23:41 24.04.2025
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:
22:29 19.03.2025
Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։
22:11 16.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ […]
23:16 14.03.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մարտի 13-ին ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը շնորհավորել է միության ներկայացուցիչներին հիմնադրման 120 ամյակի կապակցությամբ, ողջունել կառույցի գործունեությունն իրանահայ համայնքի կյանքում և մաղթել նորանոր հաջողություններ:
22:11 12.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը: Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է […]
22:39 11.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, […]
21:51 10.03.2025
Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր: ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը […]
21:54 22.02.2025
Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […]
22:10 21.02.2025
Փետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […]
22:27 18.02.2025
Փետրվարի 17 -ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆի Արաբին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
19:53 16.02.2025
Փետրվարի 16 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
17:44 16.02.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել «Ֆաջր» 40-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի համերգին: Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Միջոցառման ընթացքում Թևանյանը բլուլի, դուդուկի, շվիի, սրինգի և դաշնամուրային կատարումներով հանդիսատեսին է ներկայացրել հայակական և իրանական ազգային ու ժողովրդական երաժշտության նմուշներ: