TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Իրան

Իրանի հետ գործարքի ձախողման վտանգ կա. Մոգերինի

21:25 12.06.2018

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵԽ-ում իր ելույթի ժամանակ  հայտարարել է, որ չի կարելի թերագնահատել  Իրանի հետ միջուկային ծրագրի ձախողման վտանգը: «Վտանգը, որ կկորցնենք կառավարումը և չենք կարողանա  պահպանել պայմանագիրը,  իրական է: Կարծում եմ՝ մենք չպետք է թերագնահատենք այն», – ասել է Մոգերինին: Ըստ նրա, նույնիսկ հաշվի առնելով, որ արվում է հնարավորը դրանից խուսափելու համար, […]

̰
Իրանում փոթորկից 18 մարդ է տուժել

10:31 12.06.2018

Իրանի Թեհրան նահանգում առնվազն 18 մարդ է տուժել սաստիկ անձրեւներից ու փոթորկից: Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը՝ հղում անելով նահանգի վթարային-փրկարարական ծառայությանը: Մոտ 83 կմ/ժամ արագության հասնող փոթորկոտ քամին եւ սաստիկ անձրեւը ծառեր ու էլեկտրասյուներ են տապալել:  Բնության տարերքը նահանգին պատուհասել է երկուշաբթի երեկոյան:

̰
Իրանում մի շարք ահաբեկչական հարձակումներ են կանխվել

19:57 11.06.2018

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 20 ահաբեկչի, որոնք պատրաստվում էին Ռամադանի ժամանակ Թեհրանում և մյուս խոշոր քաղաքներում ահաբեկչական հարձակումներ իրականացնել, հաղորդում է Tasnim News լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը: Ըստ գործակալության՝ անվտանգության ծառայությունները ձերբակալել են 27 մարդու, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռամադանի ընթացքում՝ մայիսի 17-ից  հունիսի […]

̰
Իրանը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն միջազգային պարտավորությունները խախտելու սովորություն ունի

16:34 11.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

̰
Իրանական բեռնատարները ազատվելու են ճանապարհային հարկից

15:41 11.06.2018

Կառավարությունն առաջարկում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ­­նա­տար տրանս­պորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա­­պար­­­հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս­պոր­տային միջոց­ները Հայաստանի Հան­րապետություն մուտքի ամբողջ ժամանակա­հատ­վա­ծում գտնվելու են Հայաստանի Հան­րապետության և Իրանի Իսլամական Հանրա­պե­տու­թյան սահմանից առա­վե­լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Օրենքների նախագծերի փաթեթը ներառված է կառավարության […]

̰
Նեթանյահուն որոշել է Իրանի ժողովրդին փրկել երաշտից ու սովից 

21:06 10.06.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցցանցում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, թե Իսրայելը գիտի՝ ինչպես կանխել իրանական բնապահպանական աղետը: Չնայած Թեհրանի միջուկային հավակնություններին, Իսրայելը կօգնի շարքային իրանցիներին, ասել է նա: Ավելի վաղ Իրանի իշխանությունները տվյալներ էին հրապարակել, համաձայն որոնց՝ երկրի 96 տոկոսը կամ 50 մլն մարդ տառապում է երաշտից: Շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները: Նեթանյահուն […]

̰
Անհրաժեշտ է երաշխավորել իրանական միջուկային ծրագրի խաղաղ նպատակները. G7

12:46 10.06.2018

G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակները երաշխավորելու անհրաժեշտության շուրջ: «Մենք հանձնառու ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ կրի, և համապատասխան միջազգային պարտավորությունների և երաշխիքների՝ երբեք չհասնի միջուկային զենքի ստացման, մշակման ու ձեռքբերման»,- ասված է համատեղ հայտարարությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն ընդգծել են, […]

̰
Իրանը պատրաստ է ուժեղացնել համագործակցությունը ՇՀԿ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում

11:12 10.06.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունն ուժեղացնելու Թեհրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին փոխանակվել հետախուզական տեղեկատվությամբ՝ ահաբեկչական խմբավորումների ցանցի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: «Վերջին տարիներին ահաբեկչությունը, անջատողականությունն ու բռնի ծայրահեղականությունը  տարածվել են աշխարհի շատ հատվածներում, հատկապես Կենտրոնական և Արևմտյան Ասիայի՝ մեզ հարևան շրջաններում: Ահաբեկչական խմբերը […]

̰
Իրանում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել

00:25 10.06.2018

Իսլամական հեղափոխության պահակազորը իրանա-իրաքյան սահմանի մոտ 7 հոգուց բաղկացած ահաբեկչական խմբավորում է վնասազերծել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը: «Զինված ահաբեկչական խմբավորումը, որը մտադիր էր ներթափանցել երկիր (Իրաք) և իրագործել պայթյուններ ու անվտանգության խախտման գործողություններ, օղակի մեջ է վերցվել և լիովին վնասազերծվել»,-ասվում է պահակազորի հայտարարությունում: Նշվում է, որ գրոհայինների մի մասը սպանվել է, մյուսները ստացել […]

̰
Հայաստանն Իրանին է փոխանցել իրանցի 4 դատապարտյալի

22:15 09.06.2018

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: «IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:

̰
Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում. Պուտին

13:58 09.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում: Եվ այստեղ խոսելու թեմա կա, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

̰
Իրանը չի երկխոսի «տնտեսական ահաբեկիչ» ԱՄՆ-ի հետ. Իրանի ԱԳՆ

00:44 09.06.2018

ԱՄՆ-ը փորձում է իրանական իշխանությունների հետ խոսել «սպառնալիքների  լեզվով»: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Հայտարարությունում ընդգծվում է, որ չի կարելի ԱՄՆ-ի հետ երկխոսության հեռանկար պատկերացնել, քանի դեռ Վաշինգտոնը չի սկսել իրանական իշխանությունների հետ խոսել հարգանքով, այլ ոչ թե «սպառնալիքների և պատժամիջոցների լեզվով»: Դիվանագետն ԱՄՆ-ին անվանել է «տնտեսական ահաբեկիչ», որը սպառնում […]

̰
Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն

22:05 08.06.2018

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով: «Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]

̰
Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

18:24 08.06.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի […]

̰
Իրանում հակաիսրայելական զանգվածային ցույցեր են տեղի ունենում

17:40 08.06.2018

Երուսաղեմի օրվա առիթով հունիսի 8-ից Իրանում մեկնարկել են զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի: Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Ցույցերը տեղի են ունենում 900-ից ավելի քաղաքներում: Հանրահավաքներն ընթանում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո:

̰
Իսրայելն առաջարկում է ռազմական դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի

22:27 06.06.2018

Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի արաբական և արևմտյան երկրներից։ «Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,-ասել է նա, փոխանցում է Ermenihaber.am-ը: Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ […]

̰
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին կոչ են արել հրաժարվել Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներից

17:50 06.06.2018

Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:

̰
Նեթանյահուն եվրոպական այցի շրջանակներում ժամանել է Լոնդոն

16:49 06.06.2018

Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

̰
Հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխանգարեն պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը. ԵՄ-ի նախազգուշացումն ԱՄՆ-ին

11:00 06.06.2018

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, որում խոստովանել են, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխափանեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նամակում նշվում է նաև, որ այդ իրավիճակում երկրորդական պատժամիջոցները կխանգարեն շարունակել Իրանի պատժամիջոցների […]

̰
Եթե Իրանը չփոխի վարքը, պատժամիջոցները միայն կավելանան. ԱՄՆ

22:51 05.06.2018

Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները միայն կավելանան, եթե ռեժիմը չփոխի իր վարքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը՝ ելույթ ունենալով «Defense of Democracies» հիմնադրամում: «Մեր պատժամիջոցների արդյունավետությունը միայն կաճի և կլինի ավելի ցավոտ, եթե ռեժիմը չփոխի իր ուղղությունը»,-ասել է Մանդելկերը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի բոլոր գործընկերներին միավորվել և միանալ Իրանի դեմ […]

̰
Իրանը մեծացնում է ուրանի հարստացման հզորությունները

07:21 05.06.2018

Թեհրանը հնարավորություն ունի արագացնելու ցենտրիֆուգների արտադրությունը, որոնք կիրառվում են ուրանի հարստացման համար, և մտադիր է սկսել գործընթացն արդեն հունիսի 5-ին: Իրանը մտադիր է իրազեկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այն մասին, որ հունիսի 5-ին երկիրը սկսում է ուրանի հարստացման հզորությունների մեծացման գործընթաց: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: […]

̰
Նեթանյահուն Եվրոպայում 2 հարց է բարձրացնելու՝ Իրանը և Իրանը

16:46 04.06.2018

Եռօրյա այցի ընթացքում Նեթանյահուն հանդիպում կունենա Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

̰
ՆԱՏՕ-ն հրաժարվել է Իրանի հարձակման դեպքում օգնել Իսրայելին

22:58 02.06.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Der Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: Ինչպես նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին տալ անվտանգության լիարժեք երաշխիքներ, քանի որ երկիրը չի հանդիսանում կազմակերպության անդամ, չնայած մնում է բլոկի գործընկեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում […]

̰
Իրանում ռազմական ինքնաթիռ է ընկել

20:52 02.06.2018

Իրանական ռազմական կործանիչը շաբաթ օրը վթարի է ենթարկվել Սպահանի մոտակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը: Ինքնաթիռը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել Դաստջերդ նշանակման կետի մոտակայքում: Անձնակազմից երկու մարդ ողջ է մնացել: Դեպքի վայրում աշխատում է փրկարարների երկու խումբ: Վթարի մանրամասների մասին դեռ տեղեկատվություն չկա:

̰
Բերման է ենթարկվել Արցախի սահմանն ապօրինի հատած իրանցին

12:55 02.06.2018

Բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած իրանցին: Այս մասին հայտնումե ն ԱՀ ոստիկանության լրատվական բաժնից: Արցախի  Հանրապետության գլխավոր դատախազությունից ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հայտնել են, որ մայիսի 18-ին՝ ժամը երեկոյան 7-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի   30-ամյա բնակիչ Հասան Ղոլանի Սայաթ Ալին: Նա, առանց սահմանված փաստաթղթերի, Իրանի տարածքից Արաքս գետի  կամրջով […]

̰
Իրանական ընկերությունը Արմավիրի մարզում պիստակի ինտենսիվ այգիներ կհիմնի

20:25 31.05.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի տնօրեն Բեհզադ Էսլահչիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ և Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ նման ծրագրերը […]

̰
Ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամները քաղաքապետին մեղադրում են անգործության մեջ

11:47 30.05.2018

«Ելք» խմբակցության անդամ Հերմինե Վարդանյանը ելույթ է ունեցել՝ նշելով, որ այսօր առավոտյան իրենք եղել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ գործադուլ և բողոքի ակցիա են անում: Խմբակցության անդամն ընթերցել է բաց նամակը և քաղաքապետին մեղադրել իրավիճակին չտիրապետելու մեջ: Տարոն Մարգարյանն արձագանքել է, որ իր աշխատակազմը տեղյակ է իրավիճակից և զբաղվում է դրանով: Նույն հարցը բարձրացրել […]

̰
Հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

20:36 29.05.2018

Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ)  շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկա իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և հույս ունենք, որ այդ ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, […]

̰
Իրանն ու Իսրայելը բանակցել են Հորդանանում

22:17 28.05.2018

Կողմերի միջև բանակցություները տեղի են ունեցել Հորդանանի միջնորդությամբ:

̰
Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Դելիում քննարկում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը

15:55 28.05.2018

Բանակցությունների գլխավոր թեմաներն են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի տնտեսական շահերը:

̰
BACK_TO_TOP