15:56 21.03.2018
Վերաբերմունքի հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ մեզ համար դեռ շարունակում է խորթ մնալ գլխաշորի առկայությունը, բայցի այդ, եթե ռուսների ու եվրոպացիների դեպքում ապրելակերպով մոտ ենք, ապա իրանցիներից շատ տարբեր ենք:
14:21 21.03.2018
Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացրած օրերի քանակին, ապա այն հիմնականում 5 օր է կազմում:
13:07 21.03.2018
2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016 թվականի համեմատ գրանցել է մոտ 16 տոկոս աճ:
12:37 21.03.2018
Մարտի 21-ին իրանցիները նշում են իրենց Ամանորը՝ Նովրուզը: Իրանցիների մի զգալի մաս, օգտվելով 10-օրյա արձակուրդից, նախընտրում է այդ տոնն անցկացնել Հայաստանում:
11:02 21.03.2018
Նովրուզի տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
19:26 20.03.2018
Հայաստանի Հանրապետության անունից հերթական անգամ 2018 թվականի մարտի 20-ին հանուն բռնապետության հրապարակվեց դատավճիռ, որով ազատազրկման դատապարտվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը։
15:58 19.03.2018
Երևանի քաղաքապատերանում ավագանու նիստից հետո սկսվել է հարց ու պատասխանի ժամը: Այս անգամ ևս հարց ու պատասխանին չի մասնակցում «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Վարչական շրջանների ղեկավարներին ու քաղաքապետարանի ղեկավար կազմին հարցեր ուղղելու համար հերթագրվել է ավագանու 16 անդամ:
21:06 17.03.2018
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
19:10 15.03.2018
«Սա աննախադեպ էր, երբ նորաստեղծ կուսակցությունը ներխուժում է Երևանի ավագանի և ներխուժում առանց իշխանական աջակցության»,- «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրման մեկամյակի միջոցառման ժամանակ նշել է Հելսիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի կարծիքով, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք կուսակցության նկատմամբ, «Երկիր Ծիրանին» քաղաքական ճահճում թարմություն բերեց»:
09:36 15.03.2018
Իրանը և Ադրբեջանը Թեհրանում համագործակցության 8 փաստաթուղթ են ստորագրել: Այս մասին հայտնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
13:32 14.03.2018
Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը այսօր՝ մարտի 14-ին իր պատվիրակությամբ մեկնելու է Ադրբեջան և Ղազախստան:
17:27 13.03.2018
Բարոյական տեսանկյունից՝ անպատժելիության մթնոլորտը խրախուսվում է նաև շարունակական անբարո վարքագիծ դրսևորող ապօրինի իշխանության վերնախավում գտնվող անձանց կողմից, որոնք մարտի 8-ի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ սփռեցին և ծաղիկներ բաժանեցին, սակայն ներողություն չխնդրեցին հանրությունից՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ գործադրած բռնությունների համար:
14:19 13.03.2018
Այս մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հայտարարությունը մարտի 12-ին հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:
09:10 12.03.2018
Հաղորդվում է, որ Իրանը սկսել է հետապնդումներ իրականացնել BBC-ի իրանական ծառայության աշխատակիցների հանդեպ:
19:41 11.03.2018
Իրանի հարավ-արևմտյան հատվածում կործանվել է թուրքական մասնավոր ինքնաթիռ, որի մեջ գտնվել են 11-20 ուղևոր։ Sky News Arabia գործակալության տվյալներով ինքնաթիռը ուղևորվելիս էր եղել Միացյալ Էմիրաթների Շարժա քաղաքից դեպի Ստամբուլ և կործանվել է Իրանի Չեխարմեխալ նահանգի Շահրե-Քորդ քաղաքից ոչ հեռու՝ բարձր լեռնային շրջանում։ Ըստ գործակալության առնվազն 11 զոհ է եղել վայր ընկնելու պատճառով։
17:39 08.03.2018
Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանն իր կիթառներից մեկի վրա ստորագրել է և այն նվիրել քաղցկեղով հիվանդ իր երկրպագուհիներից մեկին: Աղջկա ծնողները պատրաստվում են կիթառը վաճառել աճուրդներից մեկում, որպեսզի կարողանան փրկել իրենց դստեր կյանքը:
15:25 08.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ մարտի 7-ին, այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
14:50 08.03.2018
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության 15 անդամներն անարգել անցել են հայկական «Բավրա» անցակետը, սակայն «Նինոծմինդա» անցակետում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին խնդրել են սպասել՝ վերջում ներկայացնելով վրացերենով և անգլերենով փաստաթուղթ և պարզաբանել, որ նրա մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելվում է:
11:41 08.03.2018
Արդեն շուրջ մեկ շաբաթ է, գիշերային ժամերին բացասական ջերմաստիճան չի գրանցվում, իսկ վաղը Երևանում ջերմաստիճանը կհասնի +20 աստիճանի: Արարատյան դաշտում ծաղկել են նաև նշենիները:
15:35 07.03.2018
Թուրքիա- Ռուսաստան-Իրան եռակողմ համաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին Թուրքիայի մայրաքաղաքում:
14:12 06.03.2018
Իրանի ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանը կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում, ինչը կարևոր նշանակություն ունի: Իրանի և Հայաստանի միջև մշտապես եղել է համագործակցություն ամենատարբեր ոլորտներում: Այժմ էլ շատ են ծրագրերը:
13:02 06.03.2018
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը դիմում է հղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
08:55 06.03.2018
ԱՄՆ փոխնախագահի կարծիքով Թեհրանը շարունակում է աշխատանքը բալիստիկ հրթիռների ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցություն է ցույց տալիս ահաբեկչական կազմակերպություններին: Մայքլ Փենսը նշել է, որ Թրամփը հրաժարվել էր Թեհրանի նկատմամբ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու մտքից՝ հույս ունենալով խնդիրը կարգավորել: ԱՄՆ-ի փոխնախագահի կարծիքով նահանգները այլևս չի պատրաստվում նման դյուրացումների գնալ: