14:40 09.06.2019
Իրանի շուրջ ընթացող զարգացումները, հատկապես այնտեղ տիրող տնտեսական ճգնաժամը, շարունակում է քննարկման թեմա մնալ: Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արքեպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ այսօր տիրող տնտեսական ճգնաժամը համաշխարհային բնույթ ունի, և Իրանն էլ անմասն չէ: Ըստ նրա` չափազանցված են այն խոսակցությունները, թե իրանահայությունն այդ ճգնաժամի արդյունքում հայտնվել […]
17:44 08.06.2019
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության նոր զաեկույցի համաձայն՝ միջուկային գործունեության ոլորտում Իրանը մնացել է այն սահմաններում, որոնք գծվել էին Իրանի և 6 գերտերությունների գործարքով։ Միջուկային գործարքով նախատեսված նոր փուլի ընթացքում Իրանը մեծացրել է թույլ հարստացված ուրանի ու «ծանր ջրի» պաշարները, բայց չի գերազանցել թույլատրելի քանակը։ Սա նշանակում է, որ 6 պետությունների (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, […]
15:45 08.06.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների փաթեթ է սահմանել Իրանի խոշոր նավթարդյունաբերական ընկերություններից մեկի նկատմամբ։ Վաշինգտոնի թիրախում է հայտնվել «Պարսից ծոցի նավթաքիմիական արդյունաբերության ընկերությունը» (PGPIC), որի տիրապետության տակ են Իրանի նավթարդյունաբերական հզորությունների 40 տոկոսը և Իրանից նավթի արտահանման 50 տոկոսը։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մեջ։ Այս ռազմական կառույցը […]
10:27 08.06.2019
Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]
18:23 05.06.2019
Թեհրանն այլ երկրների հետ չի ձգտում հակամարտության, սակայն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում: «Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը, այլ երկրներ կամ խոշոր ուժերի հետ բախման ցանկություն և ձգտում չունի, բայց եթե նրանք սխալներ գործեն, անպայման կհանդիպեն վճռական […]
11:35 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունիսի 5-ին: «Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի ցանկանում, որ իրադարձությունները նման […]
00:06 04.06.2019
Իրանն ու Թուրքիան իրենց երկրների մայրաքաղաքների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է en.mehrnews.com կայքը: Հայտնի է, որ տրանսպորտային ծառայությունների վերականգնումը տեղի կունենա հունիսի վերջին: Տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման հարցերով փոխնախարար Սաիդ Ռասուլին: Վերջինս նշել է, որ միևնույն ժամանակ երկաթուղային ուղիղ կապ կհաստատվի Թեհրանի և Վանի […]
21:59 03.06.2019
Զարիֆն անդրադարձել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող ուժեղացված հսկողությանը:
21:36 03.06.2019
Հայաստանի տնտեսության հետ կապված են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Եվ այս երկու պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ազդում են Հայաստանի տնտեսության վրա։ Բայց ՀՀ կենտրոնական բանկն այս ռիսկերը հաշվի է առնում և հաշվարկում է։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա հաստատեց, որ ներկայում վճարման համակարգի խնդիրներ կան […]
19:33 03.06.2019
ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ այն պայմանով, որ Թեհրանը երաշխավորի, որ միջուկային զենք արտադրելու փորձեր չի անելու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Rheinische Post-ին տված հարցազրույցում: Պոմպեոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք երբեք չի ունենա: Պոմպեոյի խոսքերով` Դոնալդ Թրամփը կարծում է, […]
13:59 03.06.2019
Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]
07:33 03.06.2019
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի պայմանով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Առանց դրա չեն կարող լինել որևէ բանակցություններ»,- ասել է նա՝ նշելով, որ հենց Վաշինգտոնն է «տրորել» Իրանի հետ միջազգային պայմանագիրը։ Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի երկխոսության համար նորմալ պայմանները։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Իրանը հրաժարվել էր կատարել […]
17:04 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը, գրում է The Wall Street Journal – ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները: Նախատեսված էր նոր պատժամիջոցներն ուղղել իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: Ներկա պահին սահմանափակումների տակ է գտնվում նավթաքիմիական ապրանքների վաճառքը, մասնավորեպես ամոնյակի, մեթանոլի և կարբամիդի: ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում էր Իրանի դեմ […]
13:27 31.05.2019
Արտաքին հարաբերություններում Հայաստանի ռազմավարությունը փոխլրացման քաղաքականությունն է։ Եվ Իրանի վրա ամերիկյան պատժամիջոցների առիթով Հայաստանն այդ երկուսի միջև ընտրություն չի կատարելու։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Միացյալ Նահանգներն այս ժամանակահատվածում ևս, ինչպես միշտ, պետք է ըմբռնումով մոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող երկիր է։ Ըստ էության, ժամանակ առ […]
