12:46 17.01.2018
2018 թվականին «Երկիր ծիրանի» կուսակցությունը շարունակելու է իր պայքարը, Փոստանջյանի խոսքով`դաժան պայքարը:
11:47 17.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ:
17:06 16.01.2018
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Խմբակցությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Տարոն Մարգարյանին համապատասխան արձանագրություն կազմել Երևան քաղաքի ավագանիում Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
10:36 15.01.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ այսօր խոսել է իրանական միջուկային ծրագրի մասին՝ նշելով, որ այդ հարցում ԱՄՆ իշխանության հայտարարությունները կայունություն և դրական միտում չեն հաղորդում:
08:30 15.01.2018
Իրանի իշխանությունները վերացրել են երկրում մեծ տարածում գտած «Թելեգրամ» մեսենջերի արգելանքը:
10:39 13.01.2018
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը իրանական Իլամ քաղաքից 70 կմ և իրաքյան Մենդելի բնակավայրից 15 կմ հեռավորության վրա է: Երկրաշարժի օջախը եղել է 2 կմ խորությունում:
09:55 13.01.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կասեցումը: Այս ժամանակահատվածի ընթացքում ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները պետք է վերանայեն Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները, հակառակ դեպքում Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սա ԱՄՆ-ի կողմից հուսահատ փորձ է՝ խաթարել ամուր գործարքը: Բացի այդ, Միացյալ Նահանգներն […]
16:03 11.01.2018
Եվրամիության անհանգստության մասին Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները:
17:40 10.01.2018
SHANTNEWS -ը փորձեց տեղեկությունը ճշտել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից:
16:13 09.01.2018
Դեկտեմբերի 28-ից Իրանում սկսված հակակառավարական ցույցերը իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով, երկրի իշխանության վարած սխալ սոցիալական քաղաքականության պատճառով սկսվեցին:
13:54 09.01.2018
Հոգևոր դասը մտավախություն ունի, որ նախագահի վարկանիշը կվնասի իրենց ազդեցությանը, և Իրանը կրոնական կառավարումից աստիճանաբար կանցնի քաղաքացիական կառավարման:
09:05 09.01.2018
«Հեռանկար»-ի տաղավարում իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ներկայացնում է Իրանում սկիզբ առած բողոքի ակցիաների ակունքները, դրանց ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա։
09:10 08.01.2018
Հունվարի 6-ի երեկոյան Արևելաչինական ծովում իրանական նավթատար տանկերը բախվել է չինական բեռնանավի հետ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Reuters գործակալության փոխանցմամբ, նավթատարը դեռ այրվում է: Մտահոգություն կա, որ տանկերը կարող է պայթել: Չինաստանը 4 փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր, իսկ Հարավային Կորեան՝ նավ և ուղղաթիռ: Որոնումներում ներգրավվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղարկած ինքնաթիռը, […]
13:58 06.01.2018
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կարող է հատուկ օրենք ընդունել Իրանի հետ միջուկային գործարքը փոփոխելու վերաբերյալ:
11:09 06.01.2018
Հունվարի 5-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին Իրանում տեղի ունեցած ցույցերի հարցով Խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու համար: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որևէ երկրի ներքին գործերի մեջ ներքաշելը վտանգում է խորհրդի հեղինակությունը:
11:00 05.01.2018
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում տիրող իրավիճակը: Այն նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 24-ին: Այդ հարցով նիստ անցկացնելու առաջարկ է արել ԱՄՆ-ն: Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի նախաձեռնությունը վտանգավոր ու ապակառուցողական է համարել:
Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Սկզբում դրանք սոցիալական բնույթ ունեին, սակայն շատ արագ քաղաքական ենթատեքստ ստացան: Հակակառավարական ցույցերի մասնակիցները այրել են շենքեր, պատռել երկրի հոգևոր առաջնորդի լուսանկարները և պահանջել նրա հրաժարականը: Վերջին տվյալներով 22 հոգի է մահացել: 100-ավոր մարդիկ ձերբակալվել են: Երկու օր առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի քաղաքներում «խռովությունն» ավարտված է:
14:29 04.01.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանգի Իրանի վերջին իրադարձություններին: Թեման քննարկելու նպատակով նա պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
12:40 04.01.2018
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է երկրում բողոքի ակցիաների ավարտի մասին: Ըստ Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթի՝ Ջաֆարին մասնավորապես ասել է. «Այսօր մենք կարող ենք հայտարարել դավադրության ավարտի մասին: Թշնամին գիտակցելով, որ անկարող է պաշտպանական ոլորտում հարվածել Իրանին, իր ողջ հնարավորությունները ներդրել է մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում Իրանին հարվածելու համար»:
09:02 30.12.2017
Իրանում հավկիթի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են զանգվածային բողոքի ակցիաների: Ցուցարարները բողոքում են գնաճից, երկրի տնտեսական վիճակից, իսլամական հոգևորականությունից և երկրի վարած արտաքին քաղաքականությունից: Քերմանշահ, Ռաշտ, Սպահան և Ղոմ քաղաքներում հավաքվել են հազարավոր ցուցարարներ: Մեշհեդ քաղաքում ձերբակալվել է 52 ցուցարար: Բողոքի ակցիաներ են սկսվել նաև մայրաքաղաք Թեհրանում, որտեղ ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը: Միացյալ Նահանգներն արձագանքել […]
14:48 29.12.2017
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսում ամփոփել է անցնող քաղաքական տարին և խոսել առաջիկա անելիքներից:
16:06 28.12.2017
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ թունավորման վերաբերյալ հաղորդում են ստացել Ապարանի բժշկական կենտրոնից:
«Թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ հիվանադնանոց են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ խմելու հետևանքով: Կատարվում է քննություն»,- գրում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Shantnews-ը փորձեց տուժածների վիճակի մասին տեղեկություններ ստանալ, սակայն Ապարանի հիվանդանոցի քաղաքային համարներից որևէ մեկին այդպես էլ պատասխանող չեղավ:
Նշենք, որ հիվանդանոց ենք զանգահարել աշխատանքային ժամերին հետևյալ հեռախոսահամարներով՝
հիվանդների ընդունարան` +374-252-24417
քարտուղարություն` +374-252-24332
գլխավոր բժիշկ` +374-252-24667
վիրաբույժ` +374-252-25590
Այս հեռախոսահամաները նշված են, թե «Սփյուռ» տեղեկատվական համակարգում և թե «Ապարանի ԲԿ» պաշտոնական էջում:
10:34 28.12.2017
Ստորգետնյա ցնցումները 4.9 մագնիտուդ ուժգնություն են ունեցել: էպիկենտրոնում կազմել են 6-7 բալ:
14:55 27.12.2017
1 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել այս գիշեր Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
16:48 26.12.2017
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվեց Տիգրանյան փողոցի 1/1 փակուղի հասցեում գտնվող 1/4 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արտադրական կատեգորիայից դասակարգել բնակելի կատեգորիայի մեջ, քանի որ գտնվում է բնակելի կատեգորիայի հողամասերի գոտում: Որոշման նախագիծը «Երկիր ծիրանի» խմբակցությունը քննադատեց՝ վերջում մեջբերելով «Սասնա ծռեր» էպոսից հատված: