11:22 26.06.2018
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հունիսի 26-ին Ավագանու հերթական նիստի ժամանակ հանդես եկավ օրակարգում լրացում կատարելու առաջարկով։Դիմելով նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ նա ասաց. «Բազմաթիվ են հրապարակումները Տարոն Մարգարյանի չարաշահումների և հանրային միջոցների յուրացումների մասին, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն: «Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է օրակարգում ավելացնել այս հարցը, միաժամանակ հրաժարականի և Երևանի […]
18:53 25.06.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Իրան-Պորտուգալիա հանդիպումից առաջ միջադեպ է տեղի ունեցել պորտուգալացիների հյուրանոցի մոտ: Խաղի նախորդ գիշերը Իրանի հավաքականի մի խումբ երկրպագուներ հավաքվել են Սարանսկի հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել էին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները և սկսել են աղմկել: Երկրպագուների նման պահվածքից դժգոհ է մնացել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը ստիպված է եղել դուրս […]
08:37 25.06.2018
Մի խումբ իրանցի օրենսդիրներ նամակ են ուղարկել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երկրում տնտեսական խնդիրների ֆոնին 3 նախարարներին փոխելու պահանջով։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Նամակը ստորագրել են 50 ներկայացուցիչներ»,- գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի անդամ Հուսեյն Մաքսուդը՝ նշելով, որ սա Ռոհանիին ուղարկված թվով երկրորդ նամակն է արդեն։ Խորհրդարանականները պահանջում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար […]
13:19 24.06.2018
Իրանի հավաքականի երկրպագուհին մասնակցել է Աշխարհի առաջնության խաղին՝ առանց հիջաբի։ Երկրպագուհու լուսանկարը հայտնվել է Twitter-ում։ Համացանցում ակտիվ քննարկվում է այդ դրվագը, քանի որ Իրանի իգական սեռի ներկայացուցիչներին արգելվում է հանրության մեջ առանց գլխաշորի և մերկ որովայնով հայտնվելը։
18:30 23.06.2018
Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեն Bloomberg TV-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի առևտրային գործընկերները դժվար թե հասնեն նրան, որ ԱՄՆ-ից Թեհրանի հետ համագործակցությունը շարունակելու թույլտվության ստանան, բայց Իրանն աշխատում է պատժամիջոցները շրջանցելու այլ ուղիներ գտնելու ուղղությամբ: «Ես չեմ կարծում, որ նրանք կարող են ազատվել Միացյալ Նահանգների պատժամիջոցներից: Մենք պատրաստվում ենք այլ ճանապարհներ գտնել»,- ասել […]
18:03 23.06.2018
TCH-ն, վկայակոչելով իրանական «Պրես TV» հեռուստաալիքին հաղորդում է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է, որ Իրանի հետ «հնգյակի» միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում եվրոպական երկրներին «սարսափելի ապագայ» է սպասվում: «Եթե Եվրամիությունը և մյուս երկրները, որոնք աջակցում են համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, ժամանակին չցուցադրեն իրենց սկզբունքային դիրքորոշումը՝ ի պատասխան ԱՄՆ քաղաքականությանը, նրանք […]
07:38 23.06.2018
Թեհրանը պահանջում է եվրոպական երկրներից ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում՝ ի պատասխան միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականության։ Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նախազգուշացում է արել Եվրոպային «սոսկալի ապագայի» վերաբերյալ այն դեպքում, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկվի։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ «Եթե ԵՄ-ն և այլ երկրներ, որոնք աջակում են Գործողությունների […]
18:42 22.06.2018
Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են […]
18:16 22.06.2018
Իրանը, հնարավոր է, դուրս գա Համատեղ գործողությունների ծրագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արագչին՝ նշելով, որ Իրանի համբերության բաժակը արդեն լցվել է, և մոտակա շաբաթների ընթացքում Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից։ Հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։ Արագչին նաև ասել է, որ «եվրոպացիների հետ բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ» և հավելել, որ […]
17:39 22.06.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը չեղարկել է պաշտոնական այցը Բաքու: Այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց հրապարկումները հաստատել է նաև պաշտոնական Թել Ավիվը: Ըստ իսրայելական հաղորդագրության՝ Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջան չի մեկնելու, քանի որ հունիսի 28-ին Բաքվում է լինելու նաև Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին: Երկու հակառակորդ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից ու հնարավոր բախումից խուսափելու […]
17:08 22.06.2018
էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ վերջերս իրանական կողմի հետ կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ […]
22:28 21.06.2018
Իրանցի ֆուտբոլիստ Միլադ Մոհամմադին վերածվել է մեմի՝ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մեկի` Իսպանիայի ազգային հավաքականի հետ հանդիպման ժամանակ խայտառակվելուց հետո: Բանն այն է, որ գնդակը եզրագծից ներս նետելուց առաջ մարզիկը որոշել էր «հաջողության ծես» կատարել, ինչը բավականին անհաջող է ստացվել, գրում է The Sun-ը: В матче против Испании иранский футболист Милад Мохаммади решил […]
16:39 21.06.2018
Վերամշակող ընկերություններում սկսվել է ծիրանի մթերումների գործընթացը: Գյուղնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ներկայումս մթերումներ են իրականացնում. 1.«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 145 շենք հասցեում, 2.«Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 30 հասցեում, 3.«Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ համայնք, Սահյան 8 հասցեում: Հունիսի 22-ից ծիրանի մթերումներ է […]
11:00 21.06.2018