10:15 31.05.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է պատճառները, թե ինչու է Իրանը հարձակվել ԱՄԷ ջրերում գտնվող լցանավերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակաությունը։ Նրա խոսքերով՝ Իրանն այդպիսով ցանկացել է հրահրել համաշխարհային շուկայում նավթի գնաճ։ Մայիսի 12-ին ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում հարձակման են ենթարկվել նավթային 4 լցանավեր։ Հարձակման հետևանքով վնասվել են Սաուդյան Արաբիայի 2 նավեր, և ԱՄԷ-ի […]
08:33 31.05.2019
Մոսկվան մերժել է Թեհրանին С-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։ Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Մոսկվայում կարծում են, որ գործարքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։ Նշվում է, որ մերժման որոշումն անձամբ կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ ԱԳՆ-ը և Իրանի պաշտոնատար անձինք չեն պատասխանել […]
20:00 30.05.2019
Ամերիկյան նոր պատժամիջոցների կիրարկումից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար ամենավտանգվող ոլորտը բանկայինն է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ իրանագետների համայնքն այս մասին ահազանգել է դեռ մինչև այդ պատժամիջոցների գործարկվելը։ Հիմա այդ պատժամիջոցներն արդեն գործում են։ «Իրականության մեջ մենք գործ ունենք ակնհայտ ճնշման հետ Հայաստանի վրա։ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում, որպեսզի Իրանի հետ բանկային […]
13:48 30.05.2019
Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]
08:08 30.05.2019
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների հետ եղած հակասության պատճառով։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»-ը։ Փորձագետները կարծում են, որ Իսլամական հանրապետությունը միջուկային զենքի մշակման համար ունի բոլոր հզորությունները։ «Որովհետև բազմաթիվ անպետք ծախսեր են, և թշնամին էլ գիտի, որ մենք այն չեն կիրառի»,- […]
13:02 29.05.2019
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրանական ականները կարող էին օգտագործվել ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար: Այս մասին հաղորդվում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի Իրանի գործողություններին տարածաշրջանում:
20:46 28.05.2019
Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել դեռևս զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի վնասազերծման ընթացքում: Ermenihaber-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող Արալըք շրջանում սակրավորներից մեկը, որը փորձել է վնասազերծել պայթուցիկը, աջ ոտքից վիրավորում է ստացել: Վերջինս հոսպիտալացվել է Իգդիրի պետական հիվանդանոց:
12:05 28.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]
08:29 28.05.2019
Ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելուց խուսափելու համար Չինաստանն ու ևս մի քանի երկիր հրաժարվել են իրանական նավթի մատակարարումներից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Ռահիմա Զարեն, այդ 5 երկրները, ինչպես […]
18:23 27.05.2019
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանում չհարձակվելու համաձայնագրի վերաբերյալ Իրանի առաջարկը կարող է լինել առաջին քայլը լարվածությունը կանխելու ուղղությամբ: «Պայմանավորվել, որ միմյանց վրա չենք հարձակվի, հավանաբար, կլինի առաջին քայլը լարվածությունը թուլացնելու համար: Եվ մենք ճիշտ ենք համարում այդպիսի պայմանավորվածություն ունենալը»,- ասել է Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում իրանական […]
12:22 27.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկություն ունի բանակցել Սպիտակ տան հետ: Թրամփը նշել է, որ եթե Իրանը նման ցանկություն հայտնի, ապա Վաշինգտոնը կհամաձայնի բանակցել: Այս մասին Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից առաջ: «Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել մեզ հետ: Եթե Իրանն իրոք ուզում է բանակցել, […]
19:18 26.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և […]
17:10 26.05.2019
Իրանցի պատգամավորներն այսօր Ալի Լարիջանիին վերընտրել են մեջլիսի նախագահի պաշտոնում։ Լարիջանին խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ քվեարկությունն անցկացվել է բաց նիստի ժամանակ, Լարիջանիին են աջակցել 274 պատգամավորներից 155-ը։ Նրա հետ այդ պաշտոնի համար պայքարել է ևս 2 թեկնածու։
16:43 26.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին կոչ է չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս հայտարարությունը նա արել է մայիսի 25-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Աղբյուրի փախանցմամբ՝ նա նաև ասել է, որ Իրանը շատ բարյացակամ է տրամադրված այդ երկրների նկատմամբ ու խրախուսում է ցանկացած տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած […]
10:15 26.05.2019
Իրանը սպառնացել է Պարսից ծոցում խորտակել ամերիկյան նավերը, եթե դրանք կատարեն «սխալ գործողություններ»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ղեկավարի խորհրդական Մորտեզա Կորբանին։ «Պատերազմի սանձազերծման դեպքում մենք նրանց դեմ կկիրառենք գաղտնի զենք և ծովի ընդերքը կուղարկենք նրանց երկու ավիակիրները՝ ինքնաթիռներով ու անձնակազմերով»,-Կորբանիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր ողջ […]