TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Իրան

Փրկարարները բնակարանում հայտնաբերել են Իրանի քաղաքացու դի

21:58 25.05.2018

Մայիսի 25-ին՝ ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում Արտակարգ իրավիճակների ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի […]

̰
Իրանից 515 կգ հերոին են փորձել անցկացնել Ադրբեջան

16:33 24.05.2018

Ադրբեջանական մաքսային ծառայությունը կասեցրել է Իրանից 515 կիլոգրամ հերոինի ներմուծումն Ադրբեջան։ Թմրանյութը թաքցված է եղել Իրանից Ադրբեջան մեկնող բեռնատար մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

̰
Իրանի հոգևոր առաջնորդը Եվրոպային ուղղված 7 պահանջ է ներկայացրել

14:52 24.05.2018

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Եվրոպային ուղղված 7 պահանջ է ներկայացրել, որոնց կատարման դեպքում Թեհրանը կմնա միջուկային գործարքում:

̰
Գերմանական ընկերությունների մի մասը կհեռանա Իրանից ամերիկյան պատժամիջոցների պատճառով

09:19 24.05.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գերմանական ընկերությունների մի մասը կհեռանա Իրանից ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Կանցլերը նշել է նաև, որ Գերմանիան հարգում է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը: Թեև Մերկելի կարծիքով, այն իդեալական չէ:

̰
«Ոսկե ծիրան»-ի ֆինանսական խնդիրները կարգավորվել են. կինոփառատոնը կկայանա

19:59 23.05.2018

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կապված խնդիրներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կինոփառատոնն անպայման կայանալու է:

̰
Աննախադեպ կոշտ պատժամիջոցներ Իրանի համար. Պոմպեո

09:18 22.05.2018

Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել: Նրա խոսքերով`ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն:

̰
ԱՄՆ-ն Իրանին 12 պահանջ է ներկայացրել և աննախադեպ պատժամիջոցներ խոստացել

18:36 21.05.2018

Պոմպեոյի խոսքերով՝ Վաշինգտոնն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Թեհրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսությունը պահպանելու համար:

̰
Զանգվածային թունավորում Իրանում. կան զոհեր

15:39 21.05.2018

Իրանում սնկի զանգվածային թունավորման հետևանքով 11 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 800 մարդ է տուժել:

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքման ժամկետը կապ չունի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հետ. իրանագետ

16:33 17.05.2018

Ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրումը կապ չունի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հետ:

̰
3 տարի ժամանակ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները հստակեցնելու համար

15:57 17.05.2018

«Իրանը մինչ այս ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ուներ և այդ կերպ էր համագործակցում: Այսօր արդեն Աստանայում կնքվել է ժամանակավոր պայմանագիր»,- այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

̰
ԵԱՏՄ-Իրան համագործակցությամբ կարող են հույս ունենալ, որ իրանական շուկան կբացվի Հայաստանի համար. Գոհար Իսկանդարյան

15:14 17.05.2018

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք տարիներ շարունակ հայտարարում էինք, որ լինելով դրացի երկիր՝ Իրանը պետք է որոշակի ապրանքների նկատմամբ իջեցված հարկեր դնի, որպեսզի Հայաստանը կարողանա մուտք գործել ԻԻՀ շուկա: Սակայն մինչ այժմ դա անարդյունավետ էր: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ ինտեգրված լինելով ԵԱՏՄ-ի մեջ, Իրանը ևս ինտեգրված լինելով մենք կարող ենք շատ լավ առևտրաշրջանառություն իրականացնել: Իրանի և Հայաստանի սահմանին արդեն գոյություն ունի ազատ առևտրի շուկան, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ոլորտում կարողանանք լավագույնս համագործակցել: Ինչ վերաբերում է Հայաստան- Իրան համագործակցությանը, ապա անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 260 մլն, և հիմա տնտեսագետները փաստում են, որ 3 անգամ կբազմապատկվի սա: Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանի համար, այն առումով, որ իրանական շուկան կբացվի, և մենք կարող ենք մտնել իրանական շուկա»,-ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

̰
ԵԱՏՄ-ն և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու մասին

10:34 17.05.2018

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ:

̰
Total-ը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով դուրս է գալիս Իրանի գազային նախագծից

19:11 16.05.2018

Ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով պատրաստվում է դուրս գալ իրանական գազային նախագծից: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

̰
ԵՄ-ն կդադարի իրանական նավթի համար վճարել դոլարով

19:05 16.05.2018

Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է մշակել հարցի գործնական լուծումներ:

̰
Կասեցվել է «Ծիրան Մարկետ»-ի հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունը. ՍԱՊԾ

17:05 16.05.2018

Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

̰
Եվրամիությունը և Իրանը կպահպանեն Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ անկախ Վաշինգտոնի դուրս գալուց

11:00 16.05.2018

Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական միությունը վճռական է տրամադրված Իրանի հետ կնքված միջուկային գործարքը պահպանելու հարցում:

̰
Իրանում նորոգում են միջնադարյան հայկական կոթողները

14:38 15.05.2018

Հուշարձանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

̰
Իրանի ԱԳ նախարարը հանդիպում է եվրոպացի գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի քայլը քննարկելու համար

14:30 15.05.2018

Այսօր նախատեսված է գործարքին մասնակից եվրոպական պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը միմյանց հետ, ապա նաև նրանց հանդիպումը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ։

̰
ԵՄ-ն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

16:41 14.05.2018

ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային համաձայնագրից՝ այդ երկրի դուրս գալու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք կապ ենք պահպանում նաև մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ասսել է ԵՄ ներկայացուցիչը՝ ի պատասխան լրագրողների համապատասխան հարցին:

̰
ԵԱՏՄ-ն համաձայնագրեր կստորագրի Իրանի և Չինաստանի հետ

14:07 14.05.2018

Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում Է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:

̰
Եվրոպական երկրները փորձում են պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

09:51 12.05.2018

Չնայած Վաշինգտոնը գործարքից դուրս է եկել, համաձայնագրի մյուս կողմերը պնդում են, որ դա լավագույն միջոցն է՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա:

̰
Իրանում սպառնացել են հողին հավասարեցնել Թել Ավիվն ու Հայֆան

18:00 11.05.2018

«Եթե Իսրայելը խոհեմ չգործի, ապա Թել Ավիվը և Հայֆան հողին կհավասարեցվեն»,- հայտարարել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին:

̰
Իրանը «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է օգտագործել իսրայական դիրքերին հարվածելիս. ՑԱԽԱԼ

14:56 11.05.2018

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանցի զինվորականներն Իսրայելի տարածքը հրթիռակոծելու համար օգտագործել են խորհրդային արտադրության «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:

̰
Իրանական գործարքից դուրս գալը Թուրքիան քննարկել է ՌԴ-ի և Իրանի հետ

13:15 11.05.2018

Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ:

̰
ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

08:41 11.05.2018

Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ սահմանելու մաիսն: Նրա խոսքով դրանք պետք է լինեն ամենակոշտ, ամենաուժեղ և ամենախիստ սանկցիաները:

̰
Մերկելը և Ռոհանին քննարկել են Իրանի հետ միջուկային գործարքը

20:06 10.05.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության կայքը :

̰
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Իրանին

13:47 10.05.2018

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խոսել է նախորդ գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածների դեպքի մասին։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ իսրայելցի նախարարը հույս է հայտնել, որ միջադեպի կրկնություն չի լինի.

̰
Իսրայելի և Իրանի սրվող հակամարտությունը բացասաբար կազդի ՀՀ տնտեսության վրա. փորձագետ

10:49 10.05.2018

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մայիսի 10-ին Սիրիայում տեղակայված իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված Իսրայելի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 20 հրթիռ։ Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ դրանք արձակվել են խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից, որոնցից 4-ը խոցվել է «Երկաթյա գմբեթ» կոչվող ՀՀՊ համակարգի միջոցով, մնացած հրթիռները ընկել են Սիրիայի տարածքում։

̰
20 հրթիռ. Իսրայելը Իրանին մեղադրում է Ղոլանի բարձունքները հրթիռակոծելու մեջ

09:17 10.05.2018

Ըստ իսրայելական կողմի Ղոլանի ուղղությամբ Իրանը արձակել էր մոտ 20 հրթիռ: Դրանց մի մասը խոցվել է: Զոհեր չկան: Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում և մարտական պատրաստության էր բերել Ղոլանի բարձունքում գտնվող զինուժը, իսկ քաղաքացիական բնակչության համար բացել էր ապաստարանները: Իսրայելի բանակը իր հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:

̰
Իրանը ծրագիր է մշակել՝ ի պատասխան միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու

20:26 09.05.2018

Իրանը գործողությունների ծրագիր է մշակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրից դուրս գալու, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:

̰
BACK_TO_TOP