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Սաջադփուրը եվրախորհրդարանականների հետ դեբատների ընթացքում խորհուրդ է տվել իր երկիրը չհամեմատել Հյուսիսային Կորեայի հետ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե Իրանի ղեկավարությունը չի՞ դիտարկում արդյոք Դոնալդ Թրամփի հետ հանդիպման գաղափարը, ինչպես դա տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի պարագայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պատգամավորներից մեկը հարցրել է, թե Իրանը լիովին բացառո՞ւմ է իրանական […]
07:23 21.06.2018
Իրանում 1979 թվականից ի վեր առաջին անգամ կանանց՝ տղամարդկանց հետ հավասար, թույլատրել են մուտք գործել մարզական արենա, որպեսզի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում նրանք ևս կարողանան տեսնել ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը։ Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղադրված մոնիտորով` Կազանում կայացած Իրանի և Իսպանիայի խաղին (0:1) հետևել են ավելի քան 10 հազար հոգի, այդ թվում` կանայք։ Սկզբում մայրաքաղաքի իշխանությունները […]
13:02 20.06.2018
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում մոտ 80 միջուկային մարտագլխիկներ կան, որոնցից որևէ մեկը Իրանին չի պատկանում: Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ Մերձավոր Արևելքը լցված է միջուկային զենքով, սակայն աշխարհը դրան ուշադրություն չի դարձնում, այնինչ դրանց կիրառումը աղետի կվերածի ամբողջ տարածաշրջանը: Զարիֆը գլխավոր մեղավոր է համարել Իսրայելին: «Միջուկային մարտագլխիկները պատկանում են […]
20:14 19.06.2018
Իրանի կառավարությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ վարչակազմի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոուբահթը, տեղեկացնում է RIA Novosti-ն: «Հիմքեր չկան նման մարդու հետ (Թրամփի հետ) բանակցություններ վարելու համար, սակայն ներկայում մենք բանակցություններ ենք վարում Եվրոպայի հետ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները այլոց հետ ազգային անվտանգության հարցեր չեն […]
22:57 18.06.2018
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ, միջուկային հիմնահարցի շուրջ ԻԻՀ-ի հիմնական բանակցող Աբաս Արաղչիի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները պահպանվում են, քայլեր են ձեռնարկվում դրանց արդյունավետության բարձրացման համար: […]
22:53 15.06.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին խաղում մրցեցին Մարոկկոյի և Իրանի հավաքականները: Հանդիպումը կայացավ Սանկտ Պետերբուրգի համանուն մարզադաշտում: Իրանի հավաքականը վերջին րոպեներին գնդակը նետեց մրցակցի դարպասը՝ արձանագրելով 1:0 արդյունք: Գոլի հեղինակն է Ազիզ Բուհադուզը: Իրանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 20-ին՝ մրցելով Իսպանիայի հետ, իսկ Մարոկկոյի հավաքականը՝ Պորտուգալիայի: B խմբի հաջորդ խաղում հունիսի […]
18:55 15.06.2018
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նախագահը և դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-իրանական հարաբերություններում առկա է մեծ չօգտագործված […]
14:52 14.06.2018
Այս տարի ծիրանի որակը բարձր էր, բայց քանակն էր զիջում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե նախորդ տարի արտահանվեց 30 հազար տոննա ծիրան, ապա այսօր այդ թիվը 11 հազար է: Կարող է ավելանալ առավելագույնը 5 հազարով, ոչ ավելի: Ծիրանի քանակը սակավ էր, չնայած այս տարի ունեցանք բարձր […]
14:25 14.06.2018
Իրանի տարածքում մամոնտի քարացած ատամներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է IRNA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ գտածոն հայտնաբերվել է երկրի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգում, դրանք ունեն 2 մլն տարվա վաղեմության: Իրանի Բնական գիտությունների և գենետիկ ռեսուրսների բյուրոյի մարդաբանության բաժնի ղեկավար Զահրա Օրաքի խոսքերով՝ հայտնաբերված ատամները պատկանում են չորրորդ՝ մարդածին պարբերաշրջանի սկզբին: Հաղորդվում է, որ Իրանի տարածքում առաջին անգամ […]
13:10 14.06.2018
«Հակաահաբեկչական պայքարը Սիրիայում հեռու է ավարտից, ուստի դեռ շատ վաղ է խոսել «Հզբոլլահ»-ի ուժերը երկրի տարածքից հեռացնելու մասին»,- իրանական հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը չի հանդարտվել, «Հզբոլլահ»-ի ուժերը կօժանդակեն սիրիական կառավարական ուժերին: Հակամարտությունը շարունակվում է, ի վերջո, «Հզբոլլահ»-ն այս պայքարի հիմնական ուժերից մեկն է: Երբ […]
12:40 14.06.2018
Անդրադառնալով ՌԴ-ում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցույթների անցկացման խնդրին՝ ԻԻՀ-ի իարավապահ մարմինների միջազգային բաժնի պետ, բրիգադային գեներալ Հադի Շիրզադն ասել է. «Ոստիկանության ոլորտում Իրանի Իրավապահ մարմինների բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները գործուղվում են ՌԴ` Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին անվտանգության ապահովման ու փորձի փոխանակման հարցով այդ երկրի հետ համագործակցելու համար»: Այդ մասին հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը: Ֆուտբոլի […]
08:45 14.06.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Հայտարարությունը զետեղվել է կուսակցության պաշտոնական կայքում: «2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը: Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կանխել Հավաքական անվտանգության […]
08:06 13.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները: «Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել […]
22:43 12.06.2018
Հաջորդ շաբաթ Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների շուրջ բանակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, փոխանցում է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել գազի մատակարարման ծավալը: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումն ավելացնել 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն […]