TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Իրան

Սյունիքի մարզում իրանցի վարորդը մեքենայով գլորվել է ձորը

18:00 24.03.2019

Նյութեր են նախապատրաստվում մարտի 23-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադը Emgrand մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը: Վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

̰
Իրանի հյուսիսային շրջաններում հեղեղներ են․ կան զոհեր

22:31 23.03.2019

Իրանի հյուսիսային նահանգներում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղեղումներից ավելի շատ տուժել են Գոլեստան և Մազանդարան նահանգները: Այդ նահանգներում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հրամայել է նահանգային իշխանություններին անմիջապես օգնություն ցուցաբերել մարդկանց:

̰
Թրամփի գրառմանը Էրդողանի խիստ պատասխանից հետո թուրքական լիրան արժեզրկվել է

08:18 23.03.2019

ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]

̰
Պակիստանը վերադարձրել է իր տարածքում զինյալների կողմից պատանդառված Իրանի սահմանապահներին

19:20 21.03.2019

Իրանի 4 սահմանապահ զինծառայողներ հայտնաբերվել ու Իրան են վերադարձվել Պակիստանի իշխանությունների կողմից։ Այս սահմանապահները Պակիստանում պատսպարված զինված խմբավորումների կողմից պատանդառվել էին դեռ հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Ընդհանուր առմամբ Իրանի սահմանապահների վրա հարձակումից հետո պակիստանցի զինյալները իրենց հետ պատանդ էին տարել 14 զինծառայողի։ Նոյեմբերին նրանցից հինգին Պակիստանի իշխանությունները կարողացան ազատել ու վերադարձնել հայրենիք։ […]

̰
Իրանի նավահանգիստներից մեկում առևտրային նավ է կողաշրջվել. տուժել է 3 մարդ

16:47 19.03.2019

Իրանի հարավում ՝ Բենդեր Աբբաս քաղաքի առափնյա շրջանում, առևտրային նավ է կողաշրջվել, տուժել են անձնակազմի 14 անդամներից 3-ը, հաղորդում է Mehr գործակալությունը: Նրանք բոլորը օտարերկրացիներ են: Նշվում է, որ 90 մետրանոց նավը տեղափոխել է իրանական ապրանքով լցված 153 բեռնարկղ, որոնց մեջ եղել է քլոր, կալիում, պղնձի կոնցենտրատ և այլն: Դեպքի մանրամասները ճշտվում են: Վարկածներից մեկի […]

̰
Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին. Reuters

20:35 18.03.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Թեհրան ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ռոհանին նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են դատի տալ ԱՄՆ-ին՝ չհստակեցնելով, թե որտեղ են ընթանալու դատական գործընթացները և ինչպես է ձևակերպվելու դատական հայցը: Իրանի նախագահը նաև հավելել է, […]

̰
Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան. ՊԵԿ

11:29 16.03.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է […]

̰
Ամեն բան անելու ենք Իրանի համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ. Զախարովա

17:51 15.03.2019

Իրանի միջուկային համաձայնագրի կողմ երկրներն կանեն ամեն բան՝ թույլ չտալու ԱՄՆ կողմից համաձայնագրի խզումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Համատեղ հանձնաժողովի անդամները լի են վճռականությամբ՝ դիմագրավելու ԱՄՆ կողմից պատժամիջոցային հարձակումների դեմ և թույլ չեն տա ավելի վաղ հաստատված պայմանավորվածությունների չեղարկում, որոնք 2015 թվականին կնքված համաձայնագրի […]

̰
Իրանում գազատար է պայթել. կան զոհեր

19:59 14.03.2019

Պայթյունի պատճառով մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենա սկսել է այրվել:

̰
Պոմպեոն Իրանից պահանջել է իրեն պահել «նորմալ երկրի պես»

10:39 13.03.2019

ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դրսևորել իրեն «նորմալ երկրի պես»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից և կրկին պատժամիջոցներ կիրառել, որոնք դադարեցվել էին 2015 թվականին: Իրանը և «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականին հասել էին իրանական միջուկային խնդրի կարգավորման պատմական […]

̰
Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

07:17 13.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 1995 թվականին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Վաշինգտոնը կարծում է, որ իրանական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային քաղաքականության ու ԱՄՆ տնտեսության համար։ Թրամփը Կոնգրես է ուղարկել ծանուցում այն մասին, որ […]

̰
Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները քննարկել են էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը

17:21 12.03.2019

Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Ռեզա Արդաքանիանը և Ալեքսանդր Նովիկը հեռախոսով  քննարկել են երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը: Այս խոսակցության ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով էլեկտրական ցանցերի միավորումը, «Սիրիկ» ՋԷԿ-ի 4 բլոկների կառուցումը և այլ հարցեր»,- ասվում […]

̰
Սահմանային միջադեպ Ադրբեջան-Իրան սահմանագծին. կա զոհ

14:15 12.03.2019

Նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանին: Մարտի 12-ի գիշերը ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են 6 զինված սահմանախախտի, որոնք Ադրբեջանի տարածք էին մուտք գործել Իրանից: Այս մասին հայտնել է ադրբեջանական  Haqqin.az պորտալը: Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստայիր գյուղի մետակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի հսկողության տարածքում: Սահմանային տարածքում հայտարարվել […]

̰
Իրանում սիրահարներին ձերբակալել են հրապարակային նշանադրության համար

20:39 10.03.2019

Իրանցի զույգին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանք նշանադրվել են առևտրի կենտրոնում՝ մեծաթիվ մարդկանց ներկայությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշանադրության տեսագրությունը հրապարակվել է սոցցանցերում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդն առաջարկություն անում իր սիրելիին։ Այն բանից հետո, երբ կինը պատասխանել է համաձայնությամբ, զույգը սկսել է գրկախառնվել, իսկ հավաքված բազմությունն ուրախ ծափահարել է։ […]

̰
Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ, փոխհրաձգություն է եղել․ ադրբեջանցի սահմանապահը սպանվել է

15:02 10.03.2019

Վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախի Հորադիզի հարևանությամբ։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։ Զինված խմբի անդամները պատասխանել են ադրբեջանցի սահմանապահների կրակոցներին։ Փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի երկու սահմանապահ վիրավորում է ստացել, մեկը՝ […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան․ սպասվում են կարևոր հանդիպումներ

12:01 09.03.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Բաքուն չի հայտնում, բայց այլ աղբյուրներից հայտնի է, որ օրակարգում են նաև Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարության հարցերը։ Ադրբեջանական կողմում երկաթգիծը հասցված է մինչև Իրանի սահման ու կամուրջով անցկացված է։ […]

̰
Իրանի ռազմածովային ուժերը կռիվ են մղել են ծովահենների դեմ

23:59 08.03.2019

Իրանի ռազմածովային ուժերը Բաբ-էլ -Բաբ Մանդևյան նեղուցում կռիվ են մղել նավթային տանկերի վրա հարձակում գործած ծովահենների հետ, հաղորդում է MEHR–ը: Նշվում է, որ ծովահենները մեծ արագությամբ մոտեցել են իրանական տանկերին, որի մեջ եղել է 150 հազար տոննա տարողությամբ բեռ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը հակահարված են տվել:  

̰
Իրանի ցանցահենները հարձակվել են աշխարհի 200 ընկերությունների վրա. Microsoft

11:44 07.03.2019

Վերջին երկու տարիների ընթացքում աշխարհի 200-ից ավելի ընկերություններ հարձակումների են ենթարկվել մի քանի ցանցահենների կողմից, որոնք, իբր թե փոխկապակցված են Իրանի կառավարության հետ: Այս մասին նշվում է Microsoft-ի կողմից իրականացված հետազոտության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ մարտի 6-ին: Նշվում է, որ հանցագործների թիրախում են եղել հիմնականում նավթային և գազային ընկերությունները, մեքենաշինական ձեռնարկությունները, ինչպես նաև Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, […]

̰
Իրանում նույնպես անհամբեր սպասում են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն․ Փաշինյան

15:08 06.03.2019

Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ տիրույթում համագործակցության ընդլայնումն ու ներքին առևտրաշրջանառության աճը, որպեսզի այդ կազմակերպությունը նույնպես բնական ճանապարհով զարգանա։ Այս տեսանկյունից կարևոր է նաև վերջերս ստորագրված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ հիմա ընթանում է ԵԱՏՄ անդամ երկրներում ու Իրանում այդ […]

̰
Իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով. «Ժողովուրդ»

10:45 06.03.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները […]

̰
Հնարավորություն ունենք շարունակելու հայկական ավանդական քաղաքականությունը ՌԴ-ի, ԵՄ-ի, Իրանի և Վրաստանի հետ

01:00 06.03.2019

Արդյո՞ք Հայաստանի հարցում Ռուսաստանի և Եվրոպայի «խանդի տեսարաններն» անցած պատմություն են, թե՞ դրանք կարող են շարունակվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: «Քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, ամեն ինչ կարող է լինել: Բայց միաժամանակ պետք է փաստել, որ իրավիճակն այսօր այլ է: Ես կարող եմ ասել, […]

̰
Մեր առավել կարևոր գործընկերներն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և Եվրոպան. Իսկանդարյան

19:44 05.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է այն մասին, թե արդյոք Բրյուսել մեկնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցը քաղաքական ենթատեքստ ունի: «Իհարկե, դա պարզապես պատահականություն չէ: Հասկանալի է, որ մեր առավել կարևոր հարևանները և գործընկերներն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և Եվրոպան: Թե որն է առաջինը, որը՝ երկրորդը, այնքան էլ […]

̰
Զարիֆը տեղյակ չի եղել Ասադի այցի մասին. Իրանի ԱԳՆ խոսնակ

17:00 05.03.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ ներկայացրել էր հրաժարականի իր դիմումը, տեղյակ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Թեհրան այցի մասին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Կասեմին: Խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Զարիֆը մինչև այցի ավարտը տեղեկություն չի ունեցել հյուրերի մակարդակի մասին։ Հասեմին հավելել է, […]

̰
Իրանագետը խոսել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի արդյունքների մասին

00:30 05.03.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է հայ-իրանական հարաբերությունների ու ՀՀ վարչապետի՝ վերջերս Իրան կատարած այցի արդյունքների մասին: Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցը այնքան արդյունավետ է եղել, որքան հայտարարում են փորձագիտական հարթակներում՝ իրանագետն ասել է, որ բոլոր սպասելիքներն արդարացվել են: «Գերլավատեսական գնահատականները, կարծում եմ, կապված են այն որոշ փորձագետների կամ գնահատականների […]

̰
Նիդեռլանդները հետ է կանչել Իրանից իր դեսպանին

19:16 04.03.2019

Նիդերլանդները որոշում է կայացրել խորհրդատվություն իրականացնելու նպատակով հետ կանչել Իրանից իր դեսպանին այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները երկրից արտաքսել են երկրի դիվանագիտական կորպուսի 2 ներկայացուցչի, հաղորդում է ТАСС-ը: «Կառավարությունը որոշում է ընդունել խորհրդակցության համար Թեհրանից հետ կանչել դեսպանին»,- ասել է Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը: Նիդերլանդների ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ Իրանի ԱԳՆ-ն փետրվարի 20-ին տեղեկացրել է դեսպանին […]

̰
Իրանում շտապօգնության ուղղաթիռ է ընկել․ կան զոհեր

15:15 04.03.2019

Իրանի կենտրոնական Չահարմահալ-օ-Բախթիարի նահանգում ավիավթարից զոհվել է 5 մարդ։ Ընկել է շտապօգնության ուղղաթիռը, որի անձնակազմը եղել է 3 մարդ։ Նրանց հետ միասին զոհվել է նաև շտապօգնության անձնակազմը, որ թռիչքի ժամանակ եղել է ուղղաթիռում։ Այս մասին հայտնել է նահանգի վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի նահանգի Շահր-է Քորդ («Քրդերի քաղաք») քաղաքից 30 կիլոմետր հեռավորության […]

̰
Իրանի իրավապահները ձերբակալել են Փաշինյանի այցի ժամանակ անկարգություններ իրականացրած 30 ադրբեջանցու

14:29 04.03.2019

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցու (ադրբեջանախոս իրանցիների), որոնք ծայրահեղական բնույթի բողոքի ցույցեր էին արել Իրանում։ Նրանք մեղադրվում են անկարգությունների համար, որոնք իրականացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, Իրանի հյուսիսային, ադրբեջանախոս նահանգների բնակիչների մասին է, որոնք նույն նահանգներից մեկի ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ մարզադաշտում այրել էին Հայաստանի […]

̰
Մեզ համար հնարավորություն է ՀՀ-ում արտադրվածն Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով ներմուծելը. նախարար

14:22 04.03.2019

Հայ-իրականական տնտեսական հարաբերությունների այս տարվա օրակարգում կարևոր է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ ապրանքատեսակներ կենթարկվեն արդեն պարզեցված ընթացակարգերով առևտրային կարգավորումների: «Կտա մեծ հնարավորություններ ԵԱՏՄ տարածքում գործող կազմակերպություններին, այդ […]

̰
Թեհրանն արձագանքել է Փաշինյանի և իրանահայ համայնքի հանդիպման ժամանակ Արցախի մասին գրառմանը

12:16 04.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը հանդիպել էր նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արարատ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դահլիճի խորքում փակցված էր «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ պաստառ, որը երևում էր Փաշինյանի հրապարակած սելֆիում։ Իրանում սա դժգոհություն էր առաջացրել հատկապես տեղի թյուրքախոս (ադրբեջանամետ) բնակչության ու նրանց բնակեցրած շրջաններից ընտրված […]

̰
Իրանը դատապարտել է «Հեզբոլլահն» ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու բրիտանական որոշումը

17:15 02.03.2019

Իրանը դատապարտել է Մեծ Բրիտանիայի կողմից Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը` այն որակելով «սխալ» և «ոչ ճիշտ քայլ» Լոնդոնի կողմից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Քասեմին: «Բրիտանական կառավարության գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Լիբանանում «Հեզբոլլահը» շատ մեծ սոցիալական և հասարակական բազա ունի, և ինչպես մյուս […]

̰
BACK_TO_TOP