TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրան

Հայաստանը փորձում է ընդլայնել կապերն Իրանի հետ այն ժամանակ, երբ առկա է ԱՄՆ-ի հետ կապերի կտրուկ բարելավման հնարավորություն. Սթիվեն Բլանկ

12:07 01.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թեհրան, ուր հանդիպել է Իրանի ղեկավարությանը: Այստեղ կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանի այցն Իրան և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Թեհրանում հնչած հայտարարությունները տարբեր գնահատականների են արժանացել ամերիկյան փորձագիտական շրջանակների կողմից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: American Foreign Policy Council հաստատության ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկի կարծիքով` […]

̰
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը` իրանական ներդրումների մասին

13:43 28.02.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է իրանական ներդրումների մասին: «Հիշում եք, որ Վանաձորում իրանական մեկ ներդրող հետաքրքիր արտադրություն է նախաձեռնել, դա իրենից ներկայացնում է գազաբալոնների պլաստիկ արտադրություն: Կողմնորոշված է արտահանմանը: Հիմնական արտահանման շուկաները Ռուսաստանը և Եվրոպան են: Ասում են, որ գարնանը վերջին սարքավորումները կներկրվեն, արտադրությունը […]

̰
Իրանահայերը Նիկոլ Փաշինյանին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով

22:39 27.02.2019

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով: Նիկոլ Փաշինյանը […]

̰
Նիկոլ Փաշինյանի սելֆին Իրանի հայ համայնքի հետ

20:55 27.02.2019

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Սելֆի Իրանի հայ համայնքի հետ՝ «Արարատ» ակումբում:)» ։

̰
Իրանի տնտեսական վիճակը վատ է, ռիալը՝ արժեզրկված. Գոհար Իսկանդարյան

19:44 27.02.2019

Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Իրանի պատմական, կորցրած տարածքների մասին. արդյո՞ք խոսքն Ադրբեջանի մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է ուղղել Արամ Աբրահամյանը իրանագետ Գոհար Իսկանդարյանին: «Միայն Ադրբեջանի հատվածը չէ: Մենք գիտենք, որ Իրանը 2500 տարվա պատմություն ունի, և նրանք երբեմն ներքին լսարանի համար նման […]

̰
Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում. Ալի Լարիջանի

19:03 27.02.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, պաշտոնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […]

̰
Իրանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

18:08 27.02.2019

Փետրվարի 27-ին առավոտյան Իրանի արևմուտքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը: Նշվում է, որ 17 մարդ տուժել է: Ըստ գործակալության տեղեկությունների` երկրաշարժը 4.7 մագնիտուդ ուժգնության է եղել և տեղի է ունեցել այսօր առավոտյան: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ` Իրանի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խորեմաբադ քաղաքից 62 կմ հարավ-արևմուտք:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

17:26 27.02.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրան կատարած այցի շրջանակում այսօր հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Թեհրանի թեմի առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից:

̰
Պաշտոնական այցով Իրանում գտնվող Նիկոլ Փաշինյանի բոլոր հանդիպումները կարևոր են. Իսկանդարյան

17:25 27.02.2019

Անկախ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականից, պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի խախտվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Քանի ստորագրված չէ հրաժարականը, Զարիֆը պետք է կատարի իր պարտականությունները: Օրակարգը փոփոխման ենթակա չէ: Մենք գիտենք՝ երկօրյա այց է, այս այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված […]

̰
Իրանի հետ համագործակցությունը պետք է հասցնել տարածաշրջանային մակարդակի․ Փաշինյան

17:17 27.02.2019

Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ու համագործակցությունը պետք է դիտարկել ավելի լայն մասշտաբում և իրականացնել տարածաշրջանային համագործակցության ծրագրեր։ Այս մասին Հայաստանի վարչապետ, Իրանում գտնվող Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերում է ՀՀ կառավարության թվիթերյան էջը։ «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ համագործակցել տարանցման հարցում, և այն կարող է տարանցիկ երկիր լինել Իրանի համար»,- գրել է էջը՝ մեջբերելով Փաշինյանի խոսքերը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` Երևանը պատրաստ է տարանցել իրանական գազը. IRNA

15:40 27.02.2019

Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Irna գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու կառավարության անդամների ներկայությունը վկայում է Իրանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Ընդգծելով Իրանում հայ […]

̰
Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը. Ռոհանին` Փաշինյանին

15:20 27.02.2019

ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները […]

̰
Հայաստանը կարո՞ղ է համագործակցել Իրանի հետ մեքենաշինության ոլորտում

13:45 27.02.2019

Նիկոլ Փաշինյանն իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հատուկ անդրադարձ է կատարել հայ-իրանական մշակութային կապերի ամրացմանն ուղղված քայլերին: Կինոարտադրություն, պատմամշակութային հուշարձանների պահպանություն և այլն: Նշել է, որ համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: «Հայաստանը դիմում է նախապատրաստում Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Ներկայումս Իրանի հետ աշխատանք է ընթանում, և մի քանի ճշտումներից հետո այն […]

̰
Իրանի շուրջ վերջերս տեղի ունեցող զարգացումները մտահոգում են մեզ. Փաշինյանը՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

13:40 27.02.2019

Իրանի IRNA գործակալության հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումն Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցում: Փաշինյանը պատասխանել է. «Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Իհարկե, մենք հետևում ենք Իրանի շուրջ բոլոր զարգացումներին: Ինչպես գիտեք, 2015-ին Հայաստանը եղավ առաջին երկրներից մեկը, որը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի […]

̰
Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունեց Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը

13:12 27.02.2019

Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալը կարևորեց երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաև, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահների միջև: ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն […]

̰
Իրանի՝ հրաժարական ներկայացրած նախարարը միշտ քննադատությունների թիրախում է եղել. վերլուծաբան

13:10 27.02.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի լուրը շարունակում է վերլուծությունների և քննարկումների տեղիք տալ: Արևմտյան մի շարք լրատվական գործակալություններ այդ հրաժարականը համարել են աննախադեպ, նույնիսկ՝ անսպասելի: Ակներև է, որ Իրանի ներսում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Իրանական հարցերով վերլուծաբան Ռուբիկ Մինասյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացնում Իրանում տեղի ունեցող գործընթացներից: Նա խոսում է նաև […]

̰
Իրանում Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները

12:47 27.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել […]

̰
Հայաստան-Իրան հարաբերություններում նոր բաղադրիչ է հայտնվել, որն առևտրի և ներդրումների նոր ուղիներ կբացի. Փաշինյանի հարցազրույցը IRNA-ին

12:44 27.02.2019

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է: Փաշինյանն Իսլամական Հանրապետության (IRNA) գործակալությանը տված հարցազրույցում պատմում է երկու երկրների պատմական կապերի և երկկողմ համագործակցության ընդլայնման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, էլեկտրաէներգիան և տուրիզմը: Գնահատելով Իրանի հետ 28-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ Փաշինյանն ասել է. «Իրանի հետ բարեկամանական […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Իրան

11:28 27.02.2019

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան։ Այս մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը: Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: https://www.facebook.com/armgovernment/posts/2215732708449781?__xts__[0]=68.ARC-QrNQ3hDRjjcduv0A93v3xjWbyx6rYMf35n-M7MyvjSSEnwhGa2L6gJXC5ZaPSrQ3OI4iooSYHtnsB1o-28uS-PsAzv5frn5QDMtBlGZL7eQtsZE2ruEqYLmLVnSWveka_MVTAZld6AeRM-iHKpPvTkanPDg8mscbq9bXI6pbGf2nBV7paf7KQspeujblu8CTAq2txerFsNN7x60e7zrQ0dT3fytKzWMwQyfxUrajcZmcRHvgSMFbvSakKHdLq_jrAoV918sJ1su0MB6PMfKTyYYeT7HzSAzX6AkQ8oToFqIluuZdJ20hvFLs7hF-DsJ2eQK23Ie_7FvlZuyTsKtrfg&__tn__=-R

̰
Իրանի նախագահը չի ընդունել արտգործնախարարի պաշտոնից Զարիֆի հրաժարականը

11:26 27.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել արտաքին գործերի՝ հրաժարական ներկայացրած նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու տեղեկացրել, որ նրա հրաժարականը չի ընդունում, քանի որ դա նպատակահարմար չէ։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։ «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության հրաժարականին և այն համարում եմ երկրի շահերի տեսանկյունից աննպատակահարմար», – նամակում ասել է Ռոհանին։ […]

̰
Հայտնի է, թե քանի պատգամավորներ է ստորագրել Ռոհանիին ուղղված նամակի տակ

17:29 26.02.2019

Իրանի Մեջլիսի (խորհրդարան) 290 պատգամավորների մեծ մասը՝ մոտ 160 պատգամավոր, ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է տեղական IRNA լրատվական գործակալությունը։ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ալի Նաջաֆի Խոսրոուն հայտնել […]

̰
Զարիֆի հրաժարականի ֆոնին Ռոհանին հայտարարել է իրանական դիվանագիտության հաջողությունների մասին

15:15 26.02.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մատնանշել է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականի ֆոնին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանը հաջողությունների է հասել և՛ քաղաքական, և՛ միջազգային ոլորտում՝ հիշեցնելով, Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը ընդունելի է համարել Իրանի հայցը ընդդեմ ԱՄՆ-ի, որը կապված է նրա […]

̰
Զարիֆը գնաց, բարո՛վ գնա․ Իսրայելի վարչապետն արձագանքել է Իրանի ԱԳ նախարարի հրաժարականին

14:16 26.02.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է այդ լուրին ու որևէ ափսոսանք չի հայտնել, թեև Զարիֆն Իրանում առավել մեղմ արտաքին քաղաքականության կողմնակիցներից էր։ Իր թվիթերյան էջում Նեթանյահուն գրել է․ «Զարիֆը գնաց, դե, բարո՛վ գնա։ Քանի դեռ ես այստեղ եմ, Իրանը չի ունենալու միջուկային սպառազինություն»։ הלך זריף, ברוך […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

13:38 26.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի […]

̰
Հիջաբից հրաժարված իրանցի կնոջ դեմքին արցունքաբեր գազ են լցրել

12:34 26.02.2019

Իրանում տղամարդն անցորդ կնոջ դեմքին արցունքաբեր գազ է լցրել այն բանից հետո, երբ փողոցում նրան տեսել է առանց հիջաբի: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, որ կինը վիճում է մի մարդու հետ, ով համարվում է Իրանի բարոյականության ոստիկանության ներկայացուցիչ: Կինը տղամարդուն կոչում է «կույր» և  քննադատում է այն փաստը, որ նա, առանց […]

̰
Իրանի մեջլիսի պատգամավորները ստորագրահավաք են անում՝ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում պահելու համար

11:53 26.02.2019

Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Երկար տարիներ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Զարիֆը երեկ երեկոյան անսպասլի հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Իրանի […]

̰
Խարդախության համար հետախուզվող Իրանի քաղաքացուն բերման են ենթարկել Մեղրու անցակետից

11:52 26.02.2019

Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 25-ին`ժամը 13։30-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման են ենթարկել 38-ամյա ԻԻՀ քաղաքացի Սեյեդ Հ-.ին, որը փետրվարի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

̰
Իրանի նախագահն առայժմ չի ընդունում ԱԳ նախարար Զարիֆի հրաժարականը

11:20 26.02.2019

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հերքել է տարածված այն տեղեկատվությունը, թե նախագահ Հասան Ռոհանին ընդունել է արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ «Իրանի Մեջլիսի պատգամավորների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնել արտգործնախարար Զարիֆին: Պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել՝ դիմելով նախագահին, որպեսզի հնարավորություն տա ԱԳ նախարարին պաշտոնավարել»,- գրել է իրանագետը: […]

̰
Ասադը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի հետ

07:48 26.02.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնում է Սիրիայի առաջնորդի մամուլի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում Խամենեին շնորհավորել է Ասադին սիրիական բանակի հաղթանակների կապակցությամբ, որոնք «վճռական հարված են հասցրել տարածաշրջանում ամերիկյան և արևմտյան ծրագրերին»։ Նա նաև կոչ է արել մեծ զգուշավորություն դրսևորել, քանի որ հայտնի չէ, թե […]

̰
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել

01:01 26.02.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: ԻԻՀ ԱԳ նախարարն իր հրաժարականի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում, իրանական պաշտոնական ԶԼՄ-ները հաստատում են այդ տեղեկատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

̰
BACK_TO_TOP