19:51 16.01.2019
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր այցելել է Բաքու և հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում իրանցի գեներալի արած հայտարարությունները տարբեր մեկնաբանություններ են ստացել հայկական կողմում։ Որոշ լրատվամիջոցներ մեջբերում են, թե Մոհամմադ Բաղերին Արցախը (Ղարաբաղը) անվանել է Ադրբեջանի տարածք։ Այլ լրատվամիջոցներ նշում են, որ իրանական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային […]
18:11 16.01.2019
Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, հայտնում է RazmInfo-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի և ՊՆ կայքերը: Պաշտպանության նախարարությունում իրանական պատվիրակությանը ընդունել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և տեղակալները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը: Ընդունելությանը ներկա չի […]
18:02 16.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ելույթում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը բնորոշել էր որպես «ավտորիտար բնույթի երկիր»: «Պատգամավորն ընդգծել էր՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված Հայաստանը կարող է միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»,- […]
16:40 16.01.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կոչ է արել ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին վերանայել իր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից. «Հարգելի՛ պարոն Հայկ Կոնջորյան, գրում եմ ձեզ որպես իրանագետ և կոչ եմ անում վերանայել ձեր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից: Իրանը Հայաստանի ծանր օրերի բարեկամն է եղել և ճիշտ չէ Իրանը բնորոշել արևմտյան արժեհամակարգի որակումներով, եթե հատկապես ակնկալում եք զբաղվել […]
11:18 16.01.2019
Իրանական «Press TV» հեռուստաընկերությունը հաղորդել է Վաշինգտոնում իր լրագրողի՝ Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին: «Մենք տեղեկացված ենք Press TV-ի լրագրող Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին»,- ասված է հեռուստաընկերության թվիթերյան էջում: Նշվում է, որ Խաշեմիի ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, այլ մանրամասներ չեն ներկայացվում:
09:22 16.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սեփական արտադրության արբանյակով իրանական հրթիռակրի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Պոմպեոն ընդգծել է, որ հրթիռակրի արձակումը ենթադրում է տեխնոլոգիաների օգտագործում, որոնք, փաստացի, նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման մեջ։ «Այդ արձակումը նման զենք ստեղծելու վերջնական նպատակին […]
22:44 15.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]
17:06 15.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ավելի վաղ […]
16:18 15.01.2019
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները՝ կապված Իրանի հետ: Այս մասին հայտնել է Irana.ir լրատվական գործակալությունը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից: Ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը տարածաշրջանի իր հարևանների հետ կշարունակի փոխգործակցության և խաղաղ […]
20:45 14.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար:
14:40 14.01.2019
Իրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել առաջիկայում չմեկնել Վրաստան, եթե դրա մեծ անհրաժեշտություն չկա, փոխանցում է IRNA գործակալությունը: Որպես նման կոչի պատճառ նշվում է Վրաստանում վերջին շրջանում բռնկված H1N1 վիրուսը: Աղբյուրը հայտնում է, որ այդ վիրուսի պատճառով Վրաստանում դադարեցվել է ուսումնական հաստատությունների աշխատանքը: Իրանի իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղաքացիների այցերի ընթացքում H1N1-ը կարող է […]
19:45 13.01.2019
«Վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել թիրախներին՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում տեղակայված իրանական պահեստներին, որոնք լցված են իրանական զենքով», – այս մասին այսօր Իսրայելի կառավարության նիստից առաջ հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ այդ հարձակումները ցույց են տալիս Իրանի և Սիրիայի դեմ գործելու իրենց վճռականությունը, որն առավել, քան […]
15:37 13.01.2019
«Հայաստան-Իրան սահմանային անցակետի հայկական հատվածի արդիականացման խնդիրը չափազանց կարևոր է և հրատապ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից օրական սկսել է օգտվել 3-4 հզ․ մարդ, որոնք հիմնականում զբաղված են «ճամպրուկային» առևտրով», – այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով՝ ամոթալի է, բայց փաստ, որ անցակետի շենքի՝ Իրանից Հայաստան մուտք գործելու […]
00:00 13.01.2019
Հունվարի 12-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Կիրանց գյուղի 100 բնակիչ՝ գյուղապետի […]
19:14 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ 2013թ. պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է ընդամենը մեկ ներկայացուցիչ ունենալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում: «Եթե ընկերության 9%-անոց շահութաբերությունը չվերանայվի, ապա 2020-2021թթ. մենք կարող ենք գնալ կառուցվածքային կամ քաղաքական զիջումների: Կառավարությունը պետք է ավելացնի վերահսկողության մեխանիզմները «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ»,- հավելեց նա: Խոսելով Իրանից գազ […]
08:29 12.01.2019
Հունվարի 11-ին՝ ժամը 14:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասի թիվ 3/1 հասցեում գտնվող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL» մակնիշի […]
11:27 10.01.2019
Քանի որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, կողմերի միջև հաղորդակցությունն իրականացվում է շվեյցարացի դիվանագետների միջոցով:
14:45 09.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է առաջիկա ժամանակահատվածում կրկնապատկել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը Իրանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ին: «Դուք կտեսնեք առաջիկա օրերին ու շաբաթներին, որ մենք կրկնապատկում ենք ճնշումը ոչ միայն մեր դիվանագիտական, այլև առևտրի ոլորտում, որպեսզի Իրանի վրա իսկական ճնշում գործադրվի և հասնենք նրան, ինչ որոշել ենք մայիսին»,- ասել է նա լրագրողներին Հորդանանի ԱԳ […]
12:16 09.01.2019
ԱՄՆ Սենատը չկարողացավ հասնել օրենսդրական այն նախաձեռնության քվեարկությանը, որը նախատեսում է նոր պատժամիջոցների կիրառում Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը, որը կոչվում է «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում», ստացել է 100 սենատորների միայն 2/3-ի աջակցությունը: Դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել էին, որ ոչ մի դեպքում չեն քվեարկի օրենսդրական այն նախաձեռնության օգտին, որը […]
07:56 09.01.2019
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, սահմանափակող միջոցառումերն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում նրանց քրեական ծրագրերի հետ։ «Սա ԵՄ-ի ուժեղ ազդանշանն է այն մասին, որ մենք չենք ընդունի Եվրոպայում նման վարք»,- ասել է նախարարը։ Նիդերլանդների կառավարությունն իր կայքում հայտնում […]
07:38 09.01.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպայի երկրներն իրենց տարածքներում ապաստան են տալիս ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։ «Եվրոպական երկրները, ներառյալ Դանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան, իրենց մոտ ապաստան են տալիս «Մոջահեդին-է հալկ» (Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) ներկայացուցիչներին, որոնք սպանել են 12 հազար իրանցիների և աջակցել իրաքցի քրդերի դեմ […]
21:30 08.01.2019
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել էր իրանական նավթի ներկրումը, չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը նոյեմբերին պատժամիոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր 0-ի: Սակայն Թուրքիան դեկտեմբերին ստացավ իրանական նավթի երկու մատակարարում, որոնց ծավալը կազմում է օրական 54 հազար բարել: Նշենք, որ ավելի վաղ նոյեմբերին ԱՄՆ-ը […]
07:18 07.01.2019
Մոտ 75 մարդ է տուժել Իրանի արևմուտքում՝ իրաքյան սահմանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 մագնիտուդով։ Բոլոր տուժածները Կերմանշահ նահանգից են։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Բուժօգնության ցուցաբերումից […]
23:30 05.01.2019
Իրանը պատրաստվում է այս տարվա մարտին իր նավերը տեղափոխել Ատլանտյան օվկիանոսի ԱՄՆ-ի ափերի հատված: Նավերն այստեղ ռազմական հերթապահություն կիրականացնեն, հայտնում է IRNA-ն: «Ծրագրի իրականացման մեկնարկը կարող է տրվել մինչև 5 ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով հեռավորությունը», – ասել է Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: Իրանական կողմը հայտարարել է, որ այս գործողությունները պատասխան քայլ են ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ […]
16:30 05.01.2019
2018 թվականի ավարտի մոտ Իրանում մեկնարկել է տեղական մշակման 15 կործանիչ ինքնաթիռների հավաքման գործընթացը, և առաջիկա երեք տարում այդ ինքնաթիռները կհամալրեն Իրանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը։ Այս մասին հայտարարել է երկրի բանակի Իրանի ՌՕՈՒ հրամանատարը։ Նա տեղեկացրել է, որ «Քոսար» տեսակի առաջին կործանիչն արդեն համալրել է բանկի սպառազինությունը, իսկ մյուս 15 ինքնաթիռները կհամալրեն սերիական արտադրության մեկնարկից […]
21:42 04.01.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Իսրայելը մտադիր է Սիրիայում շարունակել պայքարը Իրանի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: «Այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը լի է վճռականությամբ՝ շարունակելու Սիրիայում Իրանի կողմից ռազմական հենակետի ստեղծմանն հակազդող […]
12:28 04.01.2019
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանին մեղադրել են գրագողության մեջ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ երաժիշտն իբր մասամբ կրկնօրինակել է Մարվին Գեյի Let’s Get It On երգը և ստացել իր Thinking Out Loud երգը: Այս թեմայի շուրջ ծավալված խոսակցությունների պատճառով քննարկումներ են սկսվել և պարզաբանումներ են պահանջում: Նշվում է, որ դատավորը չի ընդունել Էդ Շիրանի […]
19:11 03.01.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քրիստոնյաներին, հայտնում է IRNA գործակալությունը։ 2019 թվականը լինելու է խաղաղության և արդարության խթանման շրջան, աշխարհն ականատես է լինելու վատ վերաբերմունքի և խտրականության վերացման, վստահ է Իսլամական Հանրապետության նախագահը։ Հեռագրում ասվում է, որ Քրիստոսի ծնունդը բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարեկամության ուղերձ է։