TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Իրան

Օգնենք, որ գյուղացին ծիրան աճեցնի՞, թե՞ որ ծիրանի արտահանումը մեծանա և ծիրան աճեցնելը գրավիչ դառնա․ Փաշինյան

23:14 12.02.2019

«Մեր քաղաքականությունը ի՞նչը պետք է լինի, որ մենք քաղաքացուն օգնենք, գյուղացուն օգնենք, որ ինքը ծիրան աճեցնի, թե՞ պետք է օգնենք, որ ծիրանի արտահանման ծավալները մեծանան, որի արդյունքում գյուղացու ծիրանի պահանջարկը և գինը կավելանա, և գյուղացու եկամուտները կավելանան, ծիրան աճեցնելն իր համար շուկայական իմաստով կդառնա ձեռնտու և շահութաբեր, և ինքն առանց կառավարության կսկսի դա անել»,- Ազգային […]

̰
ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են է հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցեր

21:35 12.02.2019

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ […]

̰
Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների

19:22 12.02.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում՝ տեղեկություններ ստացան, որ Իրանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային […]

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի գործարկումը փոփոխություններ կմտցնի ՀՀ-Իրան տնտեսական հարաբերություններում․ Փաշինյան

16:50 12.02.2019

Ազգային ժողովի կառավարության ծրագրի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Իրան կատարելիք իր այցի մասին հարցին ու ասաց, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է բաժանել երկու մասի․ Հայաստան-Իրան քաղաքական և տնտեսական հարաբերություններ, ԵԱՏՄ-Իրան հարաբերություններ։ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը ներկայում վավերացման փուլում է, և դրա մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական […]

̰
Իրանի նախագահը Թրամփին «հիմար» է անվանել

16:30 12.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]

̰
Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին

12:13 12.02.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին: «40 տարի կոռուպցիա: 40 տարի ճնշումներ: 40 տարի ահաբեկչություն: Իրանի ռեժիմը ստեղծել է միայն 40 տարվա ձախողում: Իրանի երկար տարիներ տառապած ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է ԱՄՆ առաջնորդը: Ի դեպ, նույն գրառումը Թրամփը կատարել է նաև անգլերեն: ۴۰ سال […]

̰
Հայաստանն արժևորում է Իրանի հետ ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը. Զոհրաբ Մնացականյան

10:25 12.02.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը. «Ձերդ գերազանցություն, Մեծարգո պարոն դեսպան, Ողջունում եմ իմ բազմաթիվ գործընկերներին, կառավարության անդամներին, խորհրդարանի անդամներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին  և Իրանով զբաղվող և նրանով հետաքրքրվող, երկկողմ հարաբերություններում անմիջապես ներգրավված մեր բազմաթիվ գործընկերներին: Այս բազմամարդ ներկայությունն արտահայտում է այն վերաբերմունքը, որ Հայաստանն ունի […]

̰
Իրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը. Ռոհանի

23:22 11.02.2019

Իրանն արդեն մի քանի օր է՝ տոնում է 1979թ. Իսլամական հեղափոխության 40-ամյակը:

̰
Իրանի դեմ քաղաքական բացասական գործընթացները կարող են ազդել նաև մեզ վրա. Արման Մելիքյան

19:30 11.02.2019

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է դիտարկել առավել ընդգրկուն միջազգային զարգացումների համատեքստում ու գուցե նույնականացվի միջազգային նոր զարգացումների գործընթացին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Սիրիայից շեշտը տեղափոխվում է Իրանի վրա: Ես նկատի ունեմ Միացյալ նահանգների քաղաքականության, Իսրայելն է այս ուղղությամբ շատ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ

18:41 11.02.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր […]

̰
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի 2 քաղաքացի

16:29 11.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի: Այսպիսով՝  ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 […]

̰
Իրանում շարունակվում են Իսլամական հեղափոխության 40-ամյակի տոնախմբությունները

12:55 11.02.2019

Իրանում հեղափոխության տոնախմբությունները նշում են ամեն տարի և տևում են 10 օր:

̰
Երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ

20:56 10.02.2019

Իրանի հարավային Խորմոզգան նահանգում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով  Փրկարար ծառայության ներկայացուցչին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Լաֆթ գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով 15 տուն է վնասվել։

̰
Ծանոթ և անծանոթ Իրանը. ֆեյսբուքյան ֆլեշմոբ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ

13:56 09.02.2019

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին Իրան կատարելիք այցից առաջ փետրվարի 3-ին հայտարարեց յուրատեսակ ֆլեշմոբ սկսելու մասին՝ տեղադրելով երաժշտական հոլովակ: «Ամեն օր Իրանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընկերներիս համար տեղադրելու եմ իրանական երաժշտություն, կինո, մուլտֆիլմեր, լուրեր……կլինեն նաև այլ երկրների արտադրության, բայց Իրանին վերաբերող ֆիլմեր: Առաջարկում եմ իրանագետ ընկերներիս, ուսանողներիս միանալ flash mob-ին: […]

̰
Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

13:48 09.02.2019

Իրանի խորհրդարանը մոտ ապագայում կվավերացնի ԵԱՏՄ-ի և Թեհրանի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Նա հույս է հայտնել, որ այս գործընթացը շուտ կավարտվի: «Իսկապես, այս համաձայնագիրը մուտք է արվել Իրանի խորհրդարան: Դեռ համաձայնագրի արտահերթ քննարկումն է, նշանակում է՝ շուտով այն կհաստատվի»,- ասել […]

̰
Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

17:28 08.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից նոր հրթիռների արտադրության պատճառով: Այս մասին պետքարտուղարը հայտնել է իր թվիթերյան էջում: Նրա խոսքերով՝ այդ քայլն անհրաժեշտ է Թեհրանի հրթիռային ծրագրի դեմ պայքարելու համար: «Իրանի կողմից հրթիռային վերջին գործարկումն ապացուցում է, որ Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է […]

̰
Իրանի հոգևոր առաջնորդը մահ է մաղթել Թրամփին

16:00 08.02.2019

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: ««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ […]

̰
Հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացի է ձերբակալվել

15:21 08.02.2019

Մեղրիի «Կարճևան» անցակետում ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող Իրանի քաղաքացի: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից: Ընդհանուր առմամբ՝ բեռնատարում հայտնաբերվել է ափիոն տեսակի 57 գրամ թմրանյութ: Սահմանապահները բեռնատարի վարորդ Իրանի քաղաքացուն, օրենքով սահմանված կարգով, հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

̰
Մենք գրեթե չգիտենք բանակցել իրանցի բիզնեսմենի կամ իրանցի պաշտոնյայի հետ. իրանագետ

01:00 08.02.2019

Երկրների միջև հաղորդակցության տեմպերի փաստը չափազանց կարևոր է, քանի որ այդ գործընթացը կարող է որոշակի ժամանակ պահանջել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իր խոսքով՝ այս կոնտեքստում հայկական ու իրանական հաղորդակցման տեմպերը զգալիորեն տարբերվում են՝ հավելելով, որ այդ հաղորդակցման լավ խթան կարող է դառնալ երկու պետությունների ու ժողովուրդների՝ միմյանց […]

̰
Իրանի Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին հիշել են այաթոլայի այցը հայ ընտանիքին

00:16 08.02.2019

Իրանի իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված հաղորդումների շարքում արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում ի ցույց է դրվում երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի վերաբերմունքը երկրի քրիստոնյա, հատկապես՝ հայ համայնքի նկատմամբ։ Տեսանյութում երևում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին այցելում է իրանա-իրաքյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորի ծնողներին: Այցը տեղի է ունեցել նախորդ […]

̰
Նիկոլ Փաշինյանի այցն Իրան չափազանց կարևոր է երկու երկրների հարաբերություններին նոր թափ տալու համար. Վարդան Ոսկանյան

00:07 08.02.2019

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տեսանկյունից՝ վարչապետի կողմից Իրան կատարվելիք այցի որոշումը վերջնականապես վճռված կարելի է համարել ու այն չափազանց կարևոր է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նոր թափ տալու տեսանկյունից: Այս մասին իրանագետը հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո սա առաջին անգամն է, երբ Հայաստանի ու Իրանի ղեկավարները պետք է պաշտոնական հանդիպում […]

̰
Հայաստանում Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն

19:20 07.02.2019

Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի լրատվության բաժնից: Կրթական հաստատությունում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը համատեղ պաշտոնապես բացել են պարսկերենի դասասենյակն […]

̰
Պոմպեոն հայտնել է Վենեսուելայում Իրանի ու «Հըզբոլլահ»-ի ազդեցության մասին

07:44 07.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատում է, որ Իրանն ու լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժումը Վենեսուելայում ազդեցություն ունեն։ «Մարդիկ չգիտեն, որ «Հըզբոլլահ»-ն ակտիվ բջիջներ ունի։ Իրանցիներն ազդեցություն ունեն Վենեսուելայի, ինչպես նաև ողջ Հարավային Ամերիկայի ժողովրդի վրա»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է քննարկել դա նաև Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ, որը […]

̰
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ներառված չէ կառավարության 5-ամյա ծրագրում

21:33 06.02.2019

Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակել է իր 5-ամյա ծրագիրը, որում տրանսպորտի ոլորտին վերաբերող հատվածում ներառված չէ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Ընդհանրապես երկաթուղուն վերաբերող կետերը ծրագրում երկուսն են․ երկաթուղային սակագների բարելավում. երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում: Իսկ, ընդհանուր առմամբ, տրանսպորտին վերաբերող ծրագրերն ավելի ընդգրկուն են․ Ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում կառավարությունը նախատեսում է. մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման […]

̰
Իրաքը մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում

16:18 06.02.2019

Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ: «Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը: Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը» […]

̰
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի, ՌԴ-ի և Իրանի դեմ պատժամիջոցներին

07:30 06.02.2019

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներին՝ սիրիական կառավարությանն օժանդակելու համար։ «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվամբ օրինագծին հավանություն է տվել 100 սենատորներից 77-ը։ Այն ներկայացվել էր հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից։ Նշվում է, որ փաստաթուղթը քննարկվել է ավելի քան 1 ամիս։ Որպեսզի նախաձեռնությունն օրենքի ուժ ստանա, […]

̰
Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից

23:18 05.02.2019

Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտարարություն է տարածվել հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, […]

̰
Կուտակվել են մի շարք խնդիրներ հայ-իրանական հարաբերություններում. Վարդան Ոսկանյան

15:58 05.02.2019

Այսօրվա ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերություններում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը օրակարգային է: Մասնավորապես, բանախոսը ուշադրություն է հրավիրել հատկապես Պարսից ծոց-Սև ծով կապի ստեղծման համար Հայաստանը որպես տարածաշրջանային միջանցք ունենալու հարցը, որը տարիներ շարունակ դժվարությամբ է իրականություն դառնում: «Մենք պետք է կենտրոնանանք մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի […]

̰
Եթե չենք ձևավորում մեր երկրի համար տեսլական, որի մի մասը կապված է Իրանի հետ, չենք կարող զարգանալ. իրանագետ

15:06 05.02.2019

Իրանագետ Վարդան Ոսկանյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ իշխանությունը կոնկրետ գործնական քայլեր չի ձեռնարկում` միանալու ամերիկյան պատժամիջոցները շրջանցող եվրոպական ծրագրերին` Իրանի հետ համագործակցելու առումով: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ-ում արեց հստակ հակաիրանական հայտարարություն, ինչն, ըստ Ոսկանյանի, կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ առումով […]

̰
Վարչապետն Իրանում խոսելու է բոլոր բարիդրացիական հարցերի մասին․ ԱԳՆ

13:40 05.02.2019

«Իրան այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ հարաբերությունների, երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի այցի մասին այսօրվա ասուլիսի հնչած հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա հրաժարվեց մեկնաբանել այցի մանրամասները՝ խոստանալով, որ այցի մոտ ժամանակներում այդ մասին տեղեկություններ կտրամադրվեն։ Ինչ վերաբերում է […]

̰
BACK_TO_TOP