TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Իրան

Ադրբեջանն ակնհայտ հակաիրանական գոյացություն է. իրանագետ

12:35 05.02.2019

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է որպես հակաիրանական գոյացություն, սակայն նույնիսկ այդ պայմաններում Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե զերծ է մնում միանալու հակաիրանական պատժամիջոցներին, մինչդեռ Հայաստանը այդ առումով որևէ հայտարարություն չի արել, չի նշել, որ շարունակում է Իրանի հետ համագործակցությունը: «Առանց Արցախ-Իրան սահմանի, Իրանի հյուսիսը ենթակա է […]

̰
Ահաբեկչական պայթում Իրանի մէջ. Թիրախ դարձած է «Բասիճ»ի կեդրոն մը

12:09 02.02.2019

Ահաբեկիչ զինեալներ յարձակում գործած են «Բասիճ»ի  (իրանեան մասնայատուկ ջոկատ) մէկ կեդրոնին վրայ: Այս մասին լուրը  հաղորեց իրանեան «Ալ Միհր»  գործակալութիւնը: Աղբիւրը նաեւ նշեց, որ գործողութիւնը եղած  է Իրանի հարաւ-արեւելեան հատուածին մէջ գտնուող Նիքշահր քաղաքին մէջ: Ըստ նախնական տուեալներու գրանցուած է մէկ զոհ եւ կան հինգ վիրաւորներ: Յիշեցնենք, որ անցնող մէկ ամսուան ընթացքին այս երրորդ ահաբեկչական […]

̰
Facebook-ից և Instagram-ից հեռացվել են Իրանի հետ առնչություն ունեցող հարյուրավոր էջեր

14:44 01.02.2019

Համակարգված ու, ըստ էության, չվերահսկվող վարքի համար Facebook-ից և Instagram-ից հեռացվել է Իրանի հետ կապ ունեցող, իրանական շահերն առաջ մղող 783 էջ, խումբ, օգտահաշիվ։ Այս մասին հայտնել են Facebook-ի լրատվական բաժնում։ Facebook-ը հատուկ ընդգծում է, որ այդ օգտահաշիվներն ու էջերն արգելափակվել ու հեռացվել են ոչ թե իրենց տարածած նյութերի համար, այլ դրսևորած վարքի անվերահսկելի լինելու, իրանական պետական […]

̰
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրան

21:07 31.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարել է Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:  

̰
Եվրոպական եռյակը ստեղծել է Իրանի հետ առևտրի՝  ամերիկյան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմ

17:13 31.01.2019

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան պաշտոնապես ստեղծել են առևտրային գործարքների հաշվարկների միասնական համակարգ, որով կարգավորելու են Իրանի հետ առևտուրը։ Այս համակարգը միտված է փոխարինելու միջազգային SWIFT համակարգին, որն Իրանի հետ այլևս չի աշխատում Միացյալ Նահանգների պատճառով։ INSTEX կոչվող համակարգը կազմակերպվելու է որպես մասնավոր ընկերություն։ Կազմակերպությունը գրանցվելու է Ֆրանսիայում, այն ղեկավարելու է Գերմանիայի ներկայացուցիչը, իսկ հիմնական […]

̰
Զգուշացե՛ք Իրանից. Թրամփը ԱՄՆ հետախուզությանը «միամիտ» է անվանել

12:28 31.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններին մեղադրել է Իրանից եկող սպառնալիքի հարցում պասիվություն և միամտություն դրսևորելու մեջ և նրանց խորհուրդ է տվել դպրոց վերադառնալ: Իր թվիթերյան էջում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ Իրանը շարունակում է մնալ վտանգի աղբյուր:   «Հետախուզության աշխատողները, կարծես, չափազանց պասիվ և միամիտ են, երբ հարցը վերաբերում է Իրանից եկող վտանգներին: […]

̰
Թեհրանի հասարակական վայրերում շների զբոսանքն արգելվել է

19:47 30.01.2019

Թեհրանի հասարակական վայրերում արգելել են շների զբոսանքը։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության պետ Հուսսեին Ռահիմին: «Մենք դատարանից թույլտվություն ենք ստացել և միջոցներ կձեռնարկենք ընդդեմ հասարակական վայրերում շների զբոսանքի, մասնավորապես՝ զբոսայգիներում»,- այս մասին ոստիկանության պետն ասել է «ԲիԲիՍի»-ին: Հուսսեին Ռահիմիի խոսքերով՝ շների զբոսանքի արգելքը մտցվել է, քանի որ շները մարդկանց մոտ «վախ և անհանգստություն» են […]

̰
Գարեգին Բաղրամյանն Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի հետ քննարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները

13:38 30.01.2019

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր […]

̰
Վենեսուելայում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը նավթին տիրանալն է․ Մադուրո

08:15 30.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մշտապես երախտապարտ է Ռուսաստանին օգնության համար։ Այս մասին նա ասել է RIA Novosti-ի հետ զրույցում։ Նա հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես օգնություն է ցուցաբերում բոլոր իմաստներով։ Նրա խոսքերով՝ Վենեսուելան մտադիր է շարունակել Ռուսաստանից ժամանակակից զենք ստանալ։ Մադուրոն հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ […]

̰
Մեծ հյուրանոց՝ հայ-իրանական սահմանի մոտ, Թեղուտի հանքի վերագործարկում. Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում

14:36 29.01.2019

Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի […]

̰
Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի

11:23 29.01.2019

Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի: Առաջինի շինարարության մեկնարկը կտրվի արդեն այսօր: Էլեկտրակայանը կկառուցվի Լաթաքիայում: «Մենք մի քանի էլեկտրակայանների շինարարության և վերանորոգման պայմանագիր ենք կնքել: Առաջին շինարարության խորհրդանշական քարը կդրվի Լաթաքիայում»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունն այս երկրում սկսվել է 2011 թվականին:    

̰
Եկատերինբուրգում 30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

13:38 28.01.2019

Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

17:47 26.01.2019

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդում է Armtimes-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք […]

̰
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների տակ է ընկել նաև Հայաստանում գրանցված ընկերություն

17:02 25.01.2019

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանում գրանցված «Flight Travel» ընկերությունը, որը իրանական «Mahan Air» ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է Հայաստանում։ Այդ ընկերությունը մինչ այդ պատժամիջոցների ցանկում էր հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցության համար։ Կորպուսը բանակին զուգահեռ գործող զինված կառույց է, որի գործառույթների մեջ են մտնում նաև Իրանի տարածքից դուրս՝ […]

̰
Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ համագործակցությունը կաջակցի ԵԱՏՄ-ին՝ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ․ Փաշինյան

12:52 25.01.2019

ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

17:00 24.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու […]

̰
ԱՄՆ-ում ձերբակալված իրանական հեռուստատեսության հաղորդավարուհուն ազատ են արձակել

15:16 24.01.2019

Իրանական Press-TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմին, որը շուրջ 10 օր առաջ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել: Վաշինգտոնի դատարանում ցուցմունքներ տալուց հետո նա ազատ է արձակվել առանց մեղադրանքի: Այժմ նա ընտանիքի հետ գտնվում է Վաշինգտոնում: Press-TV հեռուստաալիքի տվյալներով՝ Հաշեմին բերման է ենթարկվել որպես կարևոր տեղեկատվության տիրապետող վկա: Սակայն թե ինչ գործի մասին է խոսքը, տեղեկություններ չեն […]

̰
Մեղրիի մաքսակետում կանխվել է Իրանի քաղաքացու կողմից թմրամիջոցների ներկրման հերթական փորձը. ՊԵԿ

09:44 22.01.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը: Արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող […]

̰
Մենք պատրաստ ենք Իսրայելի հետ պատերազմի․ իրանցի հրամանատար

08:01 22.01.2019

Իրանը պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է NEWSru.co.il-ը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։ Մենք պատրաստ ենք օրվան, երբ թշնամին կոչնչացվի»,- ասել է իրանցի գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիային իսրայելական […]

̰
Իրանը զորակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

19:32 21.01.2019

Հունվարի 21-ին տեղի է ունեցել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել են երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է […]

̰
Ծանր գիշեր Դամասկոսի մէջ. Իսրայէլ հարուածած է իրանեան դիրքեր

10:29 21.01.2019

Իսրայէլեան կործանիչներ այսօր առաւօտ կանուխ հարուածած են Դամասկոսի տարբեր հատուածները։ Այս մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն, որ նաեւ նշեց, որ իսրայէլեան հրթիռներուն մեծ մասը ինկած է Դամասկոսի միջազգային օդակայանի շրջապատը։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ քսանի չափ հրթիռներ նետուած են  յատկապէս Ալ Քասսահ, Ապու Ռըմաննէ եւ Ժարամանա շրջաններուն վրայ։ Ըստ «Ալ Մանար» կայանին […]

̰
Իսրայելը հարվածել է Սիրիայում իրանական օբյեկտներին

07:17 21.01.2019

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը կառավարվող հրթիռներով զանգվածային օդային հարված են հասցրել Դամասկոսին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական տարածքում իրանական «Ալ-Կուդս» ուժերի թիրախներին։ Այդկերպ իսրայելցի զինվորականները նախազգուշացում են արել Սիրիայի զինված ուժերին իսրայելական տարածքներին կամ ուժերին վնաս հասցնելու փորձերի հետ կապված։ […]

̰ ̰
Հրանտին մենք էլ չհասկացանք, նա երրորդ ճանապարհ էր առաջարկում. Տիրան Լոքմագյոզյան

13:12 19.01.2019

Թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ Սփյուռքում, Հայաստանում և Թուրքիայում Հրանտ Դինքին ճիշտ չեն հասկացել։ Թուրքագետը եղել է Հրանտ Դինքի ընկերը, և այսօր՝ Դինքի սպանության 12-րդ տարելիցի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Դինքի առաջարկած երրորդ ճանապարհի մասին, որը չի ընկալվել: Լոքմագյոզյանի խոսքով՝ մինչ այդ գոյություն ուներ երկու մոտեցում՝ հայկական և թուրքական, բայց Հրանտ Դինքն առանձնանում […]

̰
Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի Իրան. «Ժամանակ»

10:24 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի հա­մար նախատեսված փողի չա­փը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատե­սում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործըն­կերության ԵՄ ծրագրի մաս­նակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի հա­մար նախատեսվում է 700 մի­լիոն եվրո, […]

̰
Տիգրան Ավինյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է Իրան-ՀՀ- Վրաստան-ՌԴ տրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարները

20:43 17.01.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը  հաջողություններ  և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը […]

̰
ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

19:20 17.01.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի […]

̰
Իրանի հարավարևմտյան հատվածում հեղեղներ են

19:09 17.01.2019

Իրանի հարավարևմտյան հատվածում գտնվող Կոհգիլույե և Բոյեր-Ահմադ, Խուզեստան, Լորեստան, Չեխարմեխալ և Բախտիարիա նահանգներում տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրը նշում է, որ առայժմ չկան ստույգ տեղեկություններ զոհերի և վիրավորների մասին:      

̰
Իրան-Հայաստան երկաթուղին ոչ թե տնտեսական, այլ ստրատեգիական հարց է․ Մելքումյան

17:57 17.01.2019

Իրանը Հայաստանի սահմանի մոտ գտնվող տարածքում հսկայական մայրուղի է կառուցում, իսկ սահմանի այս կողմում՝ Մեղրիում, որևէ բան չկա, ժամանցի վայր չկա, նորմալ ճանապարհ չկա։ Զբոսաշրջիկը պետք է հասնի Կապան, բայց դա հեռու է, չի ուզում գնալ։ Այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ մյուս պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Ինչ վերաբերում […]

̰
Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները

10:16 17.01.2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը, Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana […]

̰
BACK_TO_TOP