19:44 25.02.2019
Փետրվարի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի՝ 33-ամյա Ռամին Վալադանը: Ոստիկանությունից հայտնում են` 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (Խարդախությունը):
17:02 25.02.2019
Իրանը ռազմածովային զորավարժությունների ընթացքում առաջին անգամ սուզանավից իրականացրել է թևավոր հրթիռների փորձարկում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին: «Երրորդ օրը… իրանական նավատորմի սուզանավը հաջողությամբ արձակել է թևավոր հրթիռ»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ եռօրյա զորավարժություններին 100 նավ է ընդգրկվել:
11:44 25.02.2019
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի […]
23:03 24.02.2019
Փետրվարի 24-ին հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք: Մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով: Փաստի առթիվ հարուցվել […]
21:58 24.02.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը: «Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, […]
21:30 23.02.2019
Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին նավթի ոլորտում պատժամիջոցների խստացման դեպքում, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Basler Zeutung-ի հետ հարցազրույցում. «Ես չեմ ասի, թե դա ինչ մեթոդներ են: Թրամփը սիրում է անկանխատեսելիության տարրը, այդ իսկ պատճառով մենք իրեն կզվարճացնենք»: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը Թեհրանի հետ համագործակցության հարցերում […]
17:48 23.02.2019
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել, որ սիրիական Իդլիբում կոնֆլիկտի ռազմական լուծում կլինի: Իդլիբում շարունակում են գործել Ռուսաստանում գործող ահաբեկչական կազմակերպությունները: Իրանը Թուրքիայի ու ՌԴ-ի հետ Սիրիայում խաղաղության հաստատման երաշխավորներն են: «Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Մենք երբեք չենք ցանկացել ռազմական գործողություններ իրականացնել և աշխատել ենք, որպեսզի խուսափենք դրանից, քանի որ գիտենք՝ Իդլիբում […]
09:10 23.02.2019
Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: I want to add my support for this initiative that aims to help the people of Venezuela, who are suffering one of the worst crises in their […]
15:13 22.02.2019
Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս […]
11:47 22.02.2019
ԱՄՆ-ի արևմուտքում գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի կմախք: Այն համարվում է մինչև հիմա հայտնաբերվածներից ամենափոքրը: Ըստ գիտնականների`տիրանոզավրը խոշոր շան չափերի է եղել և կշռել է շուրջ 80 կիլոգրամ: Մարմնի երկարությունը եղել է 1․2 մետր: Գտածոն փաստում է այն մասին, որ տիրանոզավրերը հարյուր միլիոնավոր տարիներ ունեցել են շատ համեստ չափեր և միայն խոշոր կենդանիների վերացումից հետո են […]
10:55 22.02.2019
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների՝ լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, […]
20:00 18.02.2019
Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ այսպիսի հարցի է պատասխանել Հայաստանում Իրանի դեսպան Արտաշես Թումանյանը։ «Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր […]
19:27 18.02.2019
«[Հայաստան-Իրան] քաղաքական հարաբերություններում երբեք կնճռոտ խնդիրներ չեն եղել, միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսևորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում»,- այս մասին իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան սպասվող այցին ընդառաջ ունեցած հարցազրույցում դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների հարաբերությունները մշտապես եղել են […]
12:29 17.02.2019
Հայաստանի հարևան Իրանն այս օրերին նշում է Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Անցնող օրերին Թեհրանում և Իրանի մի շարք մեծ քաղաքներում տեղի ունեցան երթեր, և Իրանի ղեկավարությունը վերահաստատեց հեղափոխության սկզբունքները՝ նշելով նաև, որ Իրանի կառավարությունը պայքարելու է հանուն իրանցի ժողովուրդների իրավունքների: SHANTNEWS.am-ին պատմելով Իրանում հեղափոխական շարժման մասին՝ իրանահայ գործիչ Տիգրան Դավթյանը հիշում է, որ հայերը նույնպես մասնակցել […]
19:26 16.02.2019
Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ […]
16:16 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ ռազմական գործողությունների անցկացման հավանականությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների արդյունքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրել էին փաստաթուղթ, որով պայմանավորվածություն էր ստեղծվել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Արդեն այս՝ […]
14:19 16.02.2019
Իրանում զինծառայողների մեքենայի պայթեցման համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին մեղադրել է Պակիստանի իշխանություններին։ Իրանի բանակին զուգահեռ գործող այս զինված կառույցը անմիջականորեն ենթարկվում է հոգևոր առաջնորդին, ինչից կարելի է ենթադրել, որ այս մեղադրանքը նաև համաձայնեցված է բարձրագույն իշխանության հետ։ 27 զինծառայողի մահվան պատճառ դարձած հարձակման կազմակերպիչներին, ըստ գեներալի, աջակցում են Պակիստանի […]
13:26 15.02.2019
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և […]
12:30 15.02.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները […]
21:37 14.02.2019
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով է հրավիրել Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ նախագահները քննարկել են համագործակցության սեփական ձևաչափերը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մինչև եռակողմ գագաթնաժողովի մեկնարկը, Սոչիում հանդիպել են […]
13:15 14.02.2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա. Ֆ. Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]
08:32 14.02.2019
ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ […]
00:58 14.02.2019
Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 41-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fars գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում են Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամներն ու խաղաղ բնակիչները»,- ասվում է Fars գործակալության գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Դեռևս ոչ […]
00:50 14.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոսել է հետհեղափոխական շրջանում հայ-իրանական հարաբերությունների սառեցման վերաբերյալ լուրերի մասին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դա բացթողում չի կարելի համարել բարեկամ երկրների միջև հարաբերություններում՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել ու այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել […]
22:55 13.02.2019
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել։ 20 զինվորական է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի թիրախը եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: https://twitter.com/OBORist/status/1095718140380659713
17:29 13.02.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խորհրդանշանը նոր տեսք է ստացել իրանական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ITASportPress-ը, հեռուստաընկերության ղեկավարությունն անընդունելի է համարել սատանայի կերպարն անգլիական ակումբի խորհրդանշանի վրա` երկրում ընդունված կրոնական գրաքննության պատճառով: «Կարմիր սատանաների» սովորական խորհրդանշանի փոխարեն հեռուստաընկերությունն օգտագործել է նախորդ դարի կեսերի նմուշը, […]
23:24 12.02.2019
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շարունակում է համագործակցված քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու ոստիկանության հետ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]