10:13 25.04.2018
ԻԻՀ ԱԳ նախարարը ապրիլի 24-ին հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում որևէ երկրի անվտանգությունը մյուսի հաշվին չի երաշխավորվում: Նա ասել է. «Կայուն խաղաղության դիմագրաված մարտահրավերները հաղթահարելու համար Իրանն առաջարկում է տարածաշրջանային երկխոսություն»:
19:49 24.04.2018
Միջազգային լրատվամիջոցների համար տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում վեկտորների փոփոխություն չի լինի:
19:09 24.04.2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի առիթով Իրանի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև:
20:59 22.04.2018
Ամերիկյան զորքերը Սիրիայում են ապօրինի կերպով՝ խախտելով միջազգային նորմերը, դա հանգեցնում է ապակայունացման: Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
13:11 19.04.2018
5․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային Բուշիր նահանգում, հայտնում է Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
18:19 18.04.2018
Ապրիլի 18-ին Իրանի խորհրդարանը 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը:
21:11 16.04.2018
27-ամյա բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը կխաղա Դենի Բոյլի նոր երաժշտական կոմեդիայում, հաղորդում է The Telegraph- ը:
13:57 14.04.2018
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակման կապակցությամբ և զգուշացրել դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:
14:00 12.04.2018
ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ սահմանված պատժամիջոցները Իրանում:
14:32 11.04.2018
Երեկ անկումային օր էր թուրքական լիրայի համար. այսպես է գրել թուրքական Hurriyet daily news պարբերականը՝ նշելով, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հատկապես Սիրիայում ընթացող զարգացումներն իրենց բացասական ազդեցությունն են գործել երկրի ֆինանսական վիճակի վրա:
17:35 09.04.2018
Թուրքիան փախստականների ճամբար կկառուցի Իրանի հետ սահմանին՝ Իգդիրում: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է gazeteduvar.com.tr-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ճամբարը նախատեսված կլինի 146.000 փախստականների համար, նրանցից 50.000-ը աֆղանցիներ են, որոնք պարբերաբար Թուրքիայի կամ Եվրոպայի տարածք ներթափանցելու փորձեր են կատարում։
18:24 05.04.2018
Պավել Դուրովի ստեղծած Telegram հաղորդակցության պլատֆորմը գնալով մեծ ընդգրկում է ստանում, սակայն այդ հաջողությունները դուր չեն գալիս, մասնավորապես, Իրանի կառավարությանը: Բանն այն է, որ Իրանում լայն տարածում ունեցող հաղորդակցության այս հավելվածը նաև շատ լավ հարթակ է բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
10:58 31.03.2018
Քաղաքական վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը հրապարակում է արել՝ նշելով.
12:15 30.03.2018
News am-ը հայտնում, է որ Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյուղի հարակից այգիներում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Լրատվամիջոցի հետ զրույցում Արգինայի բնակիչ Էդվարդ Ստեփանյանը պատմել է, որ հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները: «Մոտ 15 րոպե շատ ուժեղ կարկուտ եկավ, էդ ընթացքում, կամ մինչեւ էդ հակակարկտակայաններից ոչ մի հատ չկրակեցին: Ծառերից […]
09:37 29.03.2018
Մարտի 28-ին Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իրանի նախագահ Հասան Ռոհանին ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև կառուցվող երկաթուղու խնդրին՝ նշելով, որ դա տարածաշրջանային խոշորագույն նախագիծն է:
09:24 29.03.2018
Մարտի 28-ին Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկոյան ադրբեջանցի իր գործընկերոջ հետ ստորագրել է համագործակցության 8 փաստաթղթեր, որից հետո երկու նախագահները մամուլի ասուլիս են տվել: Հասան Ռոհանին շեշտել է, որ ինքը Ադրբեջան է գնացել հատկապես Նովրուզի տոնի առիթով ադրբեջանցի շողովրդին շնորհավորելու համար. «Նովրուզն Իրանի ու Ադրբեջանի և տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև մշակութային լավագույն կապերից է համարվում»:
16:28 26.03.2018
Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետի:
18:24 24.03.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մոստաֆաևն այսօր այցելել է Աստարա-Աստարա երկաթգծի կառուցման վայրը: Նախարարը ծանոթացել է միջազգային ռեսլային ճանապարհի կառուցման տեխնիկական մանրամասնություններին:
18:53 23.03.2018
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի բաժինը այսօր Երևանում գտնվող Կապույտ մզկիթում կազմակերպել էր իրանցի լուսանկարիչների աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցել են 3 լուսանկարիչներ և ներկայացրել են 36 աշխատանքներ: Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարը իր խոսքում նշեց, որ այս ցուցահանդեսով ցանկացել են հայերի մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի իրանական մշակույթը: «Ինչպես գիտեք՝ մշակույթը ամենահեշտ և ամենալավ […]
20:26 21.03.2018
Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկաներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը: