19:54 09.05.2018
ԵՄ երկրները պատրաստ են վիճարկել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ, եթե դրանք առնչվեն եվրոպական շահերին:
17:42 09.05.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է ТАСС-ը:
15:29 09.05.2018
Մենք պահպանում ենք մեր պարտավորությունները այդ համաձայնության շրջանակում, և կանենք ամեն ինչ, որպեսզի Իրանը ևս կատարի իր պարտավորությունները:
12:39 09.05.2018
Խորհրդարանականները երկրի կառավարությանը կոչ են արել համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին:
20:11 08.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից:
14:52 08.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ի էջում գրել է, որ մտադիր չէ սպասել մինչև մայիսի 12-ը, և այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին) կհայտարարի, թե ինչ որոշում է կայացրել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերաբերյալ:
16:47 07.05.2018
Իրանի ատոմային գործարքի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը չի փոխվի, համայնքը կողմ է հանդես է գալիս համաձայնագրի լիարժեք իրականացմանը:
14:14 07.05.2018
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իրանի հետ 2015թ. կնքված գործարքը լավագույն հնարավորությունն է՝ թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա:
14:56 05.05.2018
Իրանի և Իսրայելի հարաբերությունների վերջին շրջանի սրացումը ազդեցություն է ունեցել նաև Իսրայելի և Գազայի հատվածի բախումների վրա:
10:09 05.05.2018
Մայիսի 3-ին Երևանի միջազգային ցուցահանդեսների վայրում բացված իրանական արտադրանքների մասնավոր ցուցահանդեսի ընթացքում կայացել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը:
15:39 03.05.2018
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել Է, որ Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից:
14:23 02.05.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 1-ի ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարել է, որ իսրայելական հատուկ ծառայությունների ձեռքում են հայտնվել իրանական միջուկային ծրագրի գաղտնի փաստաթղթերը:
12:48 01.05.2018
Ազգային անվտանգության ծառայությանը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելով Հայատսան են տեղափոխել թմրամիջոցները:
08:55 01.05.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին հաջողվել է գտնել այն փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Իրանը խաբել է ամբողջ աշխարհին միջուկային ծրագրի հարցում: Նեթանյահուն նշել է, թե Իրանն ապատեղեկացրել է, թե իբր իր միջուկային ծրագիրը սառեցրել է: Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ Իսրայելի ձեռքում է հայտնվել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող արխիվը, որը պահվել է Թեհրանում: Իսրայելական հետախուզությունը 55 հզ էջ փաստաթուղթ է ստացել, ինչպես նաև 55 հզ ֆայլ և 183 սկավառակ:
Հիշեցնենք, որ 2015թ-ին Իրանը համաձայնել է սառեցնել իր միջուկային ծրագիրը՝ իր նկատմամբ պատժամիջոցների դադարեցման դիմաց:
16:14 30.04.2018
Իրանի հոգևոր առաջնորդը նման հայտարարություն է արել՝ արձագանքելով սիրիական և շիական զինյալների ռազմական դիրքերի վրա Համայի և Հալեպի մոտակայքում այս գիշեր իրականացված հարձակմանը:
15:49 28.04.2018
Առաջիկա շաբաթների ընթացքում Իրանն ու ԵՏՄ անդամ պետությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ria.ru-ն:
13:36 27.04.2018
Այսօր՝ ապրիլի 27-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որին ներկա էին ավագանու 45 անդամներ՝ ապահովելով քվորում:
12:18 25.04.2018
Բրյուսելում Սիրիայի հարցով ԵՄ-ՄԱԿ համաժողովի 2-րդ օրվա լսումների մեկնարկից առաջ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին: