահեռ գործող այս ռազմական կառույցը մինչ այս 11 տարի ղեկավարում էր գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Սակայն փոխարինման պատճառը չի նշվում։ Իսկ նորանշանակ հրամանատարը մինչ […]