13:59 26.12.2017
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում կրկին մեղադրեց իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին՝ նշելով, որ վերջիններս ապօրինաբար են գտնվում նիստում և չեն պաշտպանում իրենց վստահված քաղաքացիների շահերը:
13:24 26.12.2017
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը, դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում դժգոհություն հայտնեց, որ էլեկտրոնային համակարգը չի վերականգնվում և իրենք շարունակում են ձեռքով քվեարկել և հետաքրքրվեց քաղաքապետից, թե դեռ որքա՞ն ժամանակ է այդպես շարունակվելու:
12:51 26.12.2017
Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում այսօր քննարկվել է 2018թ-ի բյուջեն, իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ուշադրությունը գրավել է դրոշներ գնելուն հատկացված գումարի չափը՝ 45 մլն դրամ: Նա հարց է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, թե ինչու՞ է այդքան գումար հատկացվել:
«Շուրջ 93 հազար ԱՄՆ դոլար է հատկացվում դրոշակներ գնելու համար, մինչդեռ այդ գումարով նիստը վարողը կարող էր սավաններ, բարձեր կարելու համար կտոր գնել: Բյուջեի նախագծով նաեւ 45 մլն դրամ հատկացվում է պաշտպանության համար, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, ինչի՞ց պաշտպանելու, ումի՞ց պաշտպանելու: Այսինքն մեր քաղաքացիներից մոտ 200 հազար դոլար հատկացվելու է պաշտպանության և դրոշակների համար»,- ասաց Մարինա Խաչատրյանն ու «Սասնա ծռեր» էպոսից հատված մեջբերեց:
Քաղաքապետն էլ արձագանքեց ելույթին. «Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը»:
11:37 26.12.2017
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում պահանջել է իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին զրկել ավագանու անդամի մանդատից` նշելով, որ նրանք չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ և որևէ խմբակցության կողմից չեն առաջադրվել որևէ հանձնաժողովում:
«Երևանցին նրանց չի արտոնել այստեղ գտնվել, նրանք չունեն որևէ ծրագիր: Նրանք ավագանու նիստերին մասնակցում են միայն ֆիզիկապես, որևէ անգամ չեն բարձրաձայնել երևանցուն հուզող խնդիրներ, չեն ընդվզել Երևանը քանդող ու ապականող ուժերի դեմ: Այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, որոնք յուրացրել են «Երկիրը Ծիրանիին» տված ժողովրդի վստահության քվեն, այլև այսօրվա նիստի վարողը, ով չի հետեւել օրենքի պահանջին», – ասաց Մարինա Խաչատրյանը:
Մարինե Խաչատրյանը Երևանի քաղաքապետին մեղադրեց պարտավորությունները չկատարելու մեջ, նշելով, որ նա չի առաջնորդվել ՏԻՄ օրենքով, ըստ որի քաղաքապետը պետք է կազմեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և 7-օրյա ժամկետում այն ուղարկեր ԿԸՀ: Տարոն Մարգարյանը, սակայան, հիշեցրեց, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամենրը նախկինում այդ հարցով դիմել էին ԿԸՀ և դիմումը մերժվել էր պատճառաբանությամբ, որ «Իրենք օրենքի ուժով Երեւանի ավագանու անդամներ են ու միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից»:
Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը այժմ հանդես են գալիս որպես ավագանու անկախ անդամներ, քանի որ հեռացել են խմբակցությունից տարաձայնությունների պատճառով:
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
20:02 22.12.2017
Իրանի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան ձերբակալել է 230 երիտասարդ աղջիկների և տղաների Թեհրանումկազմակերպված տարբեր երեկույթների ժամանակ:
16:19 21.12.2017
Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։
09:29 21.12.2017
Իրանում երեկ ժամը 23:27-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս, Մալարդ քաղաքի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների մեկ մարդ է տուժել: Ցնցումները զգացվել են նաև Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ: […]
19:44 20.12.2017
Իրանի իշխանությունները երկրի նախկին փոխնախագահ Համիդ Ռեզա Բաքայիին պետական միջոցների չարաշահման համար դատապարտել են 63 տարվա ազատազրկման:
09:03 20.12.2017
Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Եմենից արձակված հրթիռի տարբերակիչ նշանները վկայում են, որ այն տրամադրվել է Իրանի կողմից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին: Նա նշել է, որ Իրանի գործողությունները ավելի են խորացնում տարածաշրջանային հակամարտությունը: Երեկ Էր-Ռիադի ուղղությամբ Եմենի հութիները հրթիռ էին արձակել: Սաուդյան Արաբիան խոցել էր հրթիռը, և այն չէր հասել իր […]
18:12 19.12.2017
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
14:31 18.12.2017
Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը և Վադան Բոստանջյանը խոսել են անցնող տարվա տնտեսական ցուցանիշենրի,գնաճի տեմպերի մասին, Նրանք չժխտեցին, որ տարին եզրափակվում է նկատելի գնաճով, ընդ որում այդ գնաճը հաշվելու ճիշտ մեթոաբանություն չի ընտրված՝ նշեց Թաթուլ Մանասերյանը: Պետք է դիտարկել ամենասպառվող ապրանքների, սննդամթերքի գնաճը,այդ դեպքում պատկերն այլ կլինի: Վարդան Բոստանջյանն էլ կանխատեսեց, որ 2018 թվականի հունվարից երբ կլրանՀայաստան […]
11:32 18.12.2017
«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
18:37 16.12.2017
Իրանական սահմանից Հայաստան մտնելիս առաջին բանը, որ կտեսնեն այցելուները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին է։ Նորաբաց արտոնյալ տարածքում արտադրվող ամեն ինչ ավելի էժան կարժենա՝ մի շարք հարկատեսակներից ազատված լինելու շնորհիվ։ Այստեղի արտադրանքը հեշտությամբ կարտահանվի ինչպես Իրանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ու Եվրոմիության շուկաներ։
17:28 16.12.2017
Վաճառքի թույլտվություն նախատեսվում է տալ միայն այն դեպքում, երբ հաստատվի, որ ինքնաթիռները օգտագործվելու են բացառապես առևտրային նպատակով:
16:20 16.12.2017
Իր եզրափակիչ հաղորդագրության մեջ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հայտարարել էր, որ «Արևելյան Երուսաղեմը ճանաչում է Պաղեստինի մայրաքաղաք և առաջարկում է բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունը և Արևելյան Երուսաղեմը՝ որպես դրա բռնազավթված մայրաքաղաք»:
17:54 13.12.2017
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:
16:25 13.12.2017
Հայ-իրանական «Եվա» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել աշնանը, «Օսկարի» հավակնորդների նախնական ցանկում է հայտնվել: Ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար-2018»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
19:16 12.12.2017
Իրանի Քերմանի նահանգում այսօր տեղի ունեցած երկրաշարժից 17 մարդ է տուժել։ Այս տեղեկությունները Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի բժշկական կենտրոնի ղեկավարին։
15:52 12.12.2017
Սահմանադրության մեջ ճանաչված կրոնական փոքրամասնությունները իսլամի փոխարեն, սակայն, պետք է հավատք ունենան իրենց կրոնի նկատմամբ: Պահապանների խորհրդի կողմից հաստատվելու դեպքում նոր օրենքը կարող է գործել գյուղական ու քաղաքային իսլամական խորհուրդների հինգերորդ շրջանի՝ հաջորդ ընտրությունների անցկացման ժամանակ:
12:57 12.12.2017
Այսօր, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
11:24 11.12.2017
Իրանի Լորեստան գավառի Օշթորանքուհ լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով ինը լեռնագնաց է մահացել:
Դեկտեմբերի 6-ին իրանական Մեշհեդ քաղաքից տեղացի գիդի ուղեկցությամբ Օշթորանքուհ լեռ էին բարձրացել 14 լեռնագանցներ: Վերելքի հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին խմբից ահազանգ է ստացվել, որ իրենք մնացել են ձնահոսքի տակ: Դեպքի վայր հասած փրկարարները գտել են 6 կենդանի մնացած լեռնագնացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
12:59 05.12.2017
Առաջնորդին հղած նամակում Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ներկայացրել է մի խումբ դատապարտյալներին համաներում շնորհելու կամ նրանց պատիժը մեղմելու մասին առաջարկը, որին Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն, իր համաձայնությունն է տվել Խամենեին:
13:11 29.11.2017
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, այլև ներկա եղավ հայ-իրանական գործարար համաժողովին, որին մասնակցում էր շուրջ 150 գործարար երկու երկրներից։
12:17 28.11.2017
Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագիրը. այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարության ժամանակ: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների նախագահների վերջերս կայացած երկու հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նալբանդյանի խոսքերով ՀՀ-Իրան հարաբերությունները զարգանում են դինամիկ և ընդգրկում նորանոր ոլորտներ, սակայն դա առավելագույնը չէ, քանի որ դեռ բավականին մեծ չիրացված ներուժ կա